Президент Армен Саркисян приветствует присутствующих во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։ Ըստ նրա` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ ազդելու ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
Արմեն Սարգսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արմեն Սարգսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ 2018թ. մարտի 2-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»,–գրել է նախագահը:
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդին
Նրա խոսքով` պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:
«Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»,–ընդգծել է նա:
Հայտարարության մեջ նշված է նաև, որ 1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով հայ ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը:
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2022
Արմեն Սարգսյանն արձակուրդ է մեկնել. նա բժշկական հետազոտություն է անցնելու
«Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը: Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը»,–գրել է նախագահը:
Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ինքը, ինչպես և շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը:
Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իր մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց չէի դադարում հավատալ վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իր գլխավոր շարժառիթը:
Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են. ինչի՞ մասին են խոսել
«Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը»,–գրել է Սարգսյանը:
Նրա խոսքով`ինքը պարտավոր էր անել իրենից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների:
Սարգսյանն ընդգծել է, որ նաև ձգտում էր իր երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իր միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը:
Հայաստանի և Ղազախստանի նախագահները - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ
Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:
«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն:
Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում»,–նշել է նա:
Նախագահն ընդգծել է` ուրախ է, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն է հայտնում կառավարությանը:
Քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն. Արմեն Սարգսյան
«Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում: Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով` իրականություն այն է, երբ նախագահը չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Նա ընդգծում է, նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ: Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականությունն այն է, որ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:
Նախագահ Արմեն Սարգսյանը  - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
«Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին». Արմեն Սարգսյանն ասել է` որ դեպքում հրաժարական կտա
«Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա»,–նշել է Սարգսյանը:
Նա իր առանձնակի երախտագիտությունն է հայտնել ՀՀ քաղաքացիներին և Սփյուռքի հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:
Այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը
«Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին: Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,–եզրափակել է նախագահը:
Արմեն Սարգսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ 2018թ. մարտի 2-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Լրահոս
0