00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պապիկյանի հարսանիքից կոռուպցիայի հոտ է գալիս. պատգամավորը քննադատեց իշխանությանը

© Sputnik / Asatur YesayantsԱրեգնազ Մանուկյան
Արեգնազ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Արեգնազ Մանուկյան
Բաժանորդագրվել
Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե նախարարի հյուրերից քանիսն են պատվաստվել:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կարծում է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր կարող իրեն շքեղ հարսանիք թույլ տալ, և այդ տոնակատարությունից կոռուպցիայի հոտ է գալիս: Նա խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ հարսանիքից կոռուպցիայի հոտ է գալիս։
Ելույթից առաջ Մանուկյանը մի ձայնագրություն միացրեց, որում Պապիկյանը կոչ է անում զերծ մնալ ճոխ հարսանիքներից, քանի որ նման միջոցառումների ժամանակ կորոնավիրուսային հիվանդությունն ավելի է տարածվում: Պատգամավորը նշեց, որ հիմա Պապիկյանն ինքն է այնպիսի միջոցառում անցկացրել, որը չէին կարող իրենց թույլ տալ նույնիսկ նախկին օլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչները։

«Սա ասում է մի մարդ, որի քաղաքական թիմի ու առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերեց։ Այդ ամենի պատճառով հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, զգալի մասն էլ զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը»,- նշեց Մանուկյանը:

Նա հետաքրքրվեց, թե Պապիկյանի հյուրերից քանիսն է պատվաստվել և քանիսից են պահանջել պատվաստման կամ թեստավորման QR կոդերը, քանի որ հունվարի 22-ից Հայաստանում գործում է չպատվաստված անձանց համար ժամանցի վայրեր այցելելու սահմանափակում:
Հարսանեկան տանգոն Հայկոյի երգի ներքո - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2022
«Սիրում եմ...». Սուրեն Պապիկյանն ու նրա կինը պարում են Հայկոյի երգի տակ
«Այս հարսանիքը կոռուպցիոն ռիսկի հոտ է գալիս, առերևույթ կասկածներ են առաջանում։ Այս մասին լռեցին իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ–ներն ու օմբուդսմենի թեկնածուն, որը կկատարի իշխանության ցանկություններն ու կլռի խնդիրների մասին»,- ընդգծեց պատգամավորը:
Նոր Զելանդիայի վարչապետը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է իր հարսանիքը
Հիշեցնենք, որ Պապիկյանի և նրա նախկին մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանի պսակադրությունը տեղի ունեցավ հունվարի 22-ին Գեղարդի վանքում։ Հարսանիքը շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Նույն օրը ուժի մեջ մտան նաև Covid–սահմանափակումները. այսուհետև մուտքը հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, համերգային և կինոդահլիճներ թույլատրվում է միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիների համար կամ թեստավորման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում: Պապիկյանի հարսանիքին մի քանի հարյուր մարդ է եղել, ինչպես նաև իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Министр Сурен Папикян на церемонии вручения сертификатов для приобретения недвижимости беженцам из Азербайджанской ССР (4 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2022
«Երջանիկ լինեք». Սուրեն Պապիկյանի ու Արմինե Մուրադյանի հարսանեկան լուսանկարները
Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է տվել Սուրեն Պապիկյանին
Լրահոս
0