https://armeniasputnik.am/20220125/glkhavvor-datakhazy-mijnvordagir-e-hasceagrel-vostikanapetin-inch-khndir-e-araj-qashvel-37956325.html
Գլխավոր դատախազը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետին. ի՞նչ խնդիր է առաջ քաշվել
Գլխավոր դատախազը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետին. ի՞նչ խնդիր է առաջ քաշվել
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչը հնարքով գումարներ է վերցրել մի շարք վարորդներից: 25.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-25T17:46+0400
2022-01-25T17:46+0400
2022-01-25T17:46+0400
հայաստան
արթուր դավթյան
ճանապարհային ոստիկանություն(ճո)
վահե ղազարյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1899/56/18995609_0:33:1600:933_1920x0_80_0_0_4ab986f87b765055ca72cd87ccd6ceb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ճանապարհային ոստիկանության գործունեության հետ կապված միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` ՀՔԾ-ում, ապա հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության ՃՈ տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի իրավախախտում:Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք, վերականգնել վնասը:«Քրգործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տեսուչի՝ 2020-2021թթ. ընթացքում ստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները տևական ժամանակ չեն հանձնվել համապատասխան աշխատակցին»,-նշված է հաղորդագրության մեջ:Մոտ 12 մլն դրամի վնաս պետությանը. Ծակքար համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորություններըՊարզվել է, որ ոստիկանության ՃՈ ծառայության ստորաբաժանումներում տուգանքների վճարման անդորրագրերի հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ: Բացի այդ, բացակայում են նաև դրանց նկատմամբ վերահսկողության բավարար մեխանիզմները:Նմանատիպ հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները վերացնելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ մշակելու նշված գործընթացի իրականացման և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ:«Հրազդան» ՔԿՀ-ում ծորակներ, շարժիչներ, դռներ ու լամինատ են յուրացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1899/56/18995609_105:0:1542:1078_1920x0_80_0_0_51ed607114a20e305c1fa8689a146833.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արթուր դավթյան, ճանապարհային ոստիկանություն(ճո), վահե ղազարյան
հայաստան, արթուր դավթյան, ճանապարհային ոստիկանություն(ճո), վահե ղազարյան
Գլխավոր դատախազը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետին. ի՞նչ խնդիր է առաջ քաշվել
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչը հնարքով գումարներ է վերցրել մի շարք վարորդներից:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ճանապարհային ոստիկանության գործունեության հետ կապված միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության
մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՔԾ-ում, ապա հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության ՃՈ տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի իրավախախտում:
Տեսուչը հայտնաբերել է մի քանի մեքենաների վարորդների կողմից տրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ: Նա տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն, իսկ հետո համաձայնության եկել տուգանքը կանխիկ վճարելու դեպքում այլ՝ ավելի ցածր չափով տուգանք նախատեսող իրավախախտում արձանագրելու շուրջ: Այսպես տեսուչը վարորդներից ստացել է տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 20 000 դրամ գումարներ:
Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք, վերականգնել վնասը:
«Քրգործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տեսուչի՝ 2020-2021թթ. ընթացքում ստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները տևական ժամանակ չեն հանձնվել համապատասխան աշխատակցին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ ոստիկանության ՃՈ ծառայության ստորաբաժանումներում տուգանքների վճարման անդորրագրերի հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ: Բացի այդ, բացակայում են նաև դրանց նկատմամբ վերահսկողության բավարար մեխանիզմները:
Նմանատիպ հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները վերացնելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ մշակելու նշված գործընթացի իրականացման և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ: