https://armeniasputnik.am/20220124/nakhagahi-hrazharakany-nvor-yntrutjunner-vovqer-karvogh-en-havaknel-ajd-pashtvonin-37893387.html
Նախագահի հրաժարականը, նոր ընտրություններ. ովքե՞ր կարող են հավակնել այդ պաշտոնին
Նախագահի հրաժարականը, նոր ընտրություններ. ովքե՞ր կարող են հավակնել այդ պաշտոնին
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` ինչ է նախատեսում Սահմանադրությունը ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում։ 24.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-24T19:04+0400
2022-01-24T19:04+0400
2022-01-24T19:04+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
արմեն սարգսյան
հրաժարական
աժ (ազգային ժողով)
նախագահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/18/37893176_58:0:1352:728_1920x0_80_0_0_1e5c3a5da9a01f9f20df9945b656c42d.png
Հունվարի 23–ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հայտարարության տեքստում նա նշել էր, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ հանրապետության նախագահի պաշտոնից, քանի որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր ՎանեցյանՆախագահն իր հրաժարականի դիմումը կարող է հետ կանչել 7 օրվա ընթացքումԻսկ եթե նա, այնուամենայնիվ, դա չանի, նախագահի պարտականությունները նրա հեռացումից հետո կկատարի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` մինչև նոր նախագահի ընտրությունը։Նոր նախագահ կարող է ընտրվել գործող նախագահի լիազորությունների ավարտից կամ հրաժարականից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո:Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ու «Հայաստան» դաշինքի պատգամվորների թիվը մեկ քառորդից ավելի է։Հաղթում է այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ձայների 1/4-ը:«Փախուստ պատասխանատվությունից» և «քաղաքական հետևանքներ». նախագահի հրաժարականի արձագանքներըԵթե որևէ թեկնածու չի ստանում ձայների անհրաժեշտ տոկոս, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ։ Այս անգամ թեկնածուն պետք է ստանա խորհրդարանականների ձայների առնվազն 3/5-ը։Եթե նախագահ ընտրել չի հաջողվում, անցկացվում է լրացուցիչ քվեարկություն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների համար։ Հաղթում է նա, ում օգտին կողմ է քվեարկում պատգամավորների 50 տոկոսից ավելին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/18/37893176_227:0:1185:718_1920x0_80_0_0_9226a55218ce4bd0d9a76268db3caf23.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, արմեն սարգսյան, հրաժարական, աժ (ազգային ժողով), նախագահ
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, արմեն սարգսյան, հրաժարական, աժ (ազգային ժողով), նախագահ
Նախագահի հրաժարականը, նոր ընտրություններ. ովքե՞ր կարող են հավակնել այդ պաշտոնին
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` ինչ է նախատեսում Սահմանադրությունը ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում։
Հունվարի 23–ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հայտարարության տեքստում նա նշել էր, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ հանրապետության նախագահի պաշտոնից, քանի որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Նախագահն իր հրաժարականի դիմումը կարող է հետ կանչել 7 օրվա ընթացքում
Իսկ եթե նա, այնուամենայնիվ, դա չանի, նախագահի պարտականությունները նրա հեռացումից հետո կկատարի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` մինչև նոր նախագահի ընտրությունը։
Նոր նախագահ կարող է ընտրվել գործող նախագահի լիազորությունների ավարտից կամ հրաժարականից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո:
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ու «Հայաստան» դաշինքի պատգամվորների թիվը մեկ քառորդից ավելի է։
Հաղթում է այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ձայների 1/4-ը:
Եթե որևէ թեկնածու չի ստանում ձայների անհրաժեշտ տոկոս, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ։ Այս անգամ թեկնածուն պետք է ստանա խորհրդարանականների ձայների առնվազն 3/5-ը։
Եթե նախագահ ընտրել չի հաջողվում, անցկացվում է լրացուցիչ քվեարկություն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների համար։ Հաղթում է նա, ում օգտին կողմ է քվեարկում պատգամավորների 50 տոկոսից ավելին։