https://armeniasputnik.am/20220126/erb-korvonavirusy-kdarna-sezonajin-onishchenkon-manramasner-e-hajtnum-37985892.html
Ե՞րբ կորոնավիրուսը կդառնա սեզոնային. Օնիշչենկոն մանրամասներ է հայտնում
Ե՞րբ կորոնավիրուսը կդառնա սեզոնային. Օնիշչենկոն մանրամասներ է հայտնում
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ պատվաստումները 70%–ով պաշտպանում են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից: 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T14:57+0400
2022-01-26T14:57+0400
2022-01-26T14:57+0400
պատվաստում
կորոնավիրուս
«օմիկրոն» շտամ
գենադի օնիշչենկո
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1607/34/16073404_0:30:1601:930_1920x0_80_0_0_48ddf1c202e85e359efcc6ec8b569fef.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային վարակը կարող է սեզոնային դառնալ, եթե պատվաստված մարդկանց թիվը աճի: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն:Նա կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարի միակ գործուն միջոցը համարում է զանգվածային պատվաստումը: Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը«Շտամի դեմ բոլոր պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ լինել , այդ թվում՝ «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթը» և «ԿովիՎակը»: Նրանք նոր շտամից 70%–ով պաշտպանում են։ Կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձեռք բերելու երկու տարբերակ կա՝ հիվանդանալ կամ պատվաստվել»,- ասել է Օնիշչենկոն։Ըստ նրա՝ պատվաստումների տեմպերը պետք է լինեն ավելի ակտիվ։ Ներկայումս Ռուսաստանում պատվաստված է մոտ 76 մլն մարդ (51,9%), ինչը անբավարար ցուցանիշ է։ Չինաստանում պատվաստված է մարդկանց 89%-ը, Հնդկաստանում՝ 67%-ը, իսկ ԱՄՆ-ում՝ 75%-ը։Ի տարբերություն կորոնավիրուսի այլ շտամերի`«Օմիկրոնն» ավելի շուտ ախտահարում է վերին շնչուղիները և ավելի քիչ է անցնում դեպի թոքեր։ Հիվանդության բարդացումից կարող են մահանել 60 տարեկանից բարձր մարդիկ:Նրա խոսքով` հիվանդության բարդացումից կարող են առաջանալ քրոնիկ հիվանդություններ, արյան հետ կապված խնդիրներ։Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակը հիվանդության ավելի թեթև ախտանշաններ է առաջացնում, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: Ավելի շատ են վարակվում երեխաները։Օնիշչենկոն նշել է, որ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, թեև տեսականորեն հնարավոր է վարակվել մակերեսների հետ շփումից։Օնիշչենկոն Հայաստանում կիրառվող վերջին սահմանափակումները դրական, իսկ QR կոդը՝ լավ տեխնոլոգիա է համարում։
https://armeniasputnik.am/20220125/nazalajin-patvastanjuty-karvogh-e-pashtpanel-omikrvoni-tsanr-dzeveric-gincburg-37971967.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1607/34/16073404_79:0:1502:1067_1920x0_80_0_0_f05048f9783891b4a7637d3109767e53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատվաստում, կորոնավիրուս, «օմիկրոն» շտամ, գենադի օնիշչենկո
պատվաստում, կորոնավիրուս, «օմիկրոն» շտամ, գենադի օնիշչենկո
Ե՞րբ կորոնավիրուսը կդառնա սեզոնային. Օնիշչենկոն մանրամասներ է հայտնում
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ պատվաստումները 70%–ով պաշտպանում են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային վարակը կարող է սեզոնային դառնալ, եթե պատվաստված մարդկանց թիվը աճի:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն:
Նա կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարի միակ գործուն միջոցը համարում է զանգվածային պատվաստումը:
«Շտամի դեմ բոլոր պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ լինել , այդ թվում՝ «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթը» և «ԿովիՎակը»: Նրանք նոր շտամից 70%–ով պաշտպանում են։ Կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձեռք բերելու երկու տարբերակ կա՝ հիվանդանալ կամ պատվաստվել»,- ասել է Օնիշչենկոն։
Ըստ նրա՝ պատվաստումների տեմպերը պետք է լինեն ավելի ակտիվ։ Ներկայումս Ռուսաստանում պատվաստված է մոտ 76 մլն մարդ (51,9%), ինչը անբավարար ցուցանիշ է։ Չինաստանում պատվաստված է մարդկանց 89%-ը, Հնդկաստանում՝ 67%-ը, իսկ ԱՄՆ-ում՝ 75%-ը։
Ի տարբերություն կորոնավիրուսի այլ շտամերի`«Օմիկրոնն» ավելի շուտ ախտահարում է վերին շնչուղիները և ավելի քիչ է անցնում դեպի թոքեր։ Հիվանդության բարդացումից կարող են մահանել 60 տարեկանից բարձր մարդիկ:
Նրա խոսքով` հիվանդության բարդացումից կարող են առաջանալ քրոնիկ հիվանդություններ, արյան հետ կապված խնդիրներ։
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակը հիվանդության ավելի թեթև ախտանշաններ է առաջացնում, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: Ավելի շատ են վարակվում երեխաները։
Օնիշչենկոն նշել է, որ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, թեև տեսականորեն հնարավոր է վարակվել մակերեսների հետ շփումից։
Օնիշչենկոն Հայաստանում կիրառվող վերջին սահմանափակումները դրական, իսկ QR կոդը՝ լավ տեխնոլոգիա է համարում։