00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եգիպտոսում կարող են վերանայել զբոսաշրջիկների համար մուտքի կանոնները

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԵգիպտոս. արխիվային լուսանկար
Եգիպտոս. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Եգիպտոս. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընթացակարգը բարդացնելու պատճառներից մեկը թեստավորման վերաբերյալ կասկածելի տեղեկանքներն են կամ պատվաստման հավաստագրերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Եգիպտոս մուտք գործելու նոր կանոնները կիրառվել են հեշտացնելու համար զբոսաշրջիկների կյանքը, հայտարարել է երկրի զբոսաշրջության փոխնախարար Գադա Շալյաբին։
Նրա խոսքով` իրենց նպատակը երկիր մուտք գործելու գործընթացը պարզեցնելն է, ոչ թե բարդացնելը կամ հանգստի ժամանակ լրացուցիչ ծախսերով մարդկանց ծանրաբեռնելը։
Ալեքսանդր Գինցբուրգ - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Գամալեայի անվան կենտրոնը «Օմիկրոնը» չեզոքացնող հակամարմինների թեստ է մշակում
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ հունվարի 22-ից փոփոխվում են Եգիպտոս մուտք գործելու կանոնները։ Որպես պատճառ նշվում է որոշ զբոսաշրջիկների կողմից թեստավորման վերաբերյալ կասկածելի տեղեկանքների կամ պատվաստման հավաստագրերի տրամադրումը։
Փոխնախարարի խոսքով` Եգիպտոս մուտք գործելու կանոնները աշխարհում համաճարակային իրավիճակի բարելավման դեպքում կարող են կրկին վերանայվել։

«Անկասկած, կանոնները վերանայվում են կարճ ժամանակ անց։ Մուտք գործելու պայմանները թարմացվում են` կախված աշխարհում կամ կոնկրետ երկրներում համաճարակային իրավիճակի զարգացումից», – ՌԻԱ Նովոստիին ասել է Շալյաբին։

Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները փորձում են պարզեցնել Եգիպտոս մուտք գործելու ընթացակարգերն ու դրանք աստիճանաբար են կիրառում։
Հունվարի 22-ից ուժի մեջ մտնող մուտքի նոր կանոնների համաձայն` այն զբոսաշրջիկները, որոնց պատվաստման հավաստագրերը կամ թեստավորման փաստաթղթերը կասկած են հարուցում, արագ թեստավորում կանցնեն հակագենը որոշելու համար։
Դրական արդյունքի դեպքում ևս մեկ թեստ կարվի` ID NOW։ Եթե դա էլ դրական եղավ, զբոսաշրջիկին կվերադարձնեն այն երկիր, որտեղից նա ժամանել է։ Տվյալ միջոցառումները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր երկիր մուտք են գործում օդով, ջրով կամ ցամաքով։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
«Սպուտնիկ V»–ն «Pfizer»–ից կրկնակի շատ հակամարմիններ է ապահովում «Օմիկրոնի» նկատմամբ
Միևնույն ժամանակ, զբոսաշրջային հանգստավայրերի օդանավակայանների (Շարմ Էլ Շեյխ, Մարսա Ալամ, Հուրգադա, Տաբա, Լուքսոր և Ասուան) դեպքում կանոնները մի փոքր ավելի մեղմ են։ Նրանք, ում մոտ վիրուս կհայտնաբերվի, 5-օրյա կարանտինի կենթարկվեն հյուրանոցում, որից հետո անհրաժեշտ կլինի նոր թեստ հանձնել։
Բացասական արդյունքի դեպքում կարանտինը կավարտվի։ Դրականի դեպքում` կերկարացվի ևս 5 օրով։

Ո՞ր հավաստագրերն են ճանաչվում Եգիպտոսում

Եգիպտոսում ճանաչում են ԱՀԿ–ի և Եգիպտոսի դեղերի վարչության հաստատած պատվաստման հավաստագրերը (դրանք են «Սպունտիկ V»–ով և Sinopharm–ով պատվաստման մասին հավաստագրերը)։ Անհրաժեշտ է, որ երկրորդ պատվաստումից հետո առնվազն 14 օր անցած լինի։
«Օմիկրոնն» ավելի շատ երեխաներին ու երիտասարդներին է ախտահարում. սրտաբան
Այժմ Եգիպտոսում կորոնավիրուսի հինգերորդ ալիքն է արձանագրվել, առողջապահության նախարարությունը կապում է դա երկրում ակտիվորեն տարածվող «Օմիկրոն» մանրէահիմքի հետ։
Լրահոս
0