00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսից ու պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում 52 «Արմաթ» լաբորատորիա է հիմնվել

© Photo : the Union of Advanced Technology Enterprises«Արմաթ» լաբորատորիայում
«Արմաթ» լաբորատորիայում - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
«Արմաթ» լաբորատորիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2021թ–ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. 2021թ-ին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 56 նոր «Արմաթ» լաբորատորիա է հիմնել, որից 52-ը` Հայաստանում ու Արցախում, 4-ը` Ջավախքում։
Այս մասին այսօր կազմակերպության 2021թ-ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։
«Արմաթ» լաբորատորիաների խմբավարներն աշխատավարձ չեն ստանում. նամակ վարչապետին
«2021թ-ի վերջին մենք արդեն ունեինք 618 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Եվս 19 լաբորատորիա մենք այդ ընթացքում վերազինել ենք»,– ասաց Քասսարջյանը։
Նրա խոսքով, ներկա պահին ինժենրական բոլոր լաբորատորիաներում ուսանում են 16 000 սաներ։ 2021թ-ին լաբորատորիաները 1624 շրջանավարտ են տվել, որոնք իրենց կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Րաֆֆի Քասսարջյանը նաև հայտնեց, որ 2021թ-ին «Արմաթ» լաբորատորիաներ են գործում նաև սփյուռքի համայնքներում՝ 2-ը` Հնդկաստանում, 1-ը` Բանգլադեշում։
«2022–ին մենք սպասում ենք, որ կտեղծվեն «Արմաթներ» Լիբանանում, Ուզբեկստանում և Վրաստանում։ Պայմանավորվածություններ կան նաև այլ երկրների հետ»,- ասաց նա։
Վահան Քերոբյանը` «ԴիջիԹեք»–ում - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
«Սմարթ ձու և խելացի դուռ». գյուղական դպրոցների արմաթցիները զարմացրել են Վահան Քերոբյանին
Հիշեցնենք` 2022թ–ի հունվարին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնում Րաֆֆի Քասսարջյանին փոխարինեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։
ԱՏՁՄ–ն Հայաստանում ՏՏ ոլորտի ամենախոշոր հասարակական կազմակերպությունն է, որում ներկայացված են հայաստանյան ՏՏ ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները։ Միությունը ներկայում 122 անդամ ունի, որոնցից 38-ը միության կազմում ընդգրկվել են 2021թ–ին։
Լրահոս
0