00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի պարկ աղբը՝ ծննդյան նվեր․ անսովոր ֆլեշմոբից մինչև մաքրության համահայկական փառատոն

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Միկոյան
Հակոբ Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Բաժանորդագրվել
ՏԿԵ նախարարության տվյալներով՝ Հայաստանում տարեկան մոտ 700 հազար տոննա աղբ է թափվում։ Իրական թվերն ավելի մեծ են ու սարսափեցնող։ Այս տարի առաջին անգամ մայիսի 8-ին Հայաստանում և Արցախում Մաքրության համահայկական փառատոն կանցկացվի։
Ուզո՞ւմ եք ծննդյանս օրն ինձ նվեր անել, ուրեմն 1 պարկ ուրիշի թափած աղբ հավաքեք ցանկացած վայրից, հրապարակեք լուսանկարը սոցիալական ցանցերում՝ նշելով, որ աղբը սիրով նվիրում եք ինձ։ Դեկտեմբերի 11-ին՝ իր ծննդյան օրը, Հակոբ Միկոյանն այսպիսի անսովոր ակցիա սկսեց։
«Նվերները ընդունվում են աշխարհի տարբեր ծայրերից։ Չէ՞ որ Երկիր մոլորակը համայն մարդկության տունն է։ Միգուցե այդ երկրի հողը ձեզ համար այդքան էլ սուրբ չի, ինչքան որ Հայաստանի հողը։ Բայց և այնպես, հարգեք այն երկիրը, որը Ձեզ կացարան է տրամադրել․․․ Աղբը հավաքելիս հիշեք, խնդրում եմ․ նվիրելով ինձ մեկ պարկ աղբ՝ նվիրում եք ինքներդ ձեզ և ձեր երեխաներին մաքուր միջավայր»։
© Sputnik / Aram NersesyanՀակոբ Միկոյան
Հակոբ Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Հակոբ Միկոյան
Սա մի փոքրիկ մեջբերում է Հակոբի ծննդյան օրվա երկար գրառումից։ Հակոբի ծննդյան «նվերների» տարափը ոչ թե 7 օր ու 7 գիշեր, այլ շաբաթներ շարունակվեց։ Ծանոթ ու անծանոթ մարդիկ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ոգևորվեցին Հակոբի խնդրանքով։ «Նվիրում եմ 1 պարկ աղբն» իսկական ֆլեշմոբ դարձավ, Facebook-ի տարբեր օգտատերեր ոչ միայն Հակոբին, այլև իրենց ընկերներին, մտերիմներին՝ նրանց ծննդյան օրերին սկսեցին 1 պարկ աղբի լուսանկար նվիրել։
Հակոբին հաճախ կարելի է հանդիպել Երևանի տարբեր հատվածներում՝ աղբի տոպրակներով զինված քաղաքը մաքրելիս։ Հարցազրույցի համար հանդիպում ենք Երևանի կենտրոնում․ ոչ միայն տոպրակներով է, այլև հատուկ գործիքներով։ Նվերներ են Կանադայից, փորձարկվում են առաջին անգամ մեր ֆոտոխցիկի առջև։
© Sputnik / Aram NersesyanԱղտոտված Երևանի կենտրոնը
Ախտոտված Երևանի կենտրոնը - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Աղտոտված Երևանի կենտրոնը
«Հիմա սրանցով կհասնեմ դժվարամատչելի տեղերում թափված աղբին՝ առանց ոտք ու ձեռքս կոտրելու վտանգի»,- իր նոր «զենքերի» մասին ուրախությամբ պատմում է Հակոբը։
Վանաձորից է, երկու մասնագիտություն ունի՝ զինվորական է և ռադիոինժեներ։ Մի քանի տարի է՝ Երևանում է ապրում։ Ինչ իրեն հիշում է՝ Հայաստանի տարբեր բնակավայրերը, բնությունը մաքրել է աղբից։ Այս ամենը համակարգված ու զանգվածային դարձավ 2019-ից՝ նախաձեռնության վերածվելով։ Սկզբում այն միայն «Աղբ թափելն ամոթ է» կարգախոսով էր, հետո որոշեց՝ անուն է պետք։
«Սովետական «субботник»-ներն ավելի շատ ձևական բնույթ ունեն․ այդ շաբաթօրյակին մասնակցողը հաջորդ օրն ինքը կարող է մի տեղ աղբ նետել։ Դրա համար որոշեցի, այսպես ասած, ռեբրենդինգ անել, ու ստեղծվեց ՄաքրաՊատումը։ Պայմանն այն է, որ մասնակիցը պետք է խոստանա՝ էլ երբեք աղբ չի նետելու»։
© Sputnik / Aram NersesyanՀակոբ Միկոյան
Հակոբ Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Հակոբ Միկոյան
Ասում է՝ որտեղ էլ լինի, ինչ կարգավիճակ ունենա ու ինչ գործով էլ զբաղվի, պարտավորվել է 20 տարի շարունակ ամեն օր աղբ հավաքել։ Եթե 1 օր բաց է թողնում ինչ-որ պատճառով, ապա անպայման լրացնում է բաց թողնվածը։
«Այս ամենի հիմքում սերն է։ Մաքրապատման մասնակիցն իր գործողությամբ ապացուցում է իր սերը հայրենիքի նկատմամբ։ Փոքրիկ գաղտնիք էլ կա՝ մաքրապատմանը կարող ես մասնակցել նաև ոչինչ չանելով՝ չգործողությամբ, այսինքն՝ աղբ չթափելով։ Իրականում, սա արդեն գործողություն է»։
Հակոբի հետ զրուցելով հասնում ենք Փարպեցի փողոց․ նորակառույց շինությունների, մոդայիկ սրճարանների հարևանությամբ իսկական աղբանոց է։ Ասում է՝ երկար ժամանակ է թե ինքը, թե տարբեր մարդիկ թակում են քաղաքային իշխանությունների դռները։ Պարզվում է՝ տարածքը մասնավորեցված է, ու աղբը շարունակում է մնալ Երևանի ուղիղ կենտրոնում՝ բնակիչների, զբոսաշրջիկների աչքի առաջ։ Նման աղբանոցներ Երևանի տարբեր հատվածներում կան․ Հակոբն ասում է՝ Երևանն ու երկիրը սիրելու պնդումներն ու այն, ինչ իրականում կա, հակասում են իրար։
© Sputnik / Aram NersesyanՀակոբ Միկոյան
Հակոբ Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Հակոբ Միկոյան
«Այս հողի համար շատ արյուն է թափվել, այն սուրբ է։ Այս հողի համար պատրաստ ենք մեռնել, բայց շրջվում ենք ու այս հողի վրա աղբ ենք թափում․ սրանք հակասում են իրար»։
ՏԿԵ տվյալներով՝ Հայաստանում տարեկան մոտ 700․000 տոննա աղբ է թափվում։ Հաշվարկն արվում է այսպես՝ քաղաքային համայնքների բնակիչների մեկ շնչին բաժին է ընկնում կես կգ-ից մի քիչ ավելի աղբ, գյուղական բնակավայրերում՝ ավելի քիչ։ Բայց այս տվյալները չեն արտացոլում ամբողջ աղբի իրական ծավալները, քանի որ այն թափվում է ոչ միայն աղբանոցներում, այլև ձորակներում, այրվում է և այլն։
Այսպես Հակոբը մտածեց՝ ամեն ինչի փառատոն կա, ինչու չունենալ մաքրապատման տոն։ Ծնվեց Համահայկական մաքրապատման փառատոնի գաղափարը, այն անցկացվելու է մայիսի 8-ին։
«Անկախ նրանից՝ որտեղ ենք ապրում, քաղաքական, կրոնական ինչ հայացքներ ունենք, մաքրենք մեր համայնքը։ Շուտով աղբ հավաքելը մոդայիկ է դառնալու։ Այս գործիքներից Կանադայից մեծ թվով նվեր եմ ստանալու, բաժանելու եմ մարդկանց, բարձր դասարանների երեխեքին, որ դպրոց գնալու ճանապարհին աղբը հավաքելով գնան։ Սա պետք է դառնա մշակույթ, աղբ հավաքելը պետք է պատվաբեր դառնա»։
© Sputnik / Aram NersesyanՀակոբ Միկոյան
Հակոբ Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Հակոբ Միկոյան
Հակոբի հետ Երևանի փողոցներով քայլելու ընթացքում գիտակցեցի, թե ինչքան աղբ կա քաղաքի հենց սրտում։ Նրա աչքերը սովորել են նկատել շենքերի քարերի արանքներում, ծառերի փչակներում, անհավանական թվացող տեղերում խցկված աղբը։
«Ես երբ ծառերի մոտից աղբը հավաքում եմ, կարող է տարօրինակ թվալ, բայց հետ դառնալիս զգում եմ, որ այդ ծառն ինձ ժպտում է»։
Հակոբը պնդում է՝ եթե ինքը համապատասխան լծակներ ունենա, շատ արագ կլուծի երկրի մաքրապատման հարցը։ Բազմաթիվ գործիքներից մեկը տուգանքն է, բայց ոչ այն չափով, ինչպես նախատեսված է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում, ըստ որի՝ սովորական քաղաքացին տուգանվում է 20-30 հազար դրամով։ Գումարը պետք է ավելի փոքր լինի, որ տուգանքի մեխանիզմը կիրառվի։
«Երբ ես ոստիկանին մոտենում, ասում եմ՝ էն մարդը ծխախոտի մնացորդը նետեց գետնին, ինչու՞ չեք տուգանում, ասում է՝ այ ախպեր ջան, էն խեղճ մարդը որտեղից էդ գումարը վճարի։ Դե հա, ճիշտ է ասում։ Բայց եթե տուգանքը լինի, օրինակ, 500 դրամ է, այն մարդու սոցիալական վիճակի համար հարված չի լինի, բայց գրպանին կպնում ես, ուստի մյուս անգամ աղբը չնախատեսված վայրում գցելուց առաջ կմտածի»։
© Sputnik / Aram NersesyanՀակոբ Միկոյան
Հակոբ Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2022
Հակոբ Միկոյան
Դեռ լծակներ չունի, բայց հանուն երկրի մաքրության ձեռքերը ծալած չի նստելու։ Շարունակելու է մաքրել հողը, սեր է տարածելու, գլուխը կախ իր գործն է անելու՝ վստահ լինելով` մաքրապատումը վարակիչ է դառնալու։
«Ուզում եմ մարդիկ հասկանան, երբ գետնից աղբ ես վերցնում, խոնարհվում ես հողի առջև, որից մենք ծնվել ենք, որը մեզ սնում ու ապրեցնում է։ Եթե հողը հիվանդանում է, մենք էլ ենք հիվանդանում։ Աղբը նետում են գետի մեջ․ դա սարսափելի բան է, որովհետև առանց ջրի մենք չենք կարող ապրել։ Եվ այսպես շարունակ․․․»։
Մաքրապատումը միայն աղբ հավաքել չէ, սա երկարաժամկետ կտրվածքով ներդրում է մեր ու մեր երեխաների ավելի լավ, առողջ կյանքի համար։
Լրահոս
0