https://armeniasputnik.am/20220123/irany-veradardzrel-e-mak-um-dzajni-iravunqy-pakelvov-partqy-37862185.html
Իրանը վերադարձրել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը
Իրանը վերադարձրել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը
Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու... 23.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-23T18:57+0400
2022-01-23T18:57+0400
2022-01-23T18:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/1c/36973831_0:0:3641:2048_1920x0_80_0_0_4e41989418a61808a1097df0b426d55e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Կորեայում սառեցված իրանական ակտիվներից վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը։ Տեղեկություննը հայտնել Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքը։ ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ Աֆղանստանում ակտիվիստներ են անհետացել«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը և այժմ գործնականում ապացուցել է դա: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից միակողմանի խիստ պատժամիջոցների պատճառով», - ասել է մշտական ներկայացուցիչը։Նրա խոսքով՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթի օրվանից։Հարավային Կորեայի ԱԳՆ-ն իր հերթին հաստատել է, որ 18 մլն դոլարի չափով Իրանի անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:2021 թվականի սկզբին Իրանը բախվել է նույն խնդրին՝ ժամանակավորապես զրկվելով ձայնի իրավունքից։ Այդ ժամանակ երկրի իշխանությունը հայտարարել էր, որ միշտ մուծել է անդամավճարները, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ դրա համար օգտագործելով հասանելի ֆինանսական ուղիները։ Սակայն 2021 թվականին ԱՄՆ-ն արգելափակել է այդ ալիքները, ինչի կապակցությամբ Թեհրանը բանակցություններ է սկսել ՄԱԿ-ի հետ այդ հարցի լուծման շուրջ: Թեհրանի առաջարկներից մեկն էր վճարել պարտքը Հարավային Կորեայում արգելափակված իրանական ակտիվների հաշվին։
https://armeniasputnik.am/20220117/menq-petq-e-patrastvenq-hajvord-hamavarakin-maki-gkhavvor-qartughar-37639832.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/1c/36973831_425:0:3156:2048_1920x0_80_0_0_bc345cf1e6f2bb592b46d31574a71ea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Իրանը վերադարձրել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը
Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու համար Իրանին պետք էր 18,4 մլն դոլար վճարել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Կորեայում սառեցված իրանական ակտիվներից վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը։ Տեղեկություննը հայտնել Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին:
ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը և այժմ գործնականում ապացուցել է դա: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից միակողմանի խիստ պատժամիջոցների պատճառով», - ասել է մշտական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթի օրվանից։
Հարավային Կորեայի ԱԳՆ-ն իր հերթին հաստատել է, որ 18 մլն դոլարի չափով Իրանի անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:
2021 թվականի սկզբին Իրանը բախվել է նույն խնդրին՝ ժամանակավորապես զրկվելով ձայնի իրավունքից։ Այդ ժամանակ երկրի իշխանությունը հայտարարել էր, որ միշտ մուծել է անդամավճարները, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ դրա համար օգտագործելով հասանելի ֆինանսական ուղիները։ Սակայն 2021 թվականին ԱՄՆ-ն արգելափակել է այդ ալիքները, ինչի կապակցությամբ Թեհրանը բանակցություններ է սկսել ՄԱԿ-ի հետ այդ հարցի լուծման շուրջ: Թեհրանի առաջարկներից մեկն էր վճարել պարտքը Հարավային Կորեայում արգելափակված իրանական ակտիվների հաշվին։