00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատական գործերի «ձեռքով» մակագրության պրակտիկան շարունակվում է, լուրջ հարցեր են առաջ գալիս

© Photo : Unsplash / Wesley Tingey Դատավորի մուրճ
Դատավորի մուրճ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Դատավորի մուրճ
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշել է, որ դատական համակարգի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստանում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Դատական գործերի «ձեռքով» մակագրության «խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան» շարունակվում է նաև ՄԻՊ արտահերթ զեկույցից ու Սահմանադրական դատարան դիմելուց հետո: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ։ Դրանով, ըստ նրա, խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության` յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը:
Հայտնել էինք նաև, որ ՀՀ ՄԻՊ–ն այս հարցով արտահերթ զեկույց է ներկայացրել։

«Արդեն լուրջ հարց է առաջ գալիս՝ արդյոք, օրինակ, Վարչական դատարանի կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները դատավորների նկատմամբ չեն գործադրում արտաքին ապօրինի միջամտություններ կամ հենց դատարանների նախագահների նկատմամբ տեղի չեն ունենում արտաքին միջամտություններ համակարգչային ծրագրի փոխարեն դատական գործերը «ձեռքով» մակագրելու ընթացքում»,– գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով` առաջ է գալիս ևս մեկ լուրջ հարց` արդյոք այն դատավորը, որին դատարանի նախագահը սեփական հայեցողությամբ մակագրել է գործ, համարվում է պատշաճ դատարան, կամ, ինչպե՞ս կարելի է համոզված լինել, որ, ասենք, քննիչի կողմից դատարան ներկայացված կալանքի միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հատուկ չի մակագրել կոնկրետ դատավորի, որ նա բավարարի այդ կալանքի միջնորդությունը:
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Դատական գործերը «ձեռքով» են մակագրում. Թաթոյանը Սահմանադրական դատարան է դիմել
ՄԻՊ–ը նշել է, որ շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը: Նույն ահազանգերը շարունակվում են նաև կապված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հետ:
Ահազանգեր կան նաև, որ դատարանների նախագահները դատավորների միջև դնում են տարբերակումներ, առաջ է գալիս դատարանների նախագահներից դատավորների կախվածության արատավոր երևույթ:
Դատարանների նախագահները դատական գործերի «ձեռքով» մակագրությունն իրականացնում են առանց չափանիշների՝ սեփական հայեցողությամբ:
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում. դատավորները որոշել են չլռել. «Ժողովուրդ»
Այս պրակտիկան անչափ վտանգավոր է արդար դատաքննության, անձնական ազատության, մասնավոր կյանքի և մյուս սահմանադրական իրավունքների համար:
Օմբուդսմանը գալիս է այն եզրահանգման, որ այսկերպ ուղղակի զրոյանում է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության` յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը:
Լրահոս
0