00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերեզմանների համար վճարումը կարվի առցանց․ դատախազությունը պայքարում է կոռուպցիայի դեմ

© Sputnik / Aram NersesyanԳերեզմանատուն Երևանում. արխիվային լուսանկար
Գերեզմանատուն Երևանում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Գերեզմանատուն Երևանում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ոլորտի անբարեխիղճ աշխատակիցները՝ սկսած ոլորտը համակարգողից մինչև ՀՈԱԿ-ի ղեկավար կազմ ու գերեզմանատների վարիչներ, կարող են հեռացվել աշխատանքից։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Երևանի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների նպատակով հողահատկացումների, այլ ծառայությունների ոլորտում շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներին վերջ տալու համար Երևանի դատախազն առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Առաջարկվել է գերեզմանատների տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որոնք օրենքով սահմանված են, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով:

«Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը»,- կարծում է Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը։

Առաջարկվել է նաև մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ։
Ըստ դատախազության՝ դա կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը:
Кладбище Арин-Берд в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Խախտումներ գերեզմանատներում. ինչ միջոցների են դիմում վարիչները ավել փող կորզելու համար
Երևանի քաղաքապետին առաջարկվել է վերացնել նաև գերեզմանատան վարիչի համար կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունը, որով նա բիզնես ծառայություններ է մատուցում։
Ստեղծվելու է նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի հաշվեհամարին:
Երևանի դատախազը բարձրացրել է նաև ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը:
Դատախազությունը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետն արդեն արձագանքել է միջնորդագրին: Նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև:
Չարաշահումներ են արել նույնիսկ թաղման ու սգո ծառայությունների մատուցման ընթացքում
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում գերեզմանոցային ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ են արձանագրվել։
Մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմանատներ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը: Բացի այդ, պարզվել է, որ առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավելի տարածքներ, ինչի պատճառով գերեզմանատեղիներում տարածքների սղություն է առաջանում։
Լրահոս
0