00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ով է «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ընկերության գործադիր տնօրենը

© Photo : provided by Fly ArnaFly Arna-ի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչները
Fly Arna-ի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչները - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Fly Arna-ի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչները
Բաժանորդագրվել
Նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ մի շարք երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը (Fly Arna) հայտնում է, որ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Էնթոնի Փրայսը։
Ըստ հաղորդագրության` նա ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «British Airways»-ում, «Air New Zealand»-ում, «FlyBMI»-ում։
Վերջին տարիներին Փրայսն աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար «Agoda» ընկերությունում, որը «Booking.com» ապրանքանիշի մաս է։ Եղել է նաև «Էյր Արաբիա» ընկերության` Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը:
Նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:

«Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավիաընկերության բազան լինելու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է «Էյր Արաբիա» ընկերության բյուջետային բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին ԱՆԻՖ-ը և «Էյր Արաբիան» հայտարարել էին 2021 թվականի հուլիսին:
Հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ ավիաընկերությունում տնօրենների խորհրդի նախագահ ու անդամներ են նշանակվել։
Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 5 անդամից՝ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։ Նրանցից յուրաքանչյուրը նշանակվել է 3 տարի ժամկետով։
Լրահոս
0