00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ մեղադրում են դպրոցը քանդելու մեջ, բայց...». Անդրեասյանը խնդրեց չնեղսրտել իր ելույթից

© Sputnik / Aram NersesyanԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Ժաննա Անդրեասյան
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր զեկույցում շեշտեց, որ թե՛ դպրոցներում, թե՛ տանը, բոլորին հուզում է աշակերտի գնահատականը, այլ ոչ թե գիտելիքը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել է ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումները։ Առաջինը ելույթ ունեցավ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և հայտարարեց, որ եկել է դպրոցի խնդիրների մասին բաց խոսելու ժամանակը։

«Մեզ մեղադրում են դպրոցը քանդելու մեջ, բայց եկեք հասկանանք, թե որ դպրոցի մասին է խոսքը։ Այսօր մեր երեխաները, 12 տարի սովորելով հանրակրթական դպրոցներում, կկարողանան իրացնել իրենց կարողությունները 57 տոկոսով կամ կեսից մի փոքր ավելին։ Այսինքն` դպրոցի ավարտին մեր չիրացվածությամբ մնում ենք կիսամարդ կամ կիսաքաղաքացի։ Այն արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով, կարող էինք ստանալ շուրջ 9 տարում»,–ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` միջին դպրոցում մինչև 20 առարկա են երեխաներն անցնում, բայց մինչ շատ դպրոցներում ջերմեռանդությամբ խոսում են նոր առարկայի ներդրման մասին, մոռանում են, որ կարևորը առարկան չէ, այլ երեխան։
Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծի մասին խորհրդատվություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Ի՞նչ են ենթադրում Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. քննարկում վարչապետի մոտ
«Նախորդ տարի շատ քննարկվեց, որ 2015 թվականին բնագիտության և մաթեմատիկայի միջազգային հետազոտության արդյունքով մեր երկրում տարրական դպրոցն ավարտած ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ, թեև գրաճանաչ է։ Ֆունկցիոնալ անգրագիտություն է սա, երբ կարծես թե գիտես տառերն ու թվերը, բայց դա անօգուտ գիտելիք է, քանի որ անգիր, կիրառության չտանող, մտածելու չդրդող գիտելիք է»,–նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով` երեխաներն ամենապարզ մաթեմատիկական խնդիրն անգամ չեն հասկացել։
Ըստ զեկույցի` 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը։ Աշակերտների 8-11 տոկոսն այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել։ Նույն թվականներին աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը։ Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառի հիմնարար գիտելիքների բացակայության մասին։ 2019 թվականին դիմորդների շուրջ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։

Անդրադառնալով մի շարք խնդիրների` նախարարը շեշտեց, որ գիտելիքը միայն գնահատականը չէ, որը հաճախ երեխայի կամ ծնողի համար կյանքի ու մահվան հարց է դառնում։ Նա ցավով նշեց, որ այսօր Հայաստանում ընդամենը 7 ուսանող է ցանկանում ֆիզիկայի ուսուցիչ դառնալ։ Քիմիայի հարցում պատկերն ավելի վատ է. դիմորդների թիվն ավելի ցածր է։

Անդրեասյանը հույս ունի, որ օրենսդրական փոփոխությունները կօգնեն մի շարք խնդիրներ լուծել։
Один из классов школы N25 города Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Ուսուցչի աշխատավարձը կարող է դառնալ 400,000 դրամ․ Անդրեասյան
Հիշեցնենք` Ազգային ժողովը 2021 թվականի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում են ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում:
Նշենք` այս օրենքի նախագծի ամենաշատ քննարկված կետերից մեկը դարձավ մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալը։
Մասնագետների բացի պատճառով 2019-20թթ.–ին Հայաստանի 32 դպրոցում ֆիզիկա և քիմիա առարկաները չեն դասավանդվել։
Ըստ նախագծի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաև մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Սակայն դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։
Լրահոս
0