https://armeniasputnik.am/20220126/tatvojany-belgiaji-agn-um-nerkajacrel-e-adrbejanci-zintsarajvoghneri-hh-ic-heracman-himqery-37979241.html
Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ-ից հեռացման հիմքերը
Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ-ից հեռացման հիմքերը
Թաթոյանը շեշտել է, որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված (անվտանգության) գոտի ու ներկայացրել ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային... 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T12:13+0400
2022-01-26T12:13+0400
2022-01-26T12:17+0400
հայաստան
ադրբեջան
հհ միպ
արման թաթոյան
գերի
սահման
հայ-ադրբեջանական
բելգիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/03/34944402_0:84:1600:984_1920x0_80_0_0_4e6c1fadcaf67d3b4986bfb91debcdf6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 25-ին Բելգիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկումներ է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը, հայտնում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:Նա անդրադարձել է 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը։Թաթոյանը շեշտել է, որ խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է գյուղերի մոտից ու ճանապարհներից, քանի որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծում:«Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,–նշել է Թաթոյանը:Նա զուգահեռ ներկայացրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է իր առաջարկը:Թաթոյանն ընդգծել է, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում:Պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խոշտանգումներին՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը:
https://armeniasputnik.am/20220111/kraky-varvum-e-adrbejanakan-ajn-dirqeric-vorvonq-hh-inqnishkhan-taratsqum-en-tatvojan-37415798.html
ադրբեջան
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/03/34944402_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9ed213fac4e7bffac250b836f7de59c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ միպ, արման թաթոյան, գերի, սահման, հայ-ադրբեջանական, բելգիա
հայաստան, ադրբեջան, հհ միպ, արման թաթոյան, գերի, սահման, հայ-ադրբեջանական, բելգիա
Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ-ից հեռացման հիմքերը
12:13 26.01.2022 (Թարմացված է: 12:17 26.01.2022) Թաթոյանը շեշտել է, որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված (անվտանգության) գոտի ու ներկայացրել ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է իր առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 25-ին Բելգիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկումներ է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը, հայտնում է ՄԻՊ-ի
ֆեյսբուքյան էջը:
«Բելգիայի Արտաքին գործերի նախարարության Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը»,–գրել է Թաթոյանը:
Նա անդրադարձել է 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը։
Թաթոյանը շեշտել է, որ խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է գյուղերի մոտից ու ճանապարհներից, քանի որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծում:
«Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,–նշել է Թաթոյանը:
Նա զուգահեռ ներկայացրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է իր առաջարկը:
Թաթոյանն ընդգծել է, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում:
Պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խոշտանգումներին՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը: