00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չէր ուզում կիսել պատասխանատվությունը Փաշինյանի հետ․ Կալաշնիկովը՝ ՀՀ նախագահի որոշման մասին

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Բաժանորդագրվել
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն «այնքան էլ պատասխանատու» չվարվեց, բայց դա ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:
Ալեքսեյ Ստեֆանով
«Կարծում եմ, որ Հայաստանի նախագահը պարզապես չի ուզում սանձը քաշել, կատարել այն պարտականությունները, որոնք կապված են Հայաստանի համար շատ ոչ պոպուլյար որոշումների ընդունման դժվարությունների հետ, այդ թվում՝ միջանցքները, ենթակառուցվածքները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը», - Sputnik գործակալության հետ զրույցում ասաց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահի հրաժարական տալու որոշումը:
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
Նա կարծում է, որ և՛ պատերազմի, և՛ խաղաղության հարցերում Արմեն Սարգսյանն ավելորդ մարդ էր։ «Սա՝ կոպիտ ասած, ինքն այդ մասին ավելի մեղմ է ասել», - նշեց քաղաքական գործիչը և ավելացրեց, որ Սարգսյանն այլևս չի ուզում կիսել իրական իշխանություն ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը:

«Ես կասեի, որ սա ամենապատասխանատու քաղաքականությունը չէ, բայց ես չէ, որ պետք է գնահատեմ օտար պետության նախագահի քայլերը։ Նա այդպես է որոշել։ Ընդ որում, ոչինչ չի ասել Փաշինյանի քաղաքականության մասին` ո՛չ կողմ, ո՛չ էլ դեմ։ Նա որոշել է փաստարկները մի փոքր այլ կերպ կիրառել։ Ինձ թվում է, որ այս իրավիճակում Հայաստանի ու Հայաստանի խնդիրների վերաբերյալ շատ լուրջ ճգնաժամային լուծման իրավիճակում հեռանալն այնքան էլ ճիշտ չէ։ Բայց կրկին ասեմ, որ դա նրա կարծիքն է», - նշում է Լեոնիդ Կալաշնիկովը։

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահն ասում է, որ դժվար է դատել մարդուն, երբ չգիտես՝ ինչպես է նա կայացրել որոշումը. «Հնարավոր է՝ նա երկար և ուշադիր մտածել է, իսկ հնարավոր է՝ պահի տակ է որոշել, այդ պատճառով Սարգսյանն օրենքով իր դիմումը վերադարձնելու համար դեռ մեկ շաբաթ ունի»։
Արթուր Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
ՀՀ նախագահի ասածը դեմարշ էր Փաշինյանի մտքում առկա փոփոխությունների կոնցեպտին. Ղազինյան
«Հայաստանում Փաշինյանն ամբողջ իշխանությունն իր ձեռքում է պահում։ Եվ որքան էլ պարադոքսալ է, նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ ու պետական գործիչ չէ։ Այնուամենայնիվ, նա իր վրայից չի հանում պատասխանատվությունը և գործում է։ Չնայած ես նրան քննադատել եմ, բայց պետք խոստովանել դա», - նշում է Կալաշնիկովը։
Նրա խոսքով` ի տարբերություն Փաշինյանի` Սարգսյանն այն քաղաքական գործիչը չէ, որի վրա կարելի է այդպիսի բեռ դնել։ Ըստ երևույթին` նա այլ հավակնություններ ունեցող մարդ է»։

«Պատահական չէ, որ երբ ճգնաժամ սկսվեց, նա սկսեց Արևմուտքին դիմել։ Վազեց այնտեղ, գրեթե ՆԱՏՕ հասավ երբ հակամարտություն կար։ Գնաց Բրյուսել՝ Բելգիա։ Նա ինքն էլ Արևմուտքից էր Հայաստան եկել։ Գիտեք՝ Արևմուտքում կյանքը գեղեցիկ է։ Բայց հասարակ հայերի կյանքն այս 30 տարիների ընթացքում դրանից չի հեշտացել», - ընդգծում է քաղաքական գործիչը։

Կալաշնիկովը կարծում է, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների վրա Սարգսյանի հրաժարականը ոչ մի կերպ չի անդրադառնա, քանի որ «նախագահը Հայաստանում արարողակարգային ֆիգուր է, ինչպես Գերմանիայում»:
Լրահոս
0