Իսակովի պողոտայում՝ «Կանելլա» կահույքի խանութի տանիքում, հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դեպքի վայրում է հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող «Կանելլա» կահույքի խանութի տանիքում հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ այս պահին դեպքի վայր ժամանած հրշեջների խումբը փորձում է մեկուսացնել հրդեհն ու մարել։ Տեղում են նաև շտապօգնության և փրկարար ծառայության ավտոմեքենաները։
Միևնույն ժամանակ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհի մասին ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։01-ին, մարվել՝ 17։36-ին։
Լրահոս
0