00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Եթովպիայի կայսրը ամուսնացրեց 2 հայ որբերի. կապույտ ճամպրուկն ու սադափե ծխամորճը

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Զատիկյանը և Սիրան Մաղաքյանը Ադիս Աբեբայում
Գրիգոր Զատիկյանը և Սիրան Մաղաքյանը Ադիս Աբեբայում - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2022
Գրիգոր Զատիկյանը և Սիրան Մաղաքյանը Ադիս Աբեբայում
Բաժանորդագրվել
Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայ որբերի ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին։ Նրանցից 40-ը հայտնվեցին Եթովպիայում՝ դառնալով կայսերական նվագախմբի անդամներ։ Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է անցկացրել նրանցից մեկի որդու հետ։
Ամանորից 1-2 օր առաջ զանգ եմ ստանում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից։
«Հիշո՞ւմ ես, որ մի 2 տարի առաջ հոդված էիր գրել 40 հայ որբերից կազմված Եթովպիայի կայսերական նվագախմբի մասին։ Նվագախմբի անդամներից մեկի որդին այստեղ է՝ Երևանում, քեզ է փնտրում, կուզե՞ս հանդիպել հետը»։
Հեռախոսով ծանոթանում ենք, պայմանավորվում հանդիպել հունվարի կեսերին։ Կես ամիս հուզմունքով սպասում եմ մեր հանդիպմանը, վերընթերցում հոդվածս․ 40 հայ որբերի Եթովպիայում հայտնվելը, կայսերական նվագախումբ կազմելը, կայսեր թագադրման ժամանակ Եթովպիայի ազգային օրհներգ կատարելն արդեն հրաշք էր, մի ուրիշ հրաշք է հանդիպել այն մարդուն, որն այս պատմությունների անմիջական կրողն ու ժառանգն է։
© Aram NersesyanՎաչե Զատիկյանը ցույց է տալիս Կոմիտասի սկավառակը, որն Արմենակ Շահմուրադյանը նվիրել է Երուսաղեմի որբանոցի հայ սաներին
Ваче Затикян показывает виниловную пластинку Комитаса, подаренную Арменаком Шахмурадяном воспитанникам детского дома Иерусалима - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Վաչե Զատիկյանը ցույց է տալիս Կոմիտասի սկավառակը, որն Արմենակ Շահմուրադյանը նվիրել է Երուսաղեմի որբանոցի հայ սաներին
Ինձ դիմավորում է իր տարիքի համար անսովոր աշխույժ 80-ամյա Վաչե Զատիկյանը՝ Գրիգոր Զատիկյանի և Սիրան (Սիրուն) Մաղաքյանի որդին։ Հարցերիս տարափին ի պատասխան պարոն Զատիկյանը բացում է հնամաշ, կապույտ ճամպրուկն ու զգուշորեն դուրս բերում լուսանկարներ, տարբեր փաստաթղթեր։
© Aram NersesyanՎաչե Զատիկյանի կապույտ ճամպրուկը
Старый синий чемодан, где Ваче Затикян хранит личные фотографии - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Վաչե Զատիկյանի կապույտ ճամպրուկը
«Որբ էր ոչ միայն հայրս, այլև մայրս․ հայրս ծնվել է 1906 թվականին՝ Սեբաստիայի նահանգի Դարանդա գյուղում, մայրս՝ 1914 թվականին՝ Վանում։ Երկուսն էլ Ցեղասպանություն վերապրածներ են, հրաշքով փրկվել են ու որբանոցում հայտնվել»։ Պարոն Զատիկյանը կապույտ ճամպրուկից մաշված, խունացած թուղթ է դուրս բերում, դողացող ձեռքերով բացում ծալվածքներն ու սկսում ընթերցել․ հոր ձեռագիրն է, նրա ինքնակենսագրությունը։
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Զատիկյանի ձեռագիր ինքնակենսագրությունը
Рукописные мемуары Григора Затикяна в руках сына, Ваче - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Գրիգոր Զատիկյանի ձեռագիր ինքնակենսագրությունը
«1914թ․ պատերազմին բազմահազար հայերի հետ միասին տեղահանված և գաղթած եմ դեպի Դեր Զորի անապատները, ուր դանակի ու յաթաղանի զանազան հարվածներով կոտորված են ավելի քան 1,5 միլիոն հայեր, որոնց շարքում` իմ ծնողներն ու բոլոր հարազատները։ Ես այս զոհերի ականատեսն ու կենդանի վկան եմ․․․»։
Թե հայրը քանի քույր-եղբայր է ունեցել, Վաչե Զատիկյանը չգիտի (հայրը ջարդերի մասին չէր պատմում), միայն գիտի, որ մի քույր է ունեցել, որին թուրքերը տարել են․․․
Գրիգոր Զատիկյանի ինքնակենսագրությունից իմանում ենք, որ նրան Մոսուլում հավաքագրել են ՀԲԸՄ որբահավաքներն ու 1919 թ․ տեղափոխել Բաղդադ՝ Պաքուպա կոչվող որբանոց, 1921-ին՝ Բասրա, 1922 –ին` Երուսաղեմի Արարատյան որբանոց։
Այս որբանոցում են հայտնվել նաև Վաչե Զատիկյանի մայրը՝ Սիրանը, ու մորեղբայրը՝ Մուշեղը (մինչ այդ նրանք եղել են Էջմիածնի որբանոցում իրենց 2 եղբայրների հետ, եղբայրները մնացել են Հայաստանում)։ Մորական կողմի տատ ու պապի մասին էլ Վաչե Զատիկյանը մանրամասներ չգիտի, միայն գիտի, որ տատն Էջմիածնում է վախճանվել։ Հիշում է՝ մոր հետ գնում էին Էջմիածնի հին գերեզմանոց, այնտեղ մայրը ծաղիկ էր դնում պատահական գերեզմանի վրա, քանի որ իր մոր գերեզմանի տեղը չգիտեր։
© Sputnik / Aram NersesyanՄուշեղ և Սիրան Մաղաքյանները
Сиран и Мушег Магакяны - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Մուշեղ և Սիրան Մաղաքյանները
Երուսաղեմի Արարատյան որբանոցում հայ որբերի համար տարբեր խմբակներ էին գործում։ Վաչե Զատիկյանը ցույց է տալիս ջնարակապատ կավե ափսե․ 1924 թվականին հայրն է որբանոցում պատրաստել՝ կավագործության խմբակում։
© Aram NersesyanԳրիգոր Զատիկյանի ձեռքով պատրաստված կավե ափսեն. 1924թ, Երուսաղեմ
Ваче Затикян показывает глинянную тарелку, изготовленную его отцом в 1924 году  - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Գրիգոր Զատիկյանի ձեռքով պատրաստված կավե ափսեն. 1924թ, Երուսաղեմ
Եղել է նաև թատերական խմբակ, այդ մասին պատմում են պահպանված լուսանկարները, որոնցում նաև Վաչե Զատիկյանի հայրն է՝ Գրիգորը։
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Զատիկյանը Երուսաղեմի մանկատան թատերական խմբակում
Григор Затикян в театральной группе, работающей в Иерусалимском детском доме - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Գրիգոր Զատիկյանը Երուսաղեմի մանկատան թատերական խմբակում
Այս տարիներին կազմավորվում է որբանոցի փողային նվագախումբը՝ «Ֆանֆարի խումբը»։ Նվագախմբի երաժիշտների շարքում ընդգրկվում են Վաչե Զատիկյանի հայրը (բաս) և մորեղբայրը (կլառնետ):
© Sputnik / Aram NersesyanԵրուսաղեմի հայ որբերի նվագախումբը
Хор воспитанников детского приюта в Иерусалиме - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Երուսաղեմի հայ որբերի նվագախումբը
1924թ.-ին եվրոպական ուղևորության ընթացքում Եթովպիայի վերջին կայսրը` Րաս Թաֆարի Մաքոննեն, (որն այդ ժամանակ դեռ պաշտոնապես կայսր չէր, սակայն թագաժառանգն էր և երկրի փաստացի ղեկավարը) մեկնում է Շվեյցարիա՝ Ազգային լիգայում Եթովպիան ներկայացնելու։ Ճանապարհին այցելում է նաև Երուսաղեմ, լինում Հայոց պատրիարքարանում, որտեղ նրան դիմավորում է «Ֆանֆարի խումբը»: Դրա նախորդ տարում Արարատյան որբանոցում էր եղել Թաֆարի կայսեր կինը, տպավորվել և հուզվել հայ մանուկների կատարումով, նրանց պատմությամբ։ Երաժշտասեր փոքրիկների կատարումն այնքան է դուր գալիս Թաֆարիին, որ նա դիմում է հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին, ցանկություն հայտնում որդեգրել փոքրիկներին և իր հետ տանել Եթովպիա` խոստանալով հոգ տանել որբերի մասին, նրանց ապահովել սննդով, կացարանով, անհրաժեշտ բոլոր պայմաններով:
© Sputnik / Aram Nersesyan«Ֆանֆարի խումբը»
Хор воспитанников детского приюта в Иерусалиме - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
«Ֆանֆարի խումբը»
Քանի որ որբանոցում տեղի խնդիր կար և սա հնարավորություն էր, որ գոնե այդ 40 որբերն ընտանեկան ջերմություն գտնեին, հայոց պատրիարքն ու որբանոցի ղեկավարությունը համաձայնում են: 1924-ի սեպտեմբերի 6-ին հայ մանուկները, նրանց թվում Գրիգոր Զատիկյանն ու Մուշեղ Մաղաքյանը, ժամանում են Ադիս Աբեբա․ Սիրանը մնում է Երուսաղեմում՝ շարունակելու ուսումը (հետագայում տեղափոխվում է Բեյրութ)։
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Զատիկյան
Григор Затикян - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Գրիգոր Զատիկյան
40 հայ որբերը ձևավորում են Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը, որը կոչում են «Աբպա լիճոճէ» (ամհարերենից` Եթովպիայի պետական լեզվից, թարգմանաբար նշանակում է «Քառասուն մանուկներ»): 1930թ.-ի նոյեմբերի 2-ին` կայսեր թագադրման արարողության ժամանակ (կայսրը ստացավ Հայլե Սելասիեն պատվանունը), հենց «Աբպա լիճոճէ» նվագախումբը կատարեց Եթովպիայի ազգային օրհներգը:
Վաչե Զատիկյանի կապույտ ճամպրուկում մի հետաքրքիր լուսանկար կա․ դրանում Հայլե Սելասիե կայսրն է՝ ինչ-որ տոնական արարողության ժամանակ։ Կայսեր հետևում երևում է Գրիգոր Զատիկյանը։ Միգուցե սա հենց թագադրման արարողությունը պատկերող լուսանկար է։
© Sputnik / Aram NersesyanԵթովպիայի կայսրը արարողություններից մեկի ժամանակ. հետևի պլանում երևում է Գրիգոր Զատիկյանը
Император Эфиопии на архивной фотографии (на заднем плане Григор Затилян) - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Եթովպիայի կայսրը արարողություններից մեկի ժամանակ. հետևի պլանում երևում է Գրիգոր Զատիկյանը
«Որքան ես գիտեմ` սկզբնական շրջանում այդ որբերն ապրում էին հենց պալատում կամ պալատին կից կառույցում, ամեն դեպքում՝ կայսերը մոտ, նրա անմիջական հովանու ներքո։ Հետո արդեն որբերից մի քանիսին տեղավորեցին Ադիս Աբեբայում ապրող հայերի տանը։ Բացի նվագելուց որբերին նաև արհեստի տվեցին․ հայրս, օրինակ, ժամագործություն, ոսկերչություն սովորեց, նա դարձել էր արքունի ոսկերիչը, կայսրը գնահատում ու վստահում էր հորս»,- պատմում է Վաչե Զատիկյանը։
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Զատիկյանի այցեքարտը
Визитка Григора Затикяна - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Գրիգոր Զատիկյանի այցեքարտը
Հայրն այնքան ճանաչված ու հարգված մասնագետ էր Ադիս Աբեբայում, որ իր այցեքարտն ուներ․այն ևս կապույտ ճամպրուկում է պահվում։
Անցնում են տարիներ, Սիրանը փոխադրվում է Բեյրութի Սիսուան-Քելեկյան որբանոց, բայց արդեն մեծ էր, ուստի պետք է լքեր որբանոցը։ Նրա եղբայրը՝ Մուշեղը, կայսերը խնդրում է թույլ տալ քրոջը բերել իր մոտ։ Կայսրը թույլ է տալիս։
© Sputnik / Aram NersesyanՍիրան և Մուշեղ Մաղաքյանները
Архивные фотографии матери и дяди Ваче Затикяна - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Սիրան և Մուշեղ Մաղաքյանները
30-ականների սկզբում Սիրանը փոխադրվում է Եթովպիա։ Գրիգորն ու Սիրանը կրկին հանդիպում են, այս անգամ արդեն երկուսն էլ երեխա չէին, սիրահարվում են և որոշում ամուսնանալ։
«Հայկական սովորույթի համաձայն՝ հարսին պետք է հայրական տնից ճանապարհեն, բայց դե հայրական տուն չկար։ Տեղի ՀԲԸՄ-ի անդամ Մարտիկյաններն առաջարկում են իրենց տնից ամուսնացնել մորս»։
© Sputnik / Aram NersesyanԳրիգորի և Սիրանի հարսանիքի հրավիրատոմսը
Свадебная пригласительная открытка - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Գրիգորի և Սիրանի հարսանիքի հրավիրատոմսը
Պարոն Վաչեն կապույտ ճամպրուկից դուրս է բերում հարսանիքի հրավիրատոմսը․այս անգամ ես եմ ընթերցում հրավիրատոմսում գրվածը։

«Տեր և տիկին Մարտիկյանները պատիվ ունեն ծանուցանել ձեզ իրենց աղջկա՝ Սիրանի ամուսնության մասին, կիրակի հոկտեմբերի 15-ին, 1933 թ․ ժամը 9։50»։

Երկու հայ որբերի հարսանիքը թագավորական շուքով ու թագավորական նվերներով է անցնում․ կայսրուհին Սիրանին նվիրում է տոնական պայուսակն ու փղոսկրից ծխամորճ, իսկ կայսրը Գրիգորին` արծաթե ծխախոտատուփ և սադափե ծխամորճ։
© Aram NersesyanԵթովպիայի կայսեր և կայսրուհու հարսանեկան նվերները Գրիգորին և Սիրանին
Свадебные подарки Григору Затикяну и Сиран Магакян от эфиопской императорской четы - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Եթովպիայի կայսեր և կայսրուհու հարսանեկան նվերները Գրիգորին և Սիրանին
1935 թվականին Եթովպիայում ծնվում է Գրիգորի և Սիրանի առաջնեկը՝ Անդրանիկը։ Գրիգորը շարունակում էր նվագախմբում նվագել, զբաղվել ժամագործությամբ, ոսկերչությամբ, իսկ Սիրանն ասեղնագործություն էր դասավանդում տեղի հայկական կիրակնօրյա դպրոցում։ Կապույտ ճամպրուկում խնամքով պահվում են նրա՝ տարբեր տարիներին (այդ թվում՝ Երուսաղեմի որբանոցում) արված ասեղնագործությունները։
© Aram Nersesyan

Սիրան Մաղաքյանի ձեռքի աշխատանքներից

Սիրան Մաղաքյանի ձեռքի աշխատանքներից - Sputnik Արմենիա
1/2

Սիրան Մաղաքյանի ձեռքի աշխատանքներից

© Aram Nersesyan

Սիրան Մաղաքյանը Ադիս Աբեբայի կիրակնօրյա դպրոցի սաների հետ

Սիրան Մաղաքյանը Ադիս Աբեբայի կիրակնօրյա դպրոցի սաների հետ - Sputnik Արմենիա
2/2

Սիրան Մաղաքյանը Ադիս Աբեբայի կիրակնօրյա դպրոցի սաների հետ

1/2

Սիրան Մաղաքյանի ձեռքի աշխատանքներից

2/2

Սիրան Մաղաքյանը Ադիս Աբեբայի կիրակնօրյա դպրոցի սաների հետ

1938 թվականին շատերի պես նրանք էլ ստիպված են լինում հեռանալ Եթովպիայից, ուր ներխուժել էին ֆաշիստական Իտալիայի զորքերը ու ալան-թալանով էին զբաղված (Օկուպացիայի ժամանակ գերեվարվում է Մուշեղ Մաղաքյանը, նա հայրենադարձվում է միայն 1962-ին): Ադիս Աբեբայից նրանք տեղափոխվում են Բեյրութ, որտեղ մի քանի տարի Բուրջ Համուդ թաղամասում Գրիգորն իր ոսկերչական կրպակն է աշխատեցնում։ Հայրենական պատերազմի ավարտից հետո՝ 1946թ․–ին, տեղափոխվում են Հայաստան։ Այստեղ արդեն Գրիգոր Զատիկյանն աշխատում էր որպես ժամագործ, երբեմն էլ մանր-մունր ոսկերչական գործեր անում։
© Sputnik / Aram Nersesyan

Գրիգոր Զատիկյանի և Սիրան Մաղաքյանի մուտքի արտոնագիրը Բեյրութ

Գրիգոր Զատիկյանի և Սիրան Մաղաքյանի մուտքի արտոնագիրը Բեյրութ - Sputnik Արմենիա
1/2

Գրիգոր Զատիկյանի և Սիրան Մաղաքյանի մուտքի արտոնագիրը Բեյրութ

© Sputnik / Aram Nersesyan

Գրիգոր Զատիկյանը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում իր ոսկերչական կրպակի մոտ

Գրիգոր Զատիկյանը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում  իր ոսկերչական կրպակի մոտ - Sputnik Արմենիա
2/2

Գրիգոր Զատիկյանը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում իր ոսկերչական կրպակի մոտ

1/2

Գրիգոր Զատիկյանի և Սիրան Մաղաքյանի մուտքի արտոնագիրը Բեյրութ

2/2

Գրիգոր Զատիկյանը Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում իր ոսկերչական կրպակի մոտ

«Քչերը գիտեն, որ 60-ականներին կայսր Սելասիեն եղել է Երևանում, ապրում էր «Արմենիա» հյուրանոցում։ Հայրս շատ էր ուզում նրան տեսնել. գնաց հյուրանոց, անվտանգության աշխատակիցներին բացատրում էր, որ կայսրը գիտի իրեն, ինքը արքունական երաժիշտ ու ոսկերիչ է եղել, բայց դե անվտանգության աշխատակիցները չհավատացին հորս, հանդիպումն այդպես էլ չկայացավ»։
© Aram NersesyanՎաչե Զատիկյանը ցույց է տալիս ծնողների լուսանկարը
Ваче Затикян с фотографией своих родителей - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
Վաչե Զատիկյանը ցույց է տալիս ծնողների լուսանկարը
Գրիգոր Զատիկյանը մահացել է 1982 թվականին, Սիրան Մաղաքյանը՝ 1987-ին։ Ընտանիքի անդամները հիշում են՝ անգամ -14 տեսողությամբ տատիկը շարունակում էր ասեղնագործել․․․
Գրիգոր Զատիկյանն ու Սիրան Մաղաքյանն ապրել են միասին շուրջ կես դար։ Եղել են հաշտ ու համերաշխ, վեճի թեմա կարող էր դառնալ, օրինակ, եթե Գրիգոր Զատիկյանը հայրենադարձված ընկերների հետ խոսելիս թուրքերեն բառեր օգտագործեր։ Այ դրանից Սիրանը զայրանում էր։ Ամուսինները հաճախ էին կարոտով հիշում Եթովպիան։ Կապույտ ճամպրուկում Եթովպիայի, կայսեր ու կայսրուհու բազմաթիվ լուսանկարներ են, որոնք հաճախ էին թերթում․․․
© Sputnik / Aram Nersesyan

Եթովպիայում արված լուսանկարներ ընտանեկան արխիվից

Եթովպիայում արված լուսանկարներ ընտանեկան արխիվից - Sputnik Արմենիա
1/2

Եթովպիայում արված լուսանկարներ ընտանեկան արխիվից

© Aram Nersesyan

Եթովպիայի կայսրը և կայսրուհին. Վաչե Զատիկյանի ընտանեկան արխիվից

Եթովպիայի կայսրը և կայսրուհին. Վաչե Զատիկյանի ընտանեկան արխիվից - Sputnik Արմենիա
2/2

Եթովպիայի կայսրը և կայսրուհին. Վաչե Զատիկյանի ընտանեկան արխիվից

1/2

Եթովպիայում արված լուսանկարներ ընտանեկան արխիվից

2/2

Եթովպիայի կայսրը և կայսրուհին. Վաչե Զատիկյանի ընտանեկան արխիվից

Լրահոս
0