00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սայաթ Շիրինյանը գտնվեց․ նա Մարտունու ոստիկանության բաժանմունքում է

© Sputnik / Arpi Beglaryan Ոստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Ոստիկանական ավտոմեքենա
Բաժանորդագրվել
Փաստաբանը տեղեկություն չունի, թե ինչու են իր պաշտպանյալին բերման ենթարկել և տարել Մարտունի։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն այժմ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Ինձ զանգեցին ոստիկանությունից ու ասացին, որ Սայաթ Շիրինյանը Մարտունիի բաժնում է։ Ես այժմ այնտեղ եմ շարժվում, մինչև իմ աչքերով չտեսնեմ նրան, վստահ չեմ կարող որևէ բան ասել։ Ինձ դեռևս նրա հետ խոսելու հնարավորություն չի ընձեռվել», - ասաց Գալստյանը։

Այսօր ավելի վաղ պաշտպանը Facebook-ում գրել էր, որ դիմակավորված անձինք Շիրինյանին իր տան բակից տարել են անհայտ ուղղությամբ։ Փաստաբանն ավելի քան երկու ժամ չէր կարողանում գտնել իր պաշտպանյալին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Բենիկ Գալստյանն ասաց, որ բացարձակապես տեղեկություն չունի, թե ինչու են իր պաշտպանյալին բերման ենթարկել, ինչ քրեական հոդված է առաջադրված, ինչու են նրան տարել Մարտունի։
Հիշեցնենք, որ Շիրինյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):
ՔԿ–ն 2020-ի դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Շիրինյանը Facebook-ում բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չէ»,– գրել էր Շիրինյանը։
2020 թ–ի դեկտեմբերի 22-ին գրառման առնչությամբ քրեական գործ էր հարուցվել, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Անցյալ տարի դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։
Լրահոս
0