00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են Երևան – Ստամբուլ չվերթի ուղևորներն ազատվում օդի տուրքից. պարզաբանում

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Բաժանորդագրվել
Նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով` 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանել է, թե ինչու են Երևան–Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներն ազատվել պետական տուրքի վճարումից։
Երեկ այս թեմայի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան լրատվամիջոցներում։ Նշվում էր, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան–Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից, որոշումն էլ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի փոխարեն ստորագրել է նրա տեղակալ Միհրան Խաչատրյանը։
Ըստ նախարարության պարզաբանման` որոշումը կայացվել է համաձայն «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի։ Այդ կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով` 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ):

«Նշված կարգավորումը նշանակում է, որ այն ավիաընկերությունների ուղևորները, որոնք մեկնում են այն օդանավակայաններ, որտեղ վերջին 12 ամսվա ընթացքում ավիափոխադրումներ Երևանից չեն իրականացվել, ազատվում են պետական տուրքի (որը կազմում է 10 000 ՀՀ դրամ) վճարումից»,–ասված է պարզաբանման մեջ։

Նշվում է, որ օրենքով նախատեսված արտոնության նպատակն է զարգացնել ուղևորահոսքը դեպի Հայաստան և խթան դառնալ ուղևորահոսքի աշխարհագրության ընդլայնմանը։
Նախարարությունից նաև հայտնում են, որ Տաթևիկ Ռևազյանը 2021 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն, գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Նշված ժամանակահատվածում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը դրված է կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Խաչատրյանի վրա։
Հիշեցնենք` կոմիտեն հունվարի 10-ին թուրքական «Pegasus Airlines» ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Փետրվարի 2-ին և 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ):
Փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ Ստամբուլի ուղղությամբ չվերթեր կիրականացնի նաև հայկական «FlyOneArmenia» ավիաընկերությունը (երկուշաբթի և երեքշաբթի): Ապրիլից նախատեսվում է ավելացնել հաճախականությունը` հասցնելով 3-ի (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ)։
«Օդի հարկը», որն ավելի քան 10 տարի գործում է Հայաստանում, ֆիքսված գումար է՝ 10 հազար դրամ, որը ներառվում է ավիատոմսերի արժեքի մեջ։
Լրահոս
0