00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 4000-ից ավելի ընտանիքի օգնության է հասել

© Sputnik / Aram NersesyanԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը 5 տարեկան է. աշխատանքների ամփոփում
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 5 տարեկան է. աշխատանքների ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Բաժանորդագրվել
Վարուժան Ավետիքյանի երազանք է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր մեր հայրենից ամսական որոշակի գումար նվիրաբերի հիմնադրամին։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 45 միլիարդ դրամի հատուցում 4689 դեպքով․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 5 տարեկան է՝ այսօր ամփոփեցին արված աշխատանքները։
«Այս հինգ տարիները բոլորիս հավաքական ներդրման արդյունքն է։ Ազգովի կարողացանք ստեղծել կառույց, որը ոչ թե մեկ անգամյա օգնություն, այլ հարատև լուծում է տալիս։ Հիմնադրամը փոքր թվերի ուժի մասին է․ մեր բոլորի փոքր, բայց հարատև ներդրումներով այսօր կարողանում ենք ստեղծել մի կառույց, որը լուծում է առաջարկում։ Սա բարեգործություն կամ օգնությւոն չէ, այլ մեր հավաքական պարտքն է այն ընտանիքների նկատմամբ, որոնք զոհել են իրենց ամենակարևորը»,-ասաց հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը։
© Sputnik / Aram NersesyanԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը 5 տարեկան է. աշխատանքների ամփոփում
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 5 տարեկան է. աշխատանքների ամփոփում - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 5 տարեկան է. աշխատանքների ամփոփում
Նրա խոսքով՝ հիմնադրամն ամրապնդել է իր դիրքերն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Այժմ անհրաժեշտ է ռեզերվներ ձևավորել, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխանցումներ կատարվեն։
Հիմնադրամի գաղափարի հեղինակ, նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանն էլ իր հերթին հայտնեց, որ այս նախագիծը եկավ ապացուցելու, որ կամավորության միջոցով հնարավոր է մի աշխատանք իրականացնել, որը սկզբում մարդիկ ցնորաբանություն էին համարում։

«Կամավորության շնորհիվ հնարավոր է եղել 4000-ից ավելի ընտանիքներին կողքին լինել, ֆինանսապես տեր կանգնել։ Հիմնադրամը պատերազմի օրերին և դրանից հետո մեծ աշխատանք է կատարել սփյուռքի հետ։ Իմ երազանքներից մեկն այն է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր մեր հայրենից Արցախի և ՀՀ քաղաքացիների նման ամսական որոշակի գումար նվիրաբերի հիմնադրամին, քանի որ այս հիմնադրամը հայկականությունը պաշտպանող նախագիծ է»,-ասաց Ավետիքյանը։

44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած տղաներից Սարգիս Թոմբուլյանի մայրը՝ Անահիտ Սահակյանը, տեսաուղերձի միջոցով պատմում էր, որ իրեն մինչև հիմա թվում է, որ երազի մեջ է և չի կարողանում արթնանալ։
«Սարգիսը մեր ուրախությունն էր, նրա հետ ձանձրանալ չէր լինում։ Տան հետ կապված վերանորոգման աշխատանքներ ունեինք, և նա բանակից զանգում ու ասում էր՝ մամ ջան, սա այս գույն կանենք։ Սկզբում մտածում էի՝ ուժ չեմ ունենա նրա կորստից հետո այդ ամենն անել, բայց հիմա որոշել եմ՝ պետք է անել»,-ասաց տիկին Անահիտը։
Հիմնադրամի շահառու Ավետիս Ավետիսյանն էլ պատմեց, որ պատերազմն իր համար փորձությունն էր։ Նա հիշեց՝ ինչպես է սկսել պատերազմն իրենց համար։
«Ահավոր ուժեղ ձայն եկավ ու տղաներից մեկն ասաց՝ տղերք, սամայլոտ է։ Հետո սևացավ ամեն ինչ։ Շենքում էինք․ բետոնների, քարերի հարվածն եմ գլխիս զգացել, օդ չկար։ Բայց որոշեցի, որ պետք է ապրեմ ու մի ձև դուրս գնացի շենքից»,-պատմեց Ավետիսը՝ հավելելով, որ հիմա էլ չի թողնում, որ իր ստացած վիրավորումը հաղթի իրեն և պայքարում է բնականոն կյանքի անցնելու համար։
Հավելենք, որ հիմնադրամը 44-օրյա պատերազմի արդյունքում հատուցում է տրամադրել 3628 զոհված, 112 անհայտ բացակայող, 606 հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքների։
Լրահոս
0