Տաթև-Կապան ճանապարհին փրկարարներն արգելափակումից 23 բեռնատար են դուրս բերել

© Sputnik / Максим Богодвид /  / Անցնել մեդիապահոցՁյունապատ ճանապարհ
Ձյունապատ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին սաստիկ բուք է, տեսանելիությունը ցածր է։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի –Sputnik․ Սյունիքի մարզի փրկարարներն արգելափակումից 2 տասնյակից ավելի բեռնատար ավտոմեքենա են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ 16։05-ին տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ժամը 21:38-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա:
Ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել էր, որ սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Լրահոս
0