https://armeniasputnik.am/20220122/adrbejani-despany-ev-irani-pashtpanutjan-nakharary-khvosel-en-razmakan-hamagvortsakcutjan-masin-37846091.html
Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասին
Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասին
Մի քանի ամիս առաջ իրանցի զինվորականները սպառնում էին ոչնչացնել Ադրբեջանը, այժմ կողմերը խոսում են ռազմական համագործակցության մասին։ 22.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-22T18:57+0400
2022-01-22T18:57+0400
2022-01-22T18:57+0400
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
համագործակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/03/25597529_0:86:1601:986_1920x0_80_0_0_3881ad6388831087281bcc325f3f0ae9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Azertaj-ը։Հանդիպմանը նշվել է բոլոր ոլորտներում բարեկամ և մերձավոր հարևան երկրների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Շոշափվել են պաշտպանության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների օրակարգային հարցեր։Մտքեր են փոխանակվել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, այցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։Իրանի համար սկզբունքային է տարածքային ամբողջականությանն աջակցելը. Ռայիսին` ՓաշինյանինՀիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն վատթարացել էին, կողմերը մի քանի շաբաթ շարունակ փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում։Իրանի իշխանությունները կասկածում էին, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Արդյունքում Իրանի իշխանությունները որոշեցին լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանների մոտ՝ միաժամանակ նշելով, որ թույլ չեն տա երրորդ երկրների և օտարերկրյա միջամտողների ներկայությունը Հարավային Կովկասում։Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը լիովին վերացված է, իրենք կարողացել են հաղթահարել թյուրիմացությունները։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին էլ մի քանի օր անց վստահեցրեց, որ երկու երկրի հարաբերություններում նոր փուլ է սկսվել:
https://armeniasputnik.am/20220118/irann-amen-kerp-pvordzelu-e-sahmanapakel-turqakan-nkrtumnery-voskanjan-37683284.html
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/03/25597529_86:0:1513:1070_1920x0_80_0_0_b73f7aeb886d15393e7de9dfdd84b088.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, համագործակցություն
Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասին
Մի քանի ամիս առաջ իրանցի զինվորականները սպառնում էին ոչնչացնել Ադրբեջանը, այժմ կողմերը խոսում են ռազմական համագործակցության մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Azertaj-ը։
Հանդիպմանը նշվել է բոլոր ոլորտներում բարեկամ և մերձավոր հարևան երկրների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Շոշափվել են պաշտպանության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների օրակարգային հարցեր։
Մտքեր են փոխանակվել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, այցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունները նկատելիորեն վատթարացել էին, կողմերը մի քանի շաբաթ շարունակ փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում։
Իրանի իշխանությունները կասկածում էին, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Արդյունքում Իրանի իշխանությունները որոշեցին լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանների մոտ՝ միաժամանակ նշելով, որ թույլ չեն տա երրորդ երկրների և օտարերկրյա միջամտողների ներկայությունը Հարավային Կովկասում։
Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը
հայտարարեց, որ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը լիովին վերացված է, իրենք կարողացել են հաղթահարել թյուրիմացությունները։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին էլ մի քանի օր անց
վստահեցրեց, որ երկու երկրի հարաբերություններում նոր փուլ է սկսվել: