Президент Армен Саркисян приветствует присутствующих во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը
Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։ Ըստ նրա` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ ազդելու ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Հնարավոր է՝ Սարգսյանը չի ցանկանում իր ստորագրությունը դնել ինչ-որ փաստաթղթի տակ. Դանիելյան

© Sputnik / Andranik GhazaryanՍտեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
Ստեփան Դանիելյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հնարավոր փաստաթուղթը, ըստ քաղաքագետի, բացառված չէ, որ կապված լինի հայ-թուրքական կարգավորման հետ:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չի բացառում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից հեռանում է, քանի որ չի ցանկանում ստորագրել ինչ-որ փաստաթղթի տակ: Նման տեսակետ քաղաքագետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ ներկայացնելով Սարգսյանի հրաժարականի հնարավոր վարկածները՝ ըստ վերջինի հայտարարության տողատակերի:
«Տարբերակներից մեկն այն է, որ գուցե ինչ-որ փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ ինքը՝ որպես նախագահ, չի ցանկանում իր ստորագրությունը դնել: Նաև խոսում է քաղաքական ինչ-որ փոփոխությունների մասին, որոնց վրա ՀՀ նախագահն ազդելու հնարավորություն չունի, գուցե իշխող ուժն ինչ-որ սցենար է պատրաստում,՝ սահմանադրական փոփոխությունների կամ որևէ այլ: Չի բացառվում նաև, որ գուցե ինչ-որ արտաքին զարգացումներով է դա պայմանավորված, որովհետև ասում է, որ որպես ազգ մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Նաև խոսում է ազգային ճգնաժամի մասին, ու պարզ չէ՝ դա արդեն եղած ճգնաժամի մասին է, թե ինչ-որ նոր բան է սպասվում, որն ինքը սխալ է համարում»,- ասաց Դանիելյանը:
ՀՀ-ի գլխին արտաքին աշխարհից «նոր ուժեղ շանթ» է գալու. Աշոտյանը` նախագահի հրաժարականի մասին
Ընդ որում, խոսելով հնարավոր փաստաթղթի մասին, քաղաքագետը չբացառեց, որ այն կարող է կապված լինել հայ-թուրքական կարգավորման հետ:
«Ի հայտարարության մեջ նախագահը նաև սփյուռքի մասին է ակնարկում, ու մենք հասկանում ենք, թե դա սփյուռքի համար ինչ քայքայիչ հարված կարող է լինել: Այլ պարագայում հրաժարականի մասին խոսելիս սփյուռքի վրա շեշտը դնելը տրամաբանական չէ»,- նշեց Դանիելյանը:
Քաղաքագետը նաև չբացառեց, որ ՀՀ վարչապետի վաղվա ասուլիսում գուցե հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ հայտարարություն է սպասվում, ու նախապես հրաժարականի մասին հայտարարելով՝ Արմեն Սարգսյանը փորձում է կանխել իր հետագա մասնակցությունը դրան:
Հեռանում է, որ չխոչընդոտի. քաղաքագետը՝ նախագահի հրաժարականի մասին - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2022
ՌԱԴԻՈ
Հեռանում է, որ չխոչընդոտի. քաղաքագետը՝ նախագահի հրաժարականի մասին
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Լրահոս
0