https://arm.sputniknews.ru/20220124/ete-haj-mardu-kapitali-90-tvokvosn-ajl-erkrum-e-khachatur-suqiasjany-nakhagahi-masin-37883407.html
«Եթե հայ մարդու կապիտալի 90 տոկոսն այլ երկրում է...». Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի մասին
«Եթե հայ մարդու կապիտալի 90 տոկոսն այլ երկրում է...». Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բացառում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վրա... 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T13:02+0400
2022-01-24T13:02+0400
2022-01-24T13:08+0400
հայաստան
արմեն սարգսյան
խաչատուր սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781952_0:84:1601:984_1920x0_80_0_0_93bebf3586b409a0c5b39844b69a4769.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բացառում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վրա ճնշումներ գործադրված լինեն: Սուքիասյանն իր տեսակետը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով նախագահի հրաժարականին:«Հնարավոր է՝ իմ ունեցած տեղեկություններով՝ իր անձից է կախված հրաժարականի պատճառը, այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինքը ՀՀ-ի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել։ Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում»,-ասաց Սուքիասյանը։Նա լրագրողներին խորհուրդ տվեց պարզել, թե 4 տարվա մեջ ՀՀ-ն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար։«Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվե՞լ է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սուքիասյանը։Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, թե Սահմանադրությամբ իրեն գործիքակազմ տրված չէ մի շարք օրենքների վրա վետո դնելու համար, Սուքիասյանը նշեց, որ երբ Սարգսյանը ստանձնում էր նախագահի պաշտոնը, գիտեր այդ մասին: Պատգամավորը հավելեց` նախագահի հրաժարականը միգուցե կանխատեսելի էր:Նա բացառեց, որ այդ հրաժարականը կարող է քաղաքական որևէ գործընթացի հետ կապված լինել:Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։Ազգային ժողովն արդեն ստացել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը
https://arm.sputniknews.ru/20220124/armen-sargsjany-pvordzum-e-khusapel-ajn-gvortsyntacneric-vorvonq-karvogh-en-sksvel-ohanjan-37882367.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781952_88:0:1511:1067_1920x0_80_0_0_7ebe371c7bc51d75dfc1600d81d2195c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, խաչատուր սուքիասյան
հայաստան, արմեն սարգսյան, խաչատուր սուքիասյան
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բացառում է, որ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վրա ճնշումներ գործադրված լինեն: Սուքիասյանն իր տեսակետը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով նախագահի հրաժարականին:
«Հնարավոր է՝ իմ ունեցած տեղեկություններով՝ իր անձից է կախված հրաժարականի պատճառը, այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինքը ՀՀ-ի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել։ Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում»,-ասաց Սուքիասյանը։
Նա լրագրողներին խորհուրդ տվեց պարզել, թե 4 տարվա մեջ ՀՀ-ն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար։
«Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվե՞լ է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սուքիասյանը։
Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, թե Սահմանադրությամբ իրեն գործիքակազմ տրված չէ մի շարք օրենքների վրա վետո դնելու համար, Սուքիասյանը նշեց, որ երբ Սարգսյանը ստանձնում էր նախագահի պաշտոնը, գիտեր այդ մասին: Պատգամավորը հավելեց` նախագահի հրաժարականը միգուցե կանխատեսելի էր:
Նա բացառեց, որ այդ հրաժարականը կարող է քաղաքական որևէ գործընթացի հետ կապված լինել:
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ
Արմեն Սարգսյանը հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։