Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռուս–իրանական ջերմ հարաբերությունները լայն հնարավորություններ կընձեռեն նաև ՀՀ–ին. իրանագետ

Միսակյան. Ռուս–իրանական ջերմ հարաբերությունները լայն հնարավորություններ կընձեռեն նաև Հայաստանին
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ռուսաստանի և Իրանի նախագահների մոսկովյան հանդիպմանը։
ՌԴ–ի և Իրանի շահագրգռվածությունը հիմնականում կապված է միջազգային իրավիճակի և երկու պետությունների ռազմավարական համագործակցության խորացման հետ։ Ռայիսիի և մնացած պաշտոնատար անձանց հայտարարություններում մշտապես շեշտվում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների ընդլայման քաղաքականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Իրանը Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ վարում է բանակցություններ և փորձում է հարաբերությունները զարգացնել թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ, որտեղ մեծ պայմանագիր է կնքել Չինաստանի հետ։ Ռայիսին Մոսկվայում բանակցել է նաև ռուս–իրանական մեծ պայմանագրի վերաբերյալ։ ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացումը կարելի է գնահատել նաև այն տեսանկյունից, որ Իրանը Վիեննայում հաջողության չհասնելու դեպքում փորձում է իրեն ապահովագրել Արևմուտքի հետ հարաբերություններում»,– նշեց իրանագետը։
Էբրահիմ Ռայիսի - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
ՆԱՏՕ-ի գործողությունները տանում են դաշինքի փլուզմանը. Իրանի նախագահ
Միսակյանի կարծիքով` Իրանը խուսափելու է որևէ ռազմաքաղաքական կառույցում ընդգրկվելուց, քանզի Թեհրանում որոշակիորեն գիտակցում են, որ շահագրգիռ կողմերից մեկն իրեն կարող է ներգրավել առճակատման մեջ, հետևաբար ձգտում է անկախ արտաքին քաղաքականություն վարել։ Ըստ նրա` նույնիսկ Չինաստանի հետ մեծ պայմանագիրն Իրանում ընդունվեց ոչ միանշանակ։

«Բայց, քանի որ Իրանն ու Ռուսաստանն ունեն նույն հակառակորդն` ի դեմս Արևմուտքի, ապա փորձում են երկկողմ լայն համագործակցություն ծավալել։ Եթե մի կողմ դնենք քսանամյա պայմանագիրը, ապա ակտիվորեն խոսվում է հատկապես ռուսական կողմից սպառազինություն գնելու մասին։ Այդուհանդերձ, Իրանը խուսափելու է որոշակիորեն կախման մեջ ընկնել ՌԴ–ից»,– ասաց իրանագետը։

Միսակյանի գնահատմամբ` ռուս–իրանական ջերմ հարաբերությունները լայն հնարավորություններ կընձեռեն նաև Հայաստանին, քանի որ մեկը մեր ռազմավարական դաշնակիցն է, մյուսը` բարիդրացիական տրամադրություններով հարևանը։
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ (19 հունվարի, 2022թ). Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններից հետո նամազ է արել Կրեմլի շենքում
Ըստ նրա` Հայաստանը կարող է նպաստել ԵԱՏՄ–Իրան փոխգործակցությանը ու նաև օգտագործել Իրանի հետ իր ցամաքային սահմանը` գործարկելով Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Մեր երկիրը կարող է նախաձեռնել նաև եռակողմ համագործակցություն տարածաշրջանային ձևաչափով, ինչին Իրանն ու Ռուսաստանը, բնականաբար, դեմ չեն լինի։
Նշենք, որ հունվարի 19-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի երկկողմ բանակցությունները: Սա Ռայիսիի առաջին այցն է Ռուսաստան՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։
Իրանի նախագահը մեծ հույսեր է կապում մոսկովյան բանակցությունների հետ
Ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել էին առաջիկա քաղաքական շփումները:
Լրահոս
0