https://armeniasputnik.am/20220120/vovqer-en-vtsharum-despannerin-karavarutjunn-avelacnum-e-divanagetneri-finansavvorumy-37743892.html
Ովքե՞ր են վճարում դեսպաններին. կառավարությունն ավելացնում է դիվանագետների ֆինանսավորումը
Ովքե՞ր են վճարում դեսպաններին. կառավարությունն ավելացնում է դիվանագետների ֆինանսավորումը
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արտերկրում ՀՀ դեսպանատների վարձակալության ու դիվանագետների աշխատավարձերի վճարման դեպքեր այսօր էլ կան: 20.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-20T12:00+0400
2022-01-20T12:00+0400
2022-01-30T13:28+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
հհ կառավարություն
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
դեսպան
փող
դիվանագետ
դեսպանատուն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1396/82/13968227_0:105:1547:975_1920x0_80_0_0_42d51903bb2cec3d7600bcc68367a1b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Կառավարությունը փոփոխություններ է կատարում արտերկրում ծառայող դիվանագետներին տրվող փոխհատուցման չափերում:Ինչպես այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` գործող կարգը հաստատվել է 2014թ-ին ու մինչ օրս չի վերանայվել: Գործող փոխհատուցման չափերը, նախարարի խոսքով, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին: Ուստի առաջարկվում է փոխհատուցման չափերի վերահաշվարկի հատուկ բանաձև` ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրողությունների:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ այս որոշման ընունումը կարող է առաջին հայացքից խիստ անպատեհ թվալ, քանի որ Հայաստանում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան:«Իսկ մենք զբաղված ենք դիվանագետների նյութական, դրամական խնդիրների լուծմամբ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ հայտնելով, որ 2018-1922թթ-ին ՀՀ դիվանագիտական ծառայություններ են եղել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից:Արարատ Միրզոյանը, ի հավելումն վարչապետի ելույթի, նշեց, որ արտերկրում ՀՀ դեսպանատների վարձակալության ու անգամ դիվանագետների աշխատավարձերի վճարման դեպքեր այսօր էլ կան:«Այդ դրսևորումները, ցավոք, դեռ որոշ տեղերում կան: Բայց մենք Ձեր ասած ճանապարհով հաստատակամորեն գնալու ենք և պատշաճ մակարդակն ապահովելու բոլոր վայրերում»,- ասաց Միրզոյանը:Քննարկման ավարտին կառավարությունը միաձայն ընդունեց դիվանագետների ֆինանսավորումն ավելացնելու որոշումը:
https://armeniasputnik.am/20180525/armenia-despan-kasharq-12256442.html
https://armeniasputnik.am/20220113/hh-agnn-turqiaji-het-divanagitakan-haraberutjun-hastatelu-aknkaliq-uni-hunanjan-37489759.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1396/82/13968227_54:0:1494:1080_1920x0_80_0_0_956ef837f2564efbb2ece45a5b8d6778.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, հհ կառավարություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպան, փող, դիվանագետ, դեսպանատուն
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, հհ կառավարություն, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպան, փող, դիվանագետ, դեսպանատուն
Ովքե՞ր են վճարում դեսպաններին. կառավարությունն ավելացնում է դիվանագետների ֆինանսավորումը
12:00 20.01.2022 (Թարմացված է: 13:28 30.01.2022) Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արտերկրում ՀՀ դեսպանատների վարձակալության ու դիվանագետների աշխատավարձերի վճարման դեպքեր այսօր էլ կան:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Կառավարությունը փոփոխություններ է կատարում արտերկրում ծառայող դիվանագետներին տրվող փոխհատուցման չափերում:
Ինչպես այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` գործող կարգը հաստատվել է 2014թ-ին ու մինչ օրս չի վերանայվել: Գործող փոխհատուցման չափերը, նախարարի խոսքով, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին: Ուստի առաջարկվում է փոխհատուցման չափերի վերահաշվարկի հատուկ բանաձև` ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրողությունների:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ այս որոշման ընունումը կարող է առաջին հայացքից խիստ անպատեհ թվալ, քանի որ Հայաստանում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան:
«Իսկ մենք զբաղված ենք դիվանագետների նյութական, դրամական խնդիրների լուծմամբ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ հայտնելով, որ 2018-1922թթ-ին ՀՀ դիվանագիտական ծառայություններ են եղել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից:
«Դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից. ասում են՝ դե, էս դեսպանատան հարցերը մեր հայտնի կամ անհայտ այսինչն է լուծում: Եվ մենք այսօր, այո՛, շատ ծանր որոշում ենք կայացրել ու որոշել ենք, որ պետք է լուծենք մեր երկրի ինստիտուցիոնալ հարցերը»,- ասաց Փաշինյանը՝ այդ համատեքստում հիշատակելով նաև դատաիրավական, գիտության-կրթության ոլորտում ֆինանսավորման ավելացումը:
Արարատ Միրզոյանը, ի հավելումն վարչապետի ելույթի, նշեց, որ արտերկրում ՀՀ դեսպանատների վարձակալության ու անգամ դիվանագետների աշխատավարձերի վճարման դեպքեր այսօր էլ կան:
«Այդ դրսևորումները, ցավոք, դեռ որոշ տեղերում կան: Բայց մենք Ձեր ասած ճանապարհով հաստատակամորեն գնալու ենք և պատշաճ մակարդակն ապահովելու բոլոր վայրերում»,- ասաց Միրզոյանը:
Քննարկման ավարտին կառավարությունը միաձայն ընդունեց դիվանագետների ֆինանսավորումն ավելացնելու որոշումը: