00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն ասել է, որ Բլինկենի հետ զրույցն օգտակար ու անկեղծ էր. ինչի՞ մասին են խոսել

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հանդիպումը (21 հունվարի, 2022թ). Ժնև
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հանդիպումը (21 հունվարի, 2022թ). Ժնև - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցն օգտակար ու անկեղծ է անվանել:
Դատել՝ արդյոք բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում, հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Ռուսաստանը ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքների վերաբերյալ արձագանքը թղթի վրա ստանա։
«Չեմ կարող ասել՝ արդյոք մենք ճիշտ ուղու վրա ենք - ճիշտ ուղու վրա չենք։ Մենք դա կհասկանանք, երբ թղթի վրա ստանանք ամերիկյան արձագանքը մեր առաջարկների բոլոր կետերին», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ժնևի բանակցություններում ընդունել է, որ Ռուսաստանը «իր սեփական տարածքում է զենք տեղակայում»:
Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարների 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում արծարծված հիմնական շեշտադրումները:

Փաստաթղթեր Ռուսաստանի կողմից իբր ապատեղեկատվության մասին

Այն թղթերը, որոնք Պետդեպարտամենտը հատուկ պատրաստել էր այսօրվա հանդիպմանը, հնարավոր չէ կարդալ։ Բավարար է թերթել դրանք ու պատահական բացել ցանկացած էջ, որ համոզվեք, որ այն ամենը, ինչ գրված է այնտեղ, որևէ քննադատական վերլուծության չի դիմանում ու շատ դեպքերում մաքուր սուտ է:

Մեծ հարց է, թե ով ում է սպառնում

Մեր ամերիկացի գործընկերներն այսօր հերթական անգամ փորձում էին Ուկրաինան որպես գործընթացի գլխավոր կետ ներկայացնել։ Ինձ թվաց, որ արդյունքում, մեր բացատրություններից հետո նրանք, պահպանելով իրենց մտահոգությունները, ինչպես իրենք են անվանում, այնուամենայնիվ հասկացան, որ պետք է կենտրոնանալ մեր առաջարկների բովանդակության վրա։ Ես գրեթե վստահ եմ, որ այս կամ այն կերպ Ուկրաինայի թեման նույնպես կհնչի։ Բայց ես այսօր չլսեցի ոչ մի փաստարկ, որը հիմնավորեր ամերիկյան դիրքորոշումն այն հարցի շուրջ, թե ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին։ Միայն մտահոգություններ, մտահոգություններ, մտահոգություններ։
Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են մեր դիրքորոշման վերլուծությամբ, որ Ռուսաստանը երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին։
Նախագահ Զելենսկին, որին մեր արևմտյան գործընկերները թևի տակ են վերցրել և խնամում են՝ խրախուսելով ցանկացած արարք, հրապարակավ հայտարարել է, որ եթե Ուկրաինայի քաղաքացիներից ինչ-որ մեկն իրեն ռուս է զգում, ապա թող հեռանա Ռուսաստան, իսկ նրանց, ովքեր Դոնբասում դիմակայում են Կիևի ռեժիմի պետական ահաբեկչությանը, նա անվանել է ոչ թե մարդ, այլ առանձնյակներ։ Այդ պատճառով դեռ մեծ հարց է՝ ով ում է սպառնում և ինչի կարող են վերածվել այդ սպառնալիքները։
Ինչ վերաբերում է դեպի Արևելք ՆԱՏՕ-ի անվերջ ընդլայնումը դադարեցնելու մեր սկզբունքային մոտեցմանը, մենք այն, իհարկե, կրկնեցինք։

Իսկ ե՞րբ չհարձակվենք. պատասխան CNN-ին

Դուք պնդում եք, որ մենք պատրաստվում ենք հարձակվել Ուկրաինայի վրա, թեև մենք բազմիցս ասել ենք, որ դա այդպես չէ։ Բայց պնդելով, որ դա տեղի կունենա, դուք անմիջապես հարցնում եք՝ ինչո՞ւ հիմա։ Իսկ ե՞րբ չհարձակվենք»։
Լավրովը CNN-ի՝ Ուկրաինայի վրա «հարձակման» մասին հարցին ի պատասխան կրկնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դա անել։
ՌԴ արտգործնախարարը նաև խորհուրդ է տվել Պետդեպարտամենտին վերլուծել CNN-ի աշխատանքի մեթոդները՝ «տեղեկատվության արդարության, փաստերի շարադրման ճշտության» վերաբերյալ:
Կուբայում ու Վենեսուելայում ռուսական սպառազինության տեղակայման թեման Բլինկենի հետ բանակցություններում չի շոշափվել:

Ժամանակն է ստիպել Կիևին կատարել Մինսկի համաձայնագրերը

Ցավալի է, որ հասուն մարդիկ զբաղվում են այնպիսի համատեքստով, թե ով է ավելի ուժեղ։ Եթե մենք հասուն մարդկանց պես մտածենք՝ ինչպես պետք է ապրենք ժամանակակից աշխարհում, որ այն ավելի ապահով լինի կլիմայի փոփոխության, այլ գլոբալ սպառնալիքների, ահաբեկչության, թմրանյութերի թրաֆիքինգի, մարդկանց առողջության առումով, որոնք սարսափելի վտանգների են ենթարկվում համավարակի պատճառով:.. Ահա թե ինչով պետք է զբաղվել։
Իսկ դրա փոխարեն մենք զբաղվում ենք նրանով, որ ամեն ինչ հանգում է ռուս-ամերիկյան հարաբերություններին և այն բանին, թե ինչպես է իրեն զգում Զելենսկին ու նրա ռեժիմը։ Դա սխալ է։
Մենք հերթական անգամ, այսօր էլ, երբ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը մեզ մոտ էր, մեր ֆրանսիացի գործընկերների հետ շփումներում հարց ենք բարձրացնում այն մասին, որ ժամանակն է դադարեցնել այն, ինչ անում է Կիևի ռեժիմն ու ստիպել նրան կատարել այն, ինչ ոչ թե պարզապես խոստացվել է, այլ հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

Պուտինը միշտ պատրաստ է Բայդենի հետ շփումներին

Մենք սպասում ենք պաշտոնական պատասխանի մեր առաջարկներին, որից հետո նախատեսում ենք հերթական շփումը մեր (արտգործնախարարների) մակարդակով, և եկեք ժամանակից առաջ չընկնենք։ Նախագահ Պուտինը միշտ պատրաստ է նախագահ Բայդենի հետ շփումներին, պարզ է, որ այդ շփումները պետք է լրջորեն նախապատրաստվեն, որ հասկանալի լինի, թե ինչի մենք պետք է հասնենք մեր առաջնորդների ներուժի գործարկման արդյունքում:
Ժնևում Լավրովի և Բլինկենի հանդիպումը երրորդն էր։ Առաջինը եղել է մայիսին Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարների հանդիպման շրջանակում։ Երկրորդը Ստոկհոլմում՝ դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակում։
Լրահոս
0