00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:09
1 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:11
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ադրբեջանցի զինվորին չենք պարտվել. ՀՀ–ում ու Արցախում ԱԹՍ լաբորատորիաներ կբացվեն

© SputnikՀայկ Չոբանյան
Հայկ Չոբանյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Հայկ Չոբանյան
Բաժանորդագրվել
ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանի ապագան տեսնում է բացառապես ՏՏ ոլորտի արդյունաբերության զարգացման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. 2022թ–ին Հայաստանում ու Արցախում նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի 9 լաբորատորի բացել։ Այս մասին այսօր Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 2021թ–ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։
Նա նաև հիշեցրեց, որ ներկա պահին ՀՀ–ում միայն 1 նման լաբորատորիա է գործում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այն հիմնադրվել է 2021թ–ին` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։
«Արմաթ» լաբորատորիայում - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Կորոնավիրուսից ու պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում 52 «Արմաթ» լաբորատորիա է հիմնվել
«Պատերազմից հետո մենք նշել էինք, որ պիտի վերսկսեինք «Բանակից ՏՏ» մեր ծրագիրը, որին 138 մասնակից ունեցանք։ Նրանցից 85-ն արդեն ավարտել են ՏՏ ոլորտին հարակից կրթական ծրագրերը»,– ասաց Քասսարջյանը։
Նրա խոսքով` ծրագրում ընդգրկված են Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները։ Նրանց համար անվճար դասընթացները կազմակերպվում են ԱՏՁՄ անդամ կազմակերպություններում։
Շարունակելով թեման` ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանի ապագան տեսնում է բացառապես ՏՏ ոլորտի արդյունաբերության զարգացման մեջ։

«Պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ կրիտիկական մեծ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը, որովհետև երբ մեր սահմանները փակվեցին, փակվեցին հնարավորությունները` մեր զինված ուժերին սնել առաջատար տեխնոլոգիաներով, ու, եթե ուզում եք իմանալ, դրանով էլ պարտվեցինք։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ–ում ներդրված տեխնոլոգիաներին»,– ասաց Չոբանյանը։

Նոր պատերազմում հաղթելու համար, Չոբանյանի համոզմամբ, Հայաստանին անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ։ Այդ նպատակով ԱՏՁՄ–ն նախաձեռնել է տեխնոլոգիական ներուժի նոր մոբիլիզացիոն գործընթաց։
Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը, որպես դրան խոչընդոտող հիմնական գործոն ԱՏՁՄ ներկայացուցիչները նշում են մասնագիտական ներուժի պակասը։ Փոխարենը վերջին տարիներին բարելավվել է ոլորտի ֆինանսավորումը։
«Այսօր մենք պետք է դիրքավորվենք որպես գլոբալ մտածող ոլորտ և դուրս գանք ՀՀ սահմաններից։ Այո, վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել ձեռնարկությունների կողմից, բայց ռազմավարական առումով մենք ավելի կենտրոնացած ենք եղել Հայաստանի վրա և չենք մտածել Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մասին»,– ասաց Չոբանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում արտադրված տեխնոլոգիաներն այսօր կարող են ներկայացվել աշխարհին։
Հիշեցնենք` 2022թ–ի հունվարին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնում Րաֆֆի Քասսարջյանին փոխարինեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։
ԱՏՁՄ–ն Հայաստանում ՏՏ ոլորտի ամենախոշոր հասարակական կազմակերպությունն է, որում ներկայացված են հայաստանյան ՏՏ ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները։ Միությունը ներկայում 122 անդամ ունի, որոնցից 38-ը միության կազմում ընդգրկվել են 2021թ–ին։
Լրահոս
0