https://armeniasputnik.am/20220126/hushardzanajin-hamalir-hisusi-ardzani-pvokharen-inch-nakhagits-en-arajarkel-tsarukjanin-37998621.html
Հուշարձանային համալիր՝ Հիսուսի արձանի փոխարեն. ինչ նախագիծ են առաջարկել Ծառուկյանին
Հուշարձանային համալիր՝ Հիսուսի արձանի փոխարեն. ինչ նախագիծ են առաջարկել Ծառուկյանին
Ըստ նախագծերից մեկի՝ փրկչի արձանին հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել, ավտոկայանատեղին հեռու է լինելու։ 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T19:38+0400
2022-01-26T19:38+0400
2022-01-26T19:41+0400
գագիկ ծառուկյան
մրցույթ
հիսուս քրիստոս
արձան
ռուբեն հովհաննիսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/14/26521869_0:0:1601:901_1920x0_80_0_0_427c5e56edf7257ac7173199e9f45633.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծի համար արդեն իսկ հարյուրից ավելի հայտ է ստացվել, հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը։Հունվարի 14-ին Ծառուկյանը Facebook–ի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ ուզում է Հիսուսի արձանը տեղադրել Հայաստանում ու նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։Հայտերից մեկն էլ մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանինն է, որի նախագծով՝ հուշարձանային համալիր պետք է կառուցվի։ Այն երեք հարթակ է ունենալու։Ըստ նախագծի՝ փրկչի արձանին հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել. ավտոկայանատեղին հեռու է լինելու։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը համախմբման և միաբանության ծրագիր է։Նա նշել է նաև, որ իր առաջարկած նախագիծը քննարկել է Ծառուկյանի հետ՝ իրենց մոտեցումները համընկել են, Գագիկ Ծառուկյանն իր կողմից էլ առաջարկներ է ներկայացրել։Ի դեպ, նախագծերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի քսանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/14/26521869_77:0:1500:1067_1920x0_80_0_0_e2ac5f9cd6de1e1f048d827bdf2c25db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հիսուս արձան գագիկ ծառուկյան հայաստանտեսանյութ վիդեո
հիսուս արձան գագիկ ծառուկյան հայաստանտեսանյութ վիդեո
Հուշարձանային համալիր՝ Հիսուսի արձանի փոխարեն. ինչ նախագիծ են առաջարկել Ծառուկյանին
19:38 26.01.2022 (Թարմացված է: 19:41 26.01.2022) Ըստ նախագծերից մեկի՝ փրկչի արձանին հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել, ավտոկայանատեղին հեռու է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծի համար արդեն իսկ հարյուրից ավելի հայտ է ստացվել, հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը։
Հունվարի 14-ին Ծառուկյանը
Facebook–ի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ ուզում է Հիսուսի արձանը տեղադրել Հայաստանում ու նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։
Հայտերից մեկն էլ մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանինն է, որի նախագծով՝ հուշարձանային համալիր պետք է կառուցվի։ Այն երեք հարթակ է ունենալու։
«Առաջինում Քրիստոսի կյանքն ու ծնունդը պատկերող հարթաքանդակներ են լինելու, երկրորդում՝ քարանձավ, երրորդում տեղադրվելու են Սուրբ խաչը և Քրիստոսի արձանը»,-«Կենտրոն» ՀԸ հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։
Ըստ նախագծի՝ փրկչի արձանին հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել. ավտոկայանատեղին հեռու է լինելու։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը համախմբման և միաբանության ծրագիր է։
Նա նշել է նաև, որ իր առաջարկած նախագիծը քննարկել է Ծառուկյանի հետ՝ իրենց մոտեցումները համընկել են, Գագիկ Ծառուկյանն իր կողմից էլ առաջարկներ է ներկայացրել։
Ի դեպ, նախագծերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի քսանն է։