00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր իշխանությունների տրամաբանությունն անհնար է հասկանալ. Հոլանդիայի և ՀՀ–ի տարբերությունը

© Sputnik / Arpi BeglaryanՎան Գոգի թանգարան
Վան Գոգի թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Վան Գոգի թանգարան
Բաժանորդագրվել
Համավարակի եվրոպական աբսուրդը՝ մանիկյուր Վան Գոգի կտավների սրահում
Եկեք անկեղծ լինենք։ Հաստատ շատ կզարմանաք, եթե ձեր ընկերները ձեզ զանգահարեն ու ասեն. «Կմիանա՞ս մեզ, գնում ենք օպերայի և բալետի թատրոն՝ մարզանք անելու»։ Երևի ավելի շատ կզարմանաք, եթե ցանկանաք տեսնել Հովհաննես Այվազովսկու ծովանկարներն Ազգային պատկերասրահում ու հայտնաբերեք, որ պատկերասրահի մուտքի մոտ գրված է. «Վարսահարդարումը և մանիկյուրը՝ 19-րդ դարի գեղանկարչության սրահում, 30 տոկոս զեղչով»։
Երևանում գոնե առայժմ նման աբսուրդային իրականության չեք հանդիպի, բայց, օրինակ, Ամստերդամում անցած շաբաթ կարող էիք կտրել ձեր մազերը Վան Գոգի թանգարանում։
Պատճառը, ինչպես հասկանում եք, կորոնավիրուսն է։ Ավելի ճիշտ, համավարակը սահմանափակելու միջոցների խտրական կիրառումը։ Համերգասրահների, թանգարանների, թատրոնների աշխատակիցները տրամաբանական հարց էին տալիս՝ լա՛վ, ինչո՞ւ մարդիկ կարող են հանգիստ գնալ վարսավիրանոց կամ ֆիթնես-կենտրոն, բայց միևնույն ժամանակ, զրկված են թատերական ներկայացում կամ նկարների նոր ցուցադրություն դիտելու իրավունքից։

Հենց էստեղից էլ ծագեց անհավանական գաղափարը՝ վարսահարդարում կազմակերպել պատկերասրահում, որտեղ ցուցադրվում են, օրինակ, Ռեմբրանդտի գործերը, մարզական վարժանքների համար նախատեսված սարքեր տեղադրել, ասենք, օպերայի բեմում կամ թատրոնի նախասրահում և այլն։ Համաձայնե՛ք, մեր զարմանահրաշ ժամանակներում ամեն ինչ հնարավոր է, բայց մանիկյուր՝ այն սրահում, որտեղ ցուցադրվում են հոլանդական գեղանկարչության մեծ վարպետների գործերի բնօրինակները, նման աբսուրդ դժվար էր պատկերացնել։

Կներե՛ք, իսկ մի՞թե աբսուրդ չէ այն, ինչ կատարվում է Հայաստանում, որտեղ մի քանի օր առաջ նոր սահմանափակումներ են մտցվել։ Մտնում ես խոշոր առևտրային կենտրոն, ոչ ոք քեզնից պատվաստման հավաստագիր չի պահանջում, բայց հենց ուզում ես մի գավաթ սուրճ խմել հենց այդ մոլի տարածքում գտնվող սրճարանում, քեզ ասում են՝ մի րոպե, առանց հավաստագրի սեղան չզբաղեցնեք։ Այսինքն, եթե պարզապես ման ես գալիս առևտրի կենտրոնով, որտեղ հարյուրավոր մարդիկ գնումներ են կատարում, ենթադրվում է, որ վարակելու կամ վարակվելու վտանգ չկա, բայց հենց մտար սրճարան, որտեղ ընդամենը մի քանի սեղան է դրված, այդ վտանգը անմիջապես ծագում է։ Հասարակական տրանսպորտի մասին թույլ տվեք ընդհանրապես լռել։ Երևի արդեն համոզվել եք, որ մեր իշխանությունների տրամաբանությունը հասկանալը պարզապես անհույս գործ է։
Կարո՞ղ եք, օրինակ, բացատրել , թե ինչու աշխարհի բազմաթիվ երկրներում խստացված միջոցներ սկսեցին գործել Ծննդյան և Նոր տարվա տոներից առաջ, որովհետև բոլորը հասկանում էին՝ կորոնավիրուսի տարածման տեսակետից դա ամենավտանգավոր ժամանակաշրջանն է, իսկ մեր իշխանությունները սպասեցին մինչև բոլոր տոներն անցնեն, հազարավոր մարդիկ ժամերով նստեն միմյանց կողքին, շփվեն իրար հետ, հետո նոր՝ հունվարի վերջին, խիստ միջոցներ սահմանեցին։ Երևի կառավարությունը պարզապես վախեցավ ու մտածեց՝ մարդկանց ամենասիրած տոները միանգամից համ քչացնելը, համ էլ փչացնելը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ նույնիսկ պողպատե մանդատ ստացած իշխանությունների համար։
«Կորոնավիրուսային» ստուգումներ. ինչո՞ւ են տեսուչներին ուղեկցում ոստիկանները
Ի դեպ, հենց այն հանգամանքը, որ հիմա արևմտյան որոշ երկրներ հրաժարվում են Ծննդյան և Ամանորի տոների ժամանակ գործած խիստ սահմանափակումներից, ծնել է այն լեգենդը, թե մինչ հայաստանցիներին ստիպում են հավաստագիր ներկայացնել սրճարաններում, քաղաքակիրթ աշխարհն իբր ընդհանրապես հրաժարվում է խիստ սահմանափակումներից։ Ախր դա հերթական միֆն է։ Այո՛, Մեծ Բրիտանիայում հանում են սահմանափակումները, բայց տեսեք, թե ինչ է կատարվում մեկ այլ եվրոպական պետությունում՝ Ավստրիայում։ Անցած շաբաթ այնտեղի պառլամենտի ստորին պալատը քվեարկել է աննախադեպ օրինագծի օգտին, որի համաձայն` պատվաստումը անխտիր բոլոր չափահաս քաղաքացիների համար մարտի կեսերից դառնալու է պարտադիր։ Չպատվաստվեցիր՝ մուծիր հսկայական մի գումար՝ 4 հազար դոլար։ Միջին հայաստանցին այդքան փող մոտ մեկ տարում է ստանում։
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Ինչու մոլ կարելի է մտնել, ռեստորան` ոչ. Անահիտ Ավանեսյանը` նոր սահմանափակումների մասին
Այնուամենայնիվ, թույլ տվեք ենթադրություն անել, որ դրակոնյան այս միջոցներից ավելի արդյունավետ կարող է լինել իշխանավորների անձնական վարքագիծը։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Օրերս պետք է կայանար Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հարսանիքը, բայց վրա հասավ օմիկրոնը, կիրակի օրվանից երկրում խստագույն սահմանափակումներ մտցվեցին, և այդ կինը հայտարարեց. «Հետաձգում եմ հարսանիքս, որովհետև համարում եմ, որ բացարձակ ոչնչով չեմ տարբերվում հարյուր հազարավոր զելանդացիներից, որոնք հիմա ծանր զրկանքներ են կրում համավարակի պատճառով»։
Ավելացնեմ, որ 2020 թվականին, երբ մեր հարազատ հայաստանցի պատգամավորները և կառավարության անդամները հսկայական պարգևավճարներ էին ստանում, Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարեց. «Ես ու իմ կաբինետի անդամները մոտ մեկ քառորդով կրճատում ենք մեր աշխատավարձները այնքան ժամանակ մինչև չհաղթահարենք այս աղետը»։
Լրահոս
0