Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել ֆոտոբանկՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Ռեջեփ Թայիփ Էրդողան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թուրքական առաջնորդը երկու հանդիպում է ունեցել, որոնք վերաբերում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին։
Հանդիպումը կայացել է Չանկայա նստավայրում։
Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, սակայն հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
Այսօր Hüriyyet-ը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումներին, հաղորդել էր, որ Անկարան մտադիր է թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ:
Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2022
Հնարավոր է՝ այս տարի ՀՀ-ն և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեն․ Փաշինյան
Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, 2 երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։
Լրահոս
0