00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի զենքի պատմություն. ինչո՞ւ էր արցախցի գնդապետը Ռափայել Պատկանյանին դանակ–ատրճանակ նվիրել

© Sputnik / Asatur YesayantsՌափայել Պատկանյանի նվեր ստացած դանակ–ատրճանակը
Ռափայել Պատկանյանի նվեր ստացած դանակ–ատրճանակը - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Ռափայել Պատկանյանի նվեր ստացած դանակ–ատրճանակը
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյակին նվիրված իր նախագծի շրջանակում շարունակում է պատմել հայ մեծերի ստացած և տված նվերների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Գրականության և արվեստի թանգարանում մի հետաքրքիր դանակ–ատրճանակ կա, որը, պարզվում է` պատկանել է գրող, բանաստեղծ Ռափայել Պատկանյանին։
Ծնունդով արցախցի գնդապետ Սարգիս Դանիելյան–Յուզբաշյանն է այն նվիրել է հայտնի գրողին։ Ումի՞ց և ինչի՞ց էր պաշտպանելու դանակ–ատրճանակը Պատկանյանին։ Այս և այլ բացահայտումներ Sputnik Արմենիայի համար արեց Գրականության և արվեստի թանգարանի մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հախվերդյանը։
Թանգարանի` Ռափայել Պատկանյանի ֆոնդում խնամքով պահպանված է մի նամակ (այն գրվել է 1880 թվականի հունիսի 4-ին), որը հաստատում է Սարգիս Յուզբաշյանի՝ ատրճանակը Պատկանյանին նվիրելու փաստը։ Նշվում է նաև, որ մինչ այդ զենքը շուրջ քառորդ դար պաշտպանել է գնդապետին։
«Այդ նամակում մի այսպիսի հատված կա, որտեղ Յուզբաշյանը գրել է. «Ձեր կյանքը 5 մլն հայի համար շատ ու շատ թանկ է»։ Սա փաստում է, թե այն օրհասական օրերին ինչպիսի համազգային սեր է վայելել հայ գրողը, մտավորական գործիչը»,– պատմում է Հասմիկ Հախվերդյանը։
Նամակից պարզ է դառնում, որ 1879 թվականին Երևանում` ոմն բժիշկ Տիգրանյանի տանը, կայացել է Պատկանյանի և հայ գործիչների, հավանաբար, գաղտնի մի հանդիպում։ Յուզբաշյանը նամակում գրել է այդ հանդիպմանն իր մասնակցության մասին։
© Sputnik / Asatur YesayantsՌոմանոս Մելիքյանի որսորդական հրացանը
Оружие одного из представителей армянской интеллигенции - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Ռոմանոս Մելիքյանի որսորդական հրացանը
Կարդալով Պատկանյանի՝ Հայաստանում կատարած ճանապարհորդությունների տպավորությունները, գնդապետը խիստ մտահոգվել էր նրա կյանքի ապահովության համար։ Ժամանակներն այնպիսին էին, որ թուրք ավազակները հաճախ հարձակվում էին, կողոպտում ու սպանում ճամփորդներին, իսկ Պատկանյանն իրեն պաշտպանելու մի դանակ անգամ չուներ։
© Photo : предоставлено Музеем литературы и искусстваՍարգիս Դանիելյան–Յուզբաշյանի նամակը
Письмо Саркиса Юзбашяна Рафаэлю Патканяну - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Սարգիս Դանիելյան–Յուզբաշյանի նամակը
Գնդապետը սկզբում մտածել է հրացան նվիրել գրողին, սակայն դրանով մի վայրից մեկ այլ վայր տեղափոխելը կարող էր խնդիր դառնալ գրողի համար, այդ պատճառով որոշել է ավելի փոքր զենք ուղարկել։
«Սա ոչ այլ ինչ է, քան իմ հարգանքը Ձեր և Ձեր տաղանդի հանդեպ, ու շնորհակալություն այն գեղեցիկ ժամերի համար, որոնք ես անցկացրել եմ ձեր գրվածքներն ընթերցելով»,– նամակում գրել է Յուզբաշյանը։ Զենքը մետաղական է, վրան էլ գեղեցիկ նախշերով փորագրություն կա։ Օգտագործել է այդ զենքը գրողը, թե ոչ` նման ինֆորմացիա չկա, սակայն արցախցի գնդապետի ձեռքին այն կրակելու բազում առիթներ է ունեցել ու իր պողպատե «հիշողության մեջ» դեռ պահում է հայի այն բոլոր թշնամիների դեմքերը, որոնց տեսած վերջին փամփուշտն արձակվել է իր ձգանից։
© Sputnik / Asatur YesayantsՀասմիկ Հախվերդյանը
Сотрудник Музея литературы и искусства представляет ножевое оружие Юзбашяна, подаренное Патканяну - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Հասմիկ Հախվերդյանը
«Տաշիր սթրիթում» այս օրերին գործող «Նվեր Երևանին» խորագրով ցուցադրության «ամենավտանգավոր» ցուցանմուշի՝ դանակ–ատրճանակի մասին պահպանվել է մեկ այլ ուշագրավ փաստ. դանակի ծայրը եղել է թունավորված։ Յուզբաշյանը կարծել է, որ Պատկանյանը հարկ եղած դեպքում չի կարող այնպես հարվածել, որ վնասի թշնամուն, այդ պատճառով այն թունավորել է ու նոր միայն ուղարկել։
© Sputnik / Asatur YesayantsԳաբրիել Սունդուկյանի թուր–ձեռնափայտը
Оружие Габриэла Сундукяна, спрятанное в трости - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022
Գաբրիել Սունդուկյանի թուր–ձեռնափայտը
Հավելենք, որ հայ մեծերի ստացած և տված նվերները ներկայացված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր սթրիթում»։ Ցուցադրությունը կգործի մինչև մարտի 10-ը։
Լրահոս
0