https://arm.sputniknews.ru/20220127/17-mln-dram-hanrajin-20-shenqi-energakhnajvoghutjan-hamar-karavarutjuny-hastatec-tsragiry-38011148.html
1.7 մլն դոլար` հանրային 20 շենքի էներգախնայողության համար. ծրագիրը հաստատվեց
1.7 մլն դոլար` հանրային 20 շենքի էներգախնայողության համար. ծրագիրը հաստատվեց
Sputnik Արմենիա
Եվրասիական զարգացման բանկից ստացված միջոցները համայնքներին են հատկացվելու ՀՀ վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի միջոցով։ Ծրագրի... 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T11:25+0400
2022-01-27T11:25+0400
2022-01-27T11:38+0400
գնել սանոսյան
հայաստան
էլեկտրաէներգիա
նախագիծ
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/2282/59/22825925_0:86:1600:986_1920x0_80_0_0_c48555b74989aa83b2b96b994c5ddd95.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 1 մլն 719 հազար 200 ՄԱՆ դոլար դրամաշնորհ` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում։Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով դրամաշնորհային համաձայնագրին հավանություն տալու նախագիծը։Ըստ նրա` ծրագրում նախատեսվում է ընդգրկել հանրային նշանակության 20 շենքեր` դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ։Ծրագրի իրականացման արդյունքում այդ շենքերում նախատեսվում է էներգախնայողության մակարդակը բարձրացնել 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման կրճատմանը:Ավելի շատ էներգախնայող շենքեր Երևանում․ 40-ն արդեն օգտվում են արևային էներգիայիցԵվրասիական զարգացման բանկից ստացված միջոցները համայնքներին են հատկացվելու ՀՀ վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի միջոցով։ Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է։Սանոսյանը հայտնեց, որ նշված ժամկետում աշխատանքները չավարտելու դեպքում ժամկետը կարող է վերանայվել, բայց հույս հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2282/59/22825925_86:0:1514:1071_1920x0_80_0_0_18e22c02f0366b42b5bb60de47bca88c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնել սանոսյան , հայաստան, էլեկտրաէներգիա, նախագիծ, ծրագիր
գնել սանոսյան , հայաստան, էլեկտրաէներգիա, նախագիծ, ծրագիր
1.7 մլն դոլար` հանրային 20 շենքի էներգախնայողության համար. ծրագիրը հաստատվեց
11:25 27.01.2022 (Թարմացված է: 11:38 27.01.2022) Եվրասիական զարգացման բանկից ստացված միջոցները համայնքներին են հատկացվելու ՀՀ վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի միջոցով։ Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը
Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 1 մլն 719 հազար 200 ՄԱՆ դոլար դրամաշնորհ` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով դրամաշնորհային համաձայնագրին հավանություն տալու նախագիծը։
«Ծրագրի նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը։ Ծրագիրն ուղղված է այդ ուղղությամբ 5-6 ուղղությաններով աշխատանքներ իրականացնելուն»,– հայտնեց Սանոսյանը։
Ըստ նրա` ծրագրում նախատեսվում է ընդգրկել հանրային նշանակության 20 շենքեր` դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ։
Ծրագրի իրականացման արդյունքում այդ շենքերում նախատեսվում է էներգախնայողության մակարդակը բարձրացնել 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման կրճատմանը:
Եվրասիական զարգացման բանկից ստացված միջոցները համայնքներին են հատկացվելու ՀՀ վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի միջոցով։ Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է։
Սանոսյանը հայտնեց, որ նշված ժամկետում աշխատանքները չավարտելու դեպքում ժամկետը կարող է վերանայվել, բայց հույս հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։