«Աշոտ Երկաթը» գրավի ու ստորագրության դիմաց ազատ արձակվեց

Աշոտ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Աշոտ Մինասյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սիսական ջոկատի հրամանաարը քրեակատարողական հիմնարկում անցկացրել է շուրջ երկու ամիս։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվեց՝ նա ազատ կարձակվի կալանքից։ Նման որոշում կայացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։

«Աշոտ Մինասյանի խափանման միջոց սահմանել գրավը և ստորագրություն չհեռանալու մասին։ Գրավի չափ սահմանել երկու միլիոն դրամ։ Մինասյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից»,- հայտարարեց դատավորը։

Բախշիյանը մանրամասնեց, որ դատական նիստից անմիջապես հետո Մինասյանից կվերցնեն երկրից չհեռանալու մասին ստորագրություն, արձանագրություն կկազմի և կուղարկի ՔԿՀ։
Եթե գրավի հետ կապված գործողություններն էլ կատարվեն՝ գումարը վճարվի, ապա Մինասյանն անհապաղ ազատ կարձակվի։
Ազատություն «Աշոտ Երկաթին». դատախազության դիմաց բողոքի ակցիա էր
Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցում տեխնիկական խնդիր կա։

«Պետք է ներկայացնենք բանկի կողմից անդորրագիր՝ գրավի գումարը վճարելու մասին հավաստող փաստաթուղթ։ Կարծում եմ՝ այնպիսի դարում չենք գտնվում, որպեսզի նման փաստաթուղթը պատճառ դառնա անձին անազատության մեջ պահելու։ Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Մինասյանն այսօր իսկ ազատության մեջ լինի»,-ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ այս պահի իրենց նպատակն իրականացված են համարում։ Պողոսյանը հույս հայտնեց, որ գործով դատախազը ձեռնպահ կմնա Մինասյանին ազատ արձակելու որոշման առնչությամբ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելուց։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը:
Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն էին ներկայացրել Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Լրահոս
0