https://armeniasputnik.am/20220122/amn-n-rusastanin-khndrel-e-chhraparakel-irenc-pataskhany-37835274.html
ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը
ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը
Պետդեպարտամենտի աղբյուրները նշում են, որ Վաշինգտոնի գրավոր պատասխանը չի համապատասխանի Մոսկվայի պահանջներին: 22.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-22T14:36+0400
2022-01-22T14:36+0400
2022-01-22T14:36+0400
ռուսաստան
ամն
սերգեյ լավրով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/11/36589827_0:0:1100:619_1920x0_80_0_0_ffe73e6f2db2a48dda090711631d99b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները ռուս գործընկերներին խնդրել են չհրապարակել Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան միևնույն ժամանակ խոստովանել է, որ Մոսկվան, միևնույնն է, կարող է հրապարակել փաստաթուղթը։Նա նշել է, որ ամեն դեպքում ռուսական նախաձեռնությանը դիվանագիտական պատասխան տալն իմաստ ունի, թեև այն չի համապատասխանի Ռուսաստանի պահանջներին։Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ հաջորդ շաբաթ ամերիկյան կողմը գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։Լավրովն ասել է, որ Բլինկենի հետ զրույցն օգտակար ու անկեղծ էր. ինչի՞ մասին են խոսել2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
https://armeniasputnik.am/20220121/amn-n-chi-zvohaberi-nato-i-bac-drneri-qaghaqakanutjuny-blinken-37808012.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/11/36589827_0:0:1032:774_1920x0_80_0_0_418043ffc99dcca46710345410163380.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ամն, սերգեյ լավրով
ռուսաստան, ամն, սերգեյ լավրով
ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը
Պետդեպարտամենտի աղբյուրները նշում են, որ Վաշինգտոնի գրավոր պատասխանը չի համապատասխանի Մոսկվայի պահանջներին:
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները ռուս գործընկերներին խնդրել են չհրապարակել Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը, գրում է
The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան միևնույն ժամանակ խոստովանել է, որ Մոսկվան, միևնույնն է, կարող է հրապարակել փաստաթուղթը։
Նա նշել է, որ ամեն դեպքում ռուսական նախաձեռնությանը դիվանագիտական պատասխան տալն իմաստ ունի, թեև այն չի համապատասխանի Ռուսաստանի պահանջներին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո
ասել էր, որ հաջորդ շաբաթ ամերիկյան կողմը գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։