Հայտնի է, թե ովքեր կլինեն ՀՀ դրոշակակիրները Պեկինի Օլիմպիական խաղերում

© Sputnik / Andranik GhazaryanՄիքայել Միքայելյան
Միքայել Միքայելյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Միքայել Միքայելյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ` 3 դահուկավազորդ, 1 լեռնադահուկորդ և 2 գեղասահորդ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
«Նախատեսված է, որ իրենք կլինեն մեր դրոշակակիրները, բայց դա դեռ հստակ չէ։ Փոփոխություն կարող է լինել, եթե կորոնավիրուսով վարակվեն ու չկարողանան մասնակցել ՕԽ–ին»,- նշեցին ՀԱՕԿ-ից։
Տոկիոյի օլիմպիակամ խաղերում ՀՀ պատվիրակությունը - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Օլիմպիական խաղերից ու տարբեր առաջնություններից մեդալ բերած մարզիկներին դրամական պարգև կտան
Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ` 3 դահուկավազորդ` Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, 1 լեռնադահուկորդ` Հարություն Հարությունյանը և 2 գեղասահորդ` Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։
Նշենք, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։
Լրահոս
0