00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտյոմ Օհանովն ու մյուս գիտնականները բացատրել են` ինչպես են առաջացել օվկիանոսները

© Sputnik / Александр Пирагис / Անցնել մեդիապահոցՕվկիանոս
Օվկիանոս - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Բաժանորդագրվել
Երկրի մակերևույթը գիսաստղային ռմբակոծության ժամանակ այնքան տաք է եղել, որ դրսից եկող ցանկացած հեղուկ ջուր անմիջապես կգոլորշիանար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Չինաստանի և Ռուսաստանի գիտնականները կանխատեսել էին մագնեզիումի հիդրոսիլիկատ հանքանյութը, որը տեսականորեն կարող էր գոյություն ունենալ վաղ Երկրի վրա բարձր ճնշման պայմաններում։
Երկրի վրա ջրի ծագումը հին գիտական առեղծված է։ Որպես ջրի աղբյուր գիտնականները սովորաբար ուսումնասիրում են ջուր պարունակող հանքանյութերը, որոնք այսօր առկա են ընդերքում։ Սակայն հավանական է, որ Երկրի երկրաբանական պատմության վաղ փուլերում, երբ դեռ նոր էր տեղի ունենում նրա բաժանումը միջուկի և մանթիայի, ընդերքում ջերմաստիճաններն ու ճնշումն ավելի բարձր էին։
Գիտնականները Նանկայի համալսարանից Սյաո Դոնի և Սկոլտեխից Արտյոմ Օհանովի ղեկավարությամբ համակարգչային մոդելավորման օգնությամբ կանխատեսել են Mg2SiO5H2 միացության գոյությունը Երկրի վրա՝ վաղ շրջանում, որը կայուն է բարձր ջերմաստիճանների և ճնշումների հանդեպ։ Տեսականորեն նման հանքանյութը` մագնեզիումի հիդրոսիլիկատը, հեղինակների գնահատականներով, կարող էր մոտ 11 տոկոս ջուր պարունակել։
«Վաղ շրջանում բարձր ջերմաստիճանների և մշտական աստերոիդային ռմբակոծությունների շնորհիվ Երկիրը առնվազն վերին հարյուրավոր կիլոմետրերի վրա զուրկ էր ջրից։ Երբ առաջացավ միջուկը (Երկրի ձևավորումից հետո մոտ 30 մլն տարի անց), սիլիկատային հանքանյութերը ավելի ցածր ճնշման ոլորտ դուրս մղվեցին, որտեղ Mg2SiO5H2–ն անկայուն է և պետք է բաժանվեր ջրի և MgSiO3+MgO–ի խառնուրդի», – Facebook–ի իր էջում գրում է Արտյոմ Օհանովը։
Գիտնականները կարծում են, որ պարզել են Արևի մահվան ժամկետները
Ընդերքում ի սկզբանե գոյություն ունեցող ջրային հանքանյութերի քայքայման արդյունքում Երկրի վրա ջրի առաջացումը օվկիանոսների առաջացման վարկածներից մեկն է, որը «գիսաստղային» վարկածի այլընտրանքային տարբերակն է, որը ենթադրում է, որ ջուրը մեր մոլորակ է հասել գիսաստղային ռմբակոծության արդյունքում։ Սակայն օվկիանոսներում դեյտերիումի և ջրածնի հարաբերակցությունն այլ է, քան գիսաստղերում։ Բացի այդ, Երկրի մակերևույթը գիսաստղային ռմբակոծության ժամանակ այնքան տաք է եղել, որ դրսից եկող ցանկացած հեղուկ ջուր անմիջապես կգոլորշիանար։
Վերջին շրջանում ավելի շատ տվյալներ են վկայում այն մասին, որ ջրի մեծ ծավալները կարող էին իրենց բյուրեղյա կառուցվածքում Երկրի սկզբնական հանքանյութեր պարունակել։ Խնդիրը միայն այդ հանքանյութերի տեսակը պարզելն է։
Մոլորակի խորը ընդերքում ճնշումը հասնում է հարյուրավոր գեգապասկալների, ինչը միլիոնավոր անգամ մեծ է մթնոլորտային ճնշումից և Կելվինի սանդղակով հազարավոր աստիճանի է հասնում։ Լաբորատորիայում նման պայմաններ վերստեղծելը շատ դժվար է։ Գիտնականներն այդ նպատակով թվային մոդելավորման մեթոդ են կիրառում։ Հետազոտության հեղինակները ալգորիթմ են մշակել, որը ատոմային և մոլեկուլյար բաղադրիչների հիման վրա թույլ է տալիս կայուն բյուրեղային կառուցվածքներ կանխատեսել:
Գիտնականները կյանքի տևողությունը երկարացնող պարզ մի միջոց են ներկայացրել
«Մենք հասկացանք, որ վաղ շրջանում Երկրի վրա ամեն ինչ այլ էր, և սիլիկատները գոյություն են ունեցել ընդհուպ մինչև մոլորակի կենտրոնում»,– մամուլի հաղորդագրության մեջ մեջբերվում է Սյաո Դոնի խոսքերը։
Բյուրեղյա կառուցվածքի հաշվարկային ալգորիթմում ներառելով չորս տարր` մագնեզիում, կրեմնիում, թթվածին և ջրածին, գիտնականները ստացել են Mg2SiO5H2 հանքանյութը, որը գոյություն ունի միայն 260 գեգապասկալից բարձր ճնշման դեպքում, իսկ ավելի ցածր ճնշումների ժամանակ քայքայվում է` ջուր առաջացնելով։
Լրահոս
0