00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն օր սպասում ենք վարչապետի ստորագրությանը․ Կարեն Անդրեասյան

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կարեն Անդրեասյանին
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կարեն Անդրեասյանին - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կարեն Անդրեասյանին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների համար ընտրվել է հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի կազմը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր աշխատակարգն է ներկայացրել վարչապետին և սպասում է նրա ստորագրությանը, որպեսզի աշխատանքները մեկնարկեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Ամեն օր սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որպեսզի խորհուրդը սկսի իր աշխատանքները։ Արդեն իսկ մրցութային ձևով ընտրվել է հասարակական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի կազմը»,-ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ կային որոշակի չափանիշներ, որոնք հաշվի առնելով էլ ընտրություն է կատարվել։ Մասնավորապես, արտախորհրդարանական ուժերը պետք է վերջին հինգ տարում երկու համապետական ընտրություններին մասնակցած լինեին։ Նախարարը նշեց՝ այս դեպքում անգամ մեկ թափուր տեղ են ունեցել։ Իսկ ՀԿ-ների դեպքում յոթ հայտ են ստացել, որից երկուսը թերի էին ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Անդրեասյանը նշեց, որ հինգ կազմակերպություններից երեքին են ընտրել՝ հաշվի առնելով փորձը, սահմանադրական ոլորտում աշխատանքները։
Իմ և Գրիգոր Մինասյանի հայացքները համընկնում են․ ըստ Անդրեասյանի՝ «բաջանաղապետություն» չկա
Հիշեցնենք, որ օրեր առաջ իր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Նրա խոսքով՝ այն, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով են ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով։
Լրահոս
0