https://arm.sputniknews.ru/20220120/rd-n-pashtvonakan-ardzaganq-e-aknkalum-baqvic-ev-erevanic-zakharvovan-eahk-mkh-i-ajci-masin-37756592.html
ՌԴ-ն պաշտոնական արձագանք է ակնկալում Բաքվից և Երևանից. Զախարովան՝ ԵԱՀԿ ՄԽ-ի այցի մասին
ՌԴ-ն պաշտոնական արձագանք է ակնկալում Բաքվից և Երևանից. Զախարովան՝ ԵԱՀԿ ՄԽ-ի այցի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ իր մանդատին համապատասխան ։ 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T14:07+0400
2022-01-20T14:07+0400
2022-01-20T14:18+0400
եահկ մինսկի խումբ
եահկ
հայաստան
ադրբեջան
իլհամ ալիև
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37488674_0:37:3266:1874_1920x0_80_0_0_9a2f90ed6fa10d13efd618fffd24956d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում արձանագրվել է Բաքվին և Երևանին ուղղված կոչը՝ ամենամոտ ժամանակում համանախագահներին ընդունել տարածաշրջանում, ինչը թույլ կտա գնահատել իրավիճակը անմիջապես տեղում, շոշափելի առաջընթացի հասնել մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների ժամանակ:Զախարովան նշել է, որ 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հիշյալ շփումների արդյունքում համանախագահները 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում երկու նախարարներին փոխանցել են հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ։Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս համանախագահների «եռյակին» այնուամենայնիվ կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:«Չենք կարող մեկնաբանել Ալիևի հայտարարությունները». ԵԱՀԿ նախագահությունը` Մինսկի խմբի մասինԱվելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, նրա կարծիքով, փակված է: Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, կարծում է, որ խնդիրը չի վերացել և բազմիցս կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո միջնորդներին ոչ մի անգամ չի հաջողվել այցելել Արցախ։
https://arm.sputniknews.ru/20220118/alievn-orecor-aveli-u-aveli-e-lktianum-hamanakhagahneri-lrutjan-hetevanqvov-ah-petnakharar-37667456.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37488674_557:0:3266:2032_1920x0_80_0_0_a714f9db7d8bdb280c944a4b2bd1f0a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եահկ մինսկի խումբ, եահկ, հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մարիա զախարովա
եահկ մինսկի խումբ, եահկ, հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, մարիա զախարովա
ՌԴ-ն պաշտոնական արձագանք է ակնկալում Բաքվից և Երևանից. Զախարովան՝ ԵԱՀԿ ՄԽ-ի այցի մասին
14:07 20.01.2022 (Թարմացված է: 14:18 20.01.2022) Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ իր մանդատին համապատասխան ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին դրա մանդատին համապատասխան, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ծագել են 2020 թվականից հետո։ Մեր դիրքորոշումն ամբողջությամբ կիսում են Մինսկի խմբի գործընկերները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, դա արտացոլվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում արձանագրվել է Բաքվին և Երևանին ուղղված կոչը՝ ամենամոտ ժամանակում համանախագահներին ընդունել տարածաշրջանում, ինչը թույլ կտա գնահատել իրավիճակը անմիջապես տեղում, շոշափելի առաջընթացի հասնել մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների ժամանակ:
Զախարովան նշել է, որ 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հիշյալ շփումների արդյունքում համանախագահները 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում երկու նախարարներին փոխանցել են հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ։
«Դա ուղղված էր հրատապ մարդասիրական խնդիրների և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի վերաբերյալ»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս համանախագահների «եռյակին» այնուամենայնիվ կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, նրա կարծիքով, փակված է: Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, կարծում է, որ խնդիրը չի վերացել և բազմիցս կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո միջնորդներին ոչ մի անգամ չի հաջողվել այցելել Արցախ։