00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:47
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:53
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ծնվեց «Գեղեցկության թագուհին»․ հետաքրքիր փաստեր Առնո Բաբաջանյանի մասին

© Sputnik / Э. Габриэлян / Անցնել մեդիապահոցԱռնո Բաբաջանյան
Առնո Բաբաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Առնո Բաբաջանյան
Բաժանորդագրվել
Սիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը ծնվեց 101 տարի առաջ։ Սկզբում իր տաղանդով գրավեց մեծն Արամ Խաչատրյանին, իսկ հետո՝ ամբողջ Խորհրդային Միության երաժշտասերներին։ Sputnik Արմենիան ներկայացնում է Բաբաջանյանի կենսագրության վառ էջերը։
Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը համարվում է հունվարի 22-ը: Իսկ ինչո՞ւ է «համարվում»։ Իրականում մաեստրոն ծնվել է մեկ օր առաջ՝ 21-ին։ Բայց երեք տարի անց այդ օրը մահացել է Լենինը։ Այդ կապակցությամբ 15 հանրապետություններում ամենամյա սուգ է հայտարարվել։ Համընդհանուր սգի ժամանակ տոնակատարություն չկազմակերպելու համար հեռատես հայրը փոխել է որդու ծննդյան օրը:
Առնո Բաբաջանյանն իր ստեղծագործություններում մանրանկարչի վարպետությամբ էր հայկական մեղեդին համադրում եվրոպական ու ռուսական ելևէջների հետ, և երևի հենց դա է պատճառը, որ նրա անկրկնելի հարմոնիկ համակցություններն այսօր էլ են զարմացնում երաժիշտներին։
Жан Татлян - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2018
Հայ ես ու հայ էլ կմեռնես, բայց Հայաստանից հեռու. Ինչպես Մագոմաևը ստվերեց Տատլյանին
Նրա ընտանիքում երաժիշտներ չեն եղել, թեև հայրը երբեմն ֆլեյտա էր նվագում սիրողական մակարդակով։ Իսկ Առնոն արդեն երեք տարեկանում նվագում էր տան հին ու մաշված հարմոնիկան, 9 տարեկանում գրեց «Պիոներական մարշը»՝ իր առաջին ստեղծագործությունը։ Բայց այս երկու տարեթվերի միջև կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ․ Առնոյին նկատեց Արամ Խաչատրյանը։
Հայկական ամենասովորական մանկապարտեզ այցելած բարձրաստիճան հյուրին ապշեցրեց հրաշամանուկի տաղանդը։ Ապշեցուցիչ էին անգամ փոքրիկ Առնոյի ֆիզիկական համամասնությունները՝ խոշոր ձեռքեր, անհավանական մեծության քիթ։
Լսելով վեց տարեկան տղային` Խաչատրյանն արձանագրեց․ «Նա ընտրյալ է»։ Այդ օրից իր վեր Արամ Իլյիչը լամպից հայտնվող ջինի նման սկսեց հայտնվել Առնո Բաբաջանյանի ստեղծագործական կենսագրության ամենաանհրաժեշտ պահերին...
Երգը ստեղծելիս Բաբաջանյանը միշտ նախապես գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա բացառիկ նրբությամբ էր զգում յուրաքանչյուր մենակատարի վոկալային առանձնահատկությունները, իսկ չէ՞ որ նրա հետ ամենատարբեր կատարողներ էին աշխատում՝ Լյուդմիլա Զիկինայից մինչև Սոֆյա Ռոտարու, Յուրի Գուլյաևից մինչև Ժան Տատլյան։
Մուսլիմ Մագոմաևի լավագույն երգերը գրել է Առնո Բաբաջանյանը։ Բառերի հեղինակը հիմնականում Ռոբերտ Ռոժդեստվենսկին էր։ Խորհրդային էստրադայի տիտանների եռյակը ոչ միայն համագործակցում էր, այլև ընկերություն էր անում։
Բանաստեղծին ժամանակ առ ժամանակ են հիշում, կոմպոզիտորին՝ ավելի հազվադեպ։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ երգը լսում ենք, կատարողին՝ տեսնում, իսկ թե ում երաժշտությունն է հնչում, չգիտենք։
Բաբաջանյանն ու Ռոժդեստվենսկին ընկերներ էին, և նրանք կարողանում էին համագործակցել։ Սկզբում գրվում էր երաժշտությունը, իսկ հետո արդեն՝ բանաստեղծությունը։ Բաբաջանյանի որդու հուշերում Ռոժդեստվենսկին մնացել է որպես շատ երաժշտական մարդ։
«Հայրիկը նրա համար երաժշտությունը ձայնագրում էր ժապավենի վրա, նա տանը լսում էր, ինքը նվագում, և ինչ-որ կերպ միշտ կերպարային ճիշտ արդյունք էր ստացվում»,-հիշում է Արայիկը։
Իսկ կոմպոզիտոր Շաինսկին ասում էր, որ աստված Բաբաջանյանի մեջ դրել է այն ցնցող երաժշտականությունը, որով հայտնի է ամբողջ հայ ժողովուրդը։ Նրա կարծիքով՝ հայ կոմպոզիտորն իսկապես հզոր երաժշտություն էր հորինում։

«Նրա երաժշտական գործունեության շրջանակը շատ ընդարձակ է։ Բացի էստրադային երգերից, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում, չի կարելի չհիշատակել նրա ստեղծագործությունները ակադեմիական լուրջ երաժշտության մեջ: Շատ տաղանդավոր էր»,-ասում էր Շաինսկին։

Իոսիֆ Կոբզոնը երբեմն կատակով նեղանում էր՝ կշտամբելով կոմպոզիտորին, որ նրա գլխավոր հիթերը Մագոմաևին են բաժին հասնում, իսկ իրեն ինչ-որ մնացորդներ են հասնում։ Չնայած Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ի հեճուկս համընդհանուր համոզմունքի, առաջինը կատարել է հենց Կոբզոնը, ոչ թե Մագոմաևը։
Բաբաջանյանն այդ երաժշտությունը գրել էր իր կատարման համար և բազմիցս նվագել Սիլանտևի նվագախմբի հետ։ Մի անգամ Կոբզոնը Բաբաջանյանին ասաց․ «Լսիր, Առնո, արի Ռոբերտին խնդրենք, թող բանաստեղծությունը գրի, ես շատ եմ ուզում կատարել այս երգը»։ Պատասխան ստացավ, որ այ այս երաժշտությանը դիպչել պետք չէ։ «Երբ ես չեմ լինի, ինչ ուզում եք, արեք»։ Եվ իրոք, Բաբաջանյանի մահից հետո Կոբզոնը դիմեց Ռոժդեստվենսկուն, որը հիանալի սրտառուչ բանաստեղծություն գրեց։
На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
Իոսիֆ Կոբզոնը Հայաստանն իր երկրորդ տունն էր համարում։ Մի անգամ, երբ նա Երևանում էր, խոստովանեց լրագրողներին․ «Ես Հայաստանում հյուր չեմ, քանի որ հաճախ եմ գալիս և ուրախալի առիթներով, բայց առաջին հերթին միշտ այցելում եմ ընկերներիս գերեզմաններ»։
Կոբզոնը համարում էր, որ Առնո Բաբաջանյանն ու Միքայել Թարիվերդիևն այն մարդիկ են, որոնցով պետք է հպարտանա ամբողջ հայությունը։
Հիշելով Բաբաջանյանին` Եվգենի Եվտուշենկոն ասում էր․ «Նա հենց երաժիշտ էր ծնվել։ Նրա տաղանդը տիպիկ բացառիկ երաժշտական ունակությունների քրտնաջան, ամենօրյա ջանքերի արդյունք չէր։ Նա ատիպիկ էր, բնությունն ինքն էր հոգ տարել նրա մասին»։
Իսկ մաեստրոն սեփական անձին վերաբերվում էր իրեն բնորոշ հումորով․ «Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակ ավելի հեշտ էր․ ժողովներ չէին անում, նարդի ու շախմատ չէին խաղում։ Եվ կյանքն էլ պակաս հետաքրքիր էր։ Այսօր չգիտես էլ՝ երաժշտություն գրես, թե ապրես։ Թեև եթե կոմպոզիտոր չլինեի, երևի բեմում կլինեի, կոմիկի դեր կխաղայի։ Կարծում եմ՝ գրոտեսկային կստացվեր»։
Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, հաստատելով այս խոսքերը, Առնոյի հետ կապված մի քանի զվարճալի դեպքեր է հիշում, թե ինչպես Դիլիջանում` Կոմպոզիտորների տանը, ով չէր ալարում, թռցնում էր նրա «Մալբորո» ծխախոտը, մեջքի բուժման գործընթացն անցնում էր «Գնացինք Առնոյին կախելու» նշանաբանով և այլն։
Վարդազարյանը նրա մասին ասել է` Առնոն դաշնակահարի ու կոմպոզիտորի բնածին տաղանդ ուներ։ Նա բոլորին ցույց էր տալիս իր ստեղծագործություններն ու դպրոցականի պես կարծիքի սպասում, լսում, բայց միշտ իր ուզածով էր անում։
Հայ գեղեցկուհիներից ոգեշնչված
«Գեղեցկության թագուհի» հայտնի երգի հետաքրքիր նախապատմություն ունի: Ժամանակակիցները հիշում են, որ ԽՍՀՄ-ում գեղեցկության առաջին մրցույթներից մեկը Երևանում անցկացվել է 60-ականներին։ Այդ ժամանակների համար նման արտասովոր մրցույթի ժյուրիի կազմում նկարիչներ էին, ճարտարապետներ, արտիստներ ու գրողներ։ Նրանց թվում էր նաև Առնո Բաբաջանյանը։ Հենց այս գեղեցիկ տեսարանն է ոգեշնչել հայտնի կոմպոզիտորին։
Խոսքերի հեղինակը դարձավ նրա ընկերը, բանաստեղծ-երգահան Անդրեյ Գորոխովը, իսկ կատարողը՝ Մուսլիմ Մագոմաևը:
Թեև «Գեղեցկության թագուհին» գրված է թվիստի ոճով, որին խորհրդային գրաքննությունը հավանության չէր տալիս, այդուհանդերձ «Սովետական կուլտուրա» թերթի հարցման արդյունքներով լավագույն երգ է ճանաչվել:
Հետագայում պատասխանելով հաջողության պատճառների մասին հարցին` Բաբաջանյանն ասել է. «Երբ գրում էի «Թագուհին», մտածում էի Մուսլիմ Մագոմաևի մասին, պատկերացնում էի՝ ինչպես է երգելու նա...»:
...Եթե մարդը հանճար է, ուրեմն հավերժինն է, հանճարեղությունն անանց մեծություն է, ուստի նման մարդկանց ստեղծագործությունները ժամանակային և աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում։
Լրահոս
0