https://armeniasputnik.am/20220120/vostikanapeti-yntaniqi-andami-meqenan-tarvel-e-hatuk-pahpanvvogh-taratsq-pashinjan-37742356.html
Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյան
Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյան
Պարեկային ոստիկանությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում նաև պաշտոնյաների է վարչական պատասխանատվության ենթարկել այն դեպքում, երբ, ըստ Փաշինյանի, ՀՀ... 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T11:38+0400
2022-01-20T11:38+0400
2022-01-20T11:42+0400
նիկոլ փաշինյան
խախտում
ոստիկան
պարեկային ծառայություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/13/28340531_0:85:1600:985_1920x0_80_0_0_5f2dd261662cc01b8dd705a8fe2cabd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Արդեն շուրջ 6 ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանությունը, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել: Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ծառայության 6-ամսյա գործունեության արդյունքները: Պարեկների իրականացրած ծառայությունները բավարարում են հասարակությանը. փոխոստիկանապետ«Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ. նախորդ համեմատելի ժամանակահատվածում այսպիսի 565 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 1917: Աճը՝ 3.5 անգամ: Հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ, այսինքն, որ սխալ համարներով կամ առանց համարի են երթևեկել. նախկինում ՃՈ կողմից կազմվել է 953 արձանագրություն, պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3.5 անգամ»,- ասաց Փաշինյանը:7 անգամ աճել են ձայնային ազդանշաններով կամ ապօրինի փարոսիկներով երթևեկության խախտումները՝ նախկին 2-ի փոխարեն կազմվել է 15 արձանագրություն: Առանց վարորդական վկայականի վարման արձանագրությունները նախկին 924-ի փոխարեն կազմվել են 4674 դեպքով: Երկրորդ շարքում կայանելու համար կազմված նախկին 1839 արձանագրության փոխարեն պարեկները կազմել են 8716 արձանագրություն: Մայթում կայանելու կամ մայթով երթևեկելու 581 դեպք է արձանագրվել՝ նախկին 60-ի փոխարեն և այլն: Փաշինյանի նաև հայտնեց, որ եթե նախկինում հանցագործություն կատարելու կասկածանքով ՃՈ-ի կողմից ոչ մի մարդ բերման չէր ենթարկվել, ապա պարեկայինն ոստիկանության աշխատակիցները հուլիս-հունվար ժամանակահատվածում միայն Երևանի տարածքում այդ հիմքով 875 մարդու են բերման ենթարկել: ՃՈ-ը նախկինում երբեք հետախուզվող անձի չի հայտնաբերել, պարեկները նման 51 անձի են հայտնաբերել:«Մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել, այլ այն մասին, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ»,- ասաց Փաշինյանը:Վարչապետը նաև շեշտեց, որ պարեկային ոստիկանությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում նաև պաշտոնյաների է վարչական պատասխանատվության ենթարկել, այն դեպքում, երբ ՀՀ ողջ պատմության ընթացքում նման ոչ մի դեպք չի եղել: Երևանում պարեկը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնինԸնդ որում, ըստ Փաշինյանի, պաշտոնյաների հետ կապված բոլոր դեպքերի բացահայտման համար պարեկները ոստիկանապետի հրամանով արժանացել են խրախուսման:«Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք,- ասաց Փաշինյանը՝ նախապես ներողություն խնդրելով կառավարության նիստին ներկա ոստիկանապետից՝ նրա ընտանիքին վերաբերող այդ դրվագը բացահայտելու համար,- համապատասխան տուգանքը վճարվել է»:Ոստիկանապետն էլ նշեց, որ պարեկները նաև իրենց կաշառք առաջարկած 4 քաղաքացիների են բերման ենթարկել, հարուցվել են քրեական գործեր: Վերջին դեպքը գրանցվել է երեկ՝ Իսակովի պողոտայում, երբ ոչ սթափ վարորդը պարեկներին գումար է առաջարկել:
https://armeniasputnik.am/20220107/erevanum-banki-karavarichy-pek-ashkhatakicn-u-glkhavvor-hashvapahy-hardzakvel-en-parekneri-vra-37276708.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/07/13/28340531_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2a7103ccbd8a0f75ead15e5e2d8ea28b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խախտում, ոստիկան, պարեկային ծառայություն
նիկոլ փաշինյան, խախտում, ոստիկան, պարեկային ծառայություն
Ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյան
11:38 20.01.2022 (Թարմացված է: 11:42 20.01.2022) Պարեկային ոստիկանությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում նաև պաշտոնյաների է վարչական պատասխանատվության ենթարկել այն դեպքում, երբ, ըստ Փաշինյանի, ՀՀ ողջ պատմության ընթացքում նման ոչ մի դեպք չի եղել:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Արդեն շուրջ 6 ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանությունը, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել: Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ծառայության 6-ամսյա գործունեության արդյունքները:
«Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ. նախորդ համեմատելի ժամանակահատվածում այսպիսի 565 արձանագրություն է կազմվել, պարեկային ոստիկանության կողմից՝ 1917: Աճը՝ 3.5 անգամ: Հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ, այսինքն, որ սխալ համարներով կամ առանց համարի են երթևեկել. նախկինում ՃՈ կողմից կազմվել է 953 արձանագրություն, պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3.5 անգամ»,- ասաց Փաշինյանը:
7 անգամ աճել են ձայնային ազդանշաններով կամ ապօրինի փարոսիկներով երթևեկության խախտումները՝ նախկին 2-ի փոխարեն կազմվել է 15 արձանագրություն: Առանց վարորդական վկայականի վարման արձանագրությունները նախկին 924-ի փոխարեն կազմվել են 4674 դեպքով: Երկրորդ շարքում կայանելու համար կազմված նախկին 1839 արձանագրության փոխարեն պարեկները կազմել են 8716 արձանագրություն: Մայթում կայանելու կամ մայթով երթևեկելու 581 դեպք է արձանագրվել՝ նախկին 60-ի փոխարեն և այլն:
Փաշինյանի նաև հայտնեց, որ եթե նախկինում հանցագործություն կատարելու կասկածանքով ՃՈ-ի կողմից ոչ մի մարդ բերման չէր ենթարկվել, ապա պարեկայինն ոստիկանության աշխատակիցները հուլիս-հունվար ժամանակահատվածում միայն Երևանի տարածքում այդ հիմքով 875 մարդու են բերման ենթարկել: ՃՈ-ը նախկինում երբեք հետախուզվող անձի չի հայտնաբերել, պարեկները նման 51 անձի են հայտնաբերել:
«Մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել, այլ այն մասին, որ ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն, օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև շեշտեց, որ պարեկային ոստիկանությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում նաև պաշտոնյաների է վարչական պատասխանատվության ենթարկել, այն դեպքում, երբ ՀՀ ողջ պատմության ընթացքում նման ոչ մի դեպք չի եղել:
Ընդ որում, ըստ Փաշինյանի, պաշտոնյաների հետ կապված բոլոր դեպքերի բացահայտման համար պարեկները ոստիկանապետի հրամանով արժանացել են խրախուսման:
«Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք,- ասաց Փաշինյանը՝ նախապես ներողություն խնդրելով կառավարության նիստին ներկա ոստիկանապետից՝ նրա ընտանիքին վերաբերող այդ դրվագը բացահայտելու համար,- համապատասխան տուգանքը վճարվել է»:
Ոստիկանապետն էլ նշեց, որ պարեկները նաև իրենց կաշառք առաջարկած 4 քաղաքացիների են բերման ենթարկել, հարուցվել են քրեական գործեր: Վերջին դեպքը գրանցվել է երեկ՝ Իսակովի պողոտայում, երբ ոչ սթափ վարորդը պարեկներին գումար է առաջարկել: