00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալիս եմ ՀՀ՝ դրական լիցքեր ստանալու․ Պիետրոդարկին՝ հայերի և իտալացիների նմանության մասին

© Sputnik / Asatur YesayantsՄարիո Ստեֆանո Պիետրոդարկին
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանի հանդեպ տածած սիրո, երևանյան հյուրախաղերի, հայերի և իտալացիների նմանության և առատաձեռն հայ հանդիսատեսի մասին:
Իտալացի հայտնի երաժիշտ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, համերգներով հանդես գալով Հայաստանում, եկել է այն եզրահանգման, որ ոչ ոք չի կարող ոչնչացնել այս հրաշալի երկիրը և այս հրաշալի ժողովրդին։ Իր համերգների, հայ հանդիսատեսի, Հայաստանի և Իտալիայի մասին է մեր զրույցը Պիետրոդարկի հետ։ Զրուցել է Սուսաննա Հովհաննիսյանը։
-Ձեր համերգները տոն են հայ հանդիսատեսի համար նաև այն պատճառով, որ նվագացանկում ընգրկված են սիրված և հանրաճանաչ ստեղծագործություններ։ Ի՞նչ ծրագրով եք եկել Հայաստան այս անգամ։
- Ինձ համար միշտ էլ առանձնակի հաճելի է Հայաստանում գտնվելը։ Ամեն անգամ, երբ ժամանում եմ Հայաստան, փորձում եմ մի հատուկ նորությունով ներկայանալ։ Այս անգամ ծրագիրը կոչվում է «La Nuova Dolce Vita»՝ մի գեղեցիկ ճամփորդություն Իտալիայից -Բուենոս Այրես՝ իտալացի կոմպոզիտորների հիասքանչ երաժշտությամբ՝ Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանջենիտտիի, ինչպես նաև մի հրաշալի ստեղծագործություն Ատոր Պիացոլայից։ Կարծում եմ՝ ծրագիրը գեղեցիկ է, և հանդիսատեսը կվայելի այն։
-Արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի երաժշտությունը համեմատում եք կրքոտ համբույրի հետ, որը շոյող է և, միևնույն ժամանակ՝ այրող։ Դրան գումարվում է իտալացու՝ Ձեր էմոցիաալ և էքսպրեսիվ մեկնությունը և վերջ՝ հանդիսատեսը Ձերն է։ Կարելի՞ է ասել, որ մեծ հաշվով, ճշմարիտ արվեստն ազգություն չի ճանաչում։
- Երբ ես գալիս եմ Հայաստան, ամեն անգամ հիշում եմ այն առաջին անգամը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժամանակ, երբ ժամանեցի Տոնինո Գուերայի հետ։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ հայերը շատ են հավանում Պիացոլայի երաժշտությունը։ Եվ քանի որ անցած տարի և՛ Տոնինո Գուերայի, և՛ Աստոր Պիացոլայի 100-ամյակներն էին, ես ընտրեցի այս ծրագիրը, որը նվիրված է, իմ կյանքի վրա հսկայական ազդեցություն ունեցած, երկու մեծություններին։
Եվ հենց այդ առաջին անգամ Հայաստանում գտնվելու ժամանակ հասկացա, որ հայերը շատ են սիրում իտալական և պիացոլական երաժշտական համադրումները։ Իտալացի լինելու հանգամանքը, անխոս, առավելություն է, քանի որ Ֆելինիի, Նինո Ռոտայի, էնիո Մարիկոների կինոերաժշտության հայրենիքը հենց Իտալիան է, ինչպես նաև, մասամբ, հենց Պիացոլայի, ում ընտանիքը Իտալիայի հարավից էր։ Կարծում եմ՝ իտալացիներն այս երաժշտական ոգու լավագույն մեկնաբաններն են։
-Մի առիթով ասել եք․ «Տունն այնտեղ է, ուր մարդուն սիրում են։ Հայաստանն իմ 2-րդ տունն է։ Ե՞րբ և ինչպե՞ս հասկացաք դա։
- Ես շատ շուտ գիտակցեցի, որ Իտալիան և Հայաստանը հոգեհարազատ են, և հասկացա դա առաջին համերգից։ Հանդիսատեսը շատ ջերմ էր։ Առհասարակ ես հավատում եմ, որ Հայաստանում երիտասարդ սերունդը ունի ցանկություն որևէ նոր բան իմանալու, և դա շատ գեղեցիկ է, ու նաև շատ բնորոշ Իտալիային։ Այդպիսով, ես ընդունեցի Հայաստանը, որպես երկրորդ հայրենիք, որտեղ ամեն անգամ հաճույքով վերադառնում եմ՝ դրական լիցքեր ստանալու։
-Իտալացիներին և հայերին շատ են նմանեցնում իրար։ Դուք և մենք շատ զգացմունքային ենք, աղմկոտ, արվեստասեր։ Հետաքրքիր է՝ հայկական երաժշտության ելևէջները հոգեհարազա՞տ են Ձեր հոգուն։
- Մի քանի տարի առաջ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու հայկական երաժշտությանը,մասնավորապես, նոր սերնդի կոմպոզիտորներին։ Հավանում եմ նրանց երաժշտությունը։ Առաջին փորձառությունը, բնականաբար, Արամ Խաչատրյանն էր։ Նաև հիշում եմ Զուկերոյի համերգներից մեկը, որտեղ առաջին անգամ լսեցի դուդուկի հնչույնները՝ Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Այդ հնչյունները փոխանցում էին Հայաստանի ոգին և զգացողությունները։ Իսկ հետո առաջին անգամ եղա Գառնիում, Գեղարդում, Նորավանքում և այդ վայրերն ինձ մեծ էներգիա փոխանցեցին, հիշեցի այն հնչյունների էներգիան, որը ստացել էի Ջիվան Գասպարյանի կատարումից։ Հիասքա՜նչ էր։ Այդ պահից սկսեցի շատ հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ և հետո հանդիպեցի Մարտին Ուլիխանյանի պես երիտասարդ արվեստագետի և հուսով եմ, որ շուտով հենց նրա հետ կստացվի համագործակցություն։
-Բացի «Կռունկի» մշակումից բանդոնեոնի համար հայկական այլ ստեղծագործություններ ունե՞ք Ձեր նվագացանկում։
-Ես չեմ մոռանա «Կռունկի» առաջին կատարումը։ Վերջին մի քանի տարիներին միշտ առաջարկում եմ երիտասարդ կոմպոզիտորներին և գործիքավորողներին աշխատել ինձ հետ։ Եվ կա, օրինակ, «Լիբերտանգոյի» Վահագ Վարդանյանի գործիքավորումը։ Կարծում եմ՝ դա լավ հնարավորություն է համագործակցել և՛ իմ, և՛ նվագախմբի հետ, այն էլ այնպիսի օրինակներով, ինչպիսինն են «Լիբերտանգոն» կամ «Լե Գրանդ Տանգոն»։ Շարունակում եմ համոզված լինել, որ Հայաստանում կա լավ կոմպոզիտորական դպրոց։
-Ասում են՝ հայ հանդիսատեսը գալիս է համերգասրահ սխալները գտնելու համար, այլ կերպ ասած՝ խստապահանջ է։ Իսկ ինչպիսի՞նն է այն Ձեզ համար։
- Հայ հանդիսատեսն ունի ցանկություն բացահայտելու նորը։ Երևանում կա հնարավորություն ներկա գտնվելու հիանալի համերգների։ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում է հիանալի փառատոններ՝ նվիրված Պենդերեցկուն, Խաչատրյանին, հրաշալի մենակատարներով։ Ինձ համար պատիվ է նման նախագծերի մաս լինելը։ Կարծում եմ՝ հայերը գնում են համերգների նոր զգացողություններ ստանալու համար և շատ առատաձերն են՝ ծափահարությունների և զգացմունքներ արտահայտելու հարցում։
-2020թ․ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը դիմեցիք միջազգային հանրությանը՝ կոչ անելով արձագանքել Արցախում տեղի ունեցող գործողություններին և հույս հայտնեցիք, որ դրանք շատ կարճ կտևեն։ Անկեղծորեն հավատո՞ւմ եք, որ արեստագետը կարող է ազդել քաղաքկական իրավիճակի կամ հակամարտության ընթացքի վրա։
- Այո, ես կոչով դիմեցի միջազգային կառույցներին՝ հույս ունենալով, որ արվեստագետների խոսքը լսելի կլինի։ 2020 թվականին ես ուզում էի գտնվել հայ ժողովրդի կողքին։ Համոզված եմ, որ հայերը ուժեղ են իրենց ոգով, և ոչ մեկ չի կարող ոչնչացնել այս հրաշալի երկիրը և այս հրաշալի ժողովրդին։
-Տպավորություն է, որ բանդոնեոնի յուրաքանչյուր բացվածքի հետ՝ բացում եք նաև Ձեր հոգին հանդիսատեսի առջև։ Դուք ինքներդ ինչո՞վ կբացատրեք Ձեր համաշխարհային հաջողությունը։
- Ես միշտ փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Ես ավելի քան 59 երկրներում եմ նվագել, Youtobe-ում բազմաթիվ տեսահոլովակներ դարձել են վիրուսային, բայց ես շարունակում եմ աչքերս փակել, հաճույք ստանալ և ինքս ինձ հավատարիմ մնալ։ Դա պարզապես իմ ուժն է, որ ցանկանում եմ գործարկել իմ երաժշտության մեջ։
-Ձեր համերգներից հետո մարդիկ ասես դրական լիցքավորում ստացած լինեն։ Լրագրողները կատակով նկատել են, որ դրանում պակաս դեր չունեն Ձեր վառ կոշիկները։ Իսկ ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը։
- Ես կարծում եմ, որ մենք նվագում ենք այն, ինչ ապրում ենք։ Ես ապրել եմ շատ գեղեցիկ կյանք, ունեմ շատ լավ ընտանիք և հարազատներ, որոնք ինձ սիրում են։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երաժիշտ նվագում է այն, ինչ ինքը կա։ Այդ էներգիան ես ստանում եմ այն մարդկանցից, ում սիրում եմ։ Կարծում եմ՝ մենք ապրում ենք ծափահարությունների, այդ պահի, այդ զգացողության համար։ Իսկ համերգը միակողմանի չէ, երկուստեք են ստացվում այն զգացողությունները, որոնք էլ բերում են երջանկություն։
-Հայերեն բառեր գիտե՞ք։
- «Բարի լույս», «շնորհակալություն», «բարի ախորժակ»․․․Բայց շատ դժվար է, հայերենը ժամանակ է պահանջում լավ հասկանալու համար։ Ես այստեղ եղել եմ շատ անգամներ, երկար ժամանակով, բայց ինձ դեռևս չի հաջողվել շատ բան սովորել։ Կարող եմ, օրինակ, ռուսերեն սովորել, բայց հայերենը, իրոք, դժվար է։
-Հիշողության մեջ վառ է 2020 թվականը՝ համավարակ․․․սարսափելի օրեր, որ ապրեց իտալացի ժողովուրդը, և ամբողջ աշխարհը ձեզ հետ էր։ Ձեր ժողովուրդն իր լավատեսությամբ, այն էներգիայով, որի մասին խոսում էինք, հաղթահարեց դժվարությունը։ Հայ ժողովուրդն այդ տարում, բացի համավարակից պատերազմի հարվածն էլ ստացավ։ Ի՞նչ կմաղթեք հայ հանդիսատեսին և հայ ժողովրդին։
- Դա մի սարսափելի ժամանակաշրջան էր, ու մենք հասկացանք, թե որքան ուժեղ է մարդկանց հավաքականությունը՝ փոփոխելու համար, հաղթահարելու ամեն ստեղծված իրավիճակը։ Նման պայմաններում է զգացվում մարդկության ուժը՝ չնայած ամեն ինչին փորձել անել լավագույնը։ Քովիդը ահավոր էր, սարսափելի էր։ Բայց միևնույն ժամանակ սովորեցրեց լինել ուժեղ, չկորցնել հույսը, փոխել կյանքը, տրամադրությունը, ամեն – ամենը։ Շարունակում եմ համոզված լինել, որ հայերն ունեն մեծ ուժ և խիզախություն՝ ամենը հաղթահարելու, և քովիդը փոքրիկ մասն է։ Հիշում եմ նաև պատերազմը․․․ Հայերը կհաղթահարեն ամեն ինչ՝ երջանկությամբ, գեղեցկությամբ և լավատեսությամբ, որ ընձեռում է ձեզ ձեր հողը։
Իմ ձայնը Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2020
Հանրահայտ ակորդեոնահար Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և հայ հանդիսատեսի հերթական հանդիպումն այսօր ժամը 20։00-ին է, Դվին մյուզիք հոլում։
Լրահոս
0