https://armeniasputnik.am/20220127/karucapatvoghnery-kkarvoghanan-yndlajnel-irenc-hvoghamasery-fvormal-sahmanapakumnery-khanven-38011648.html
Կառուցապատողները կկարողանան ընդլայնել իրենց հողամասերը․ ֆորմալ սահմանափակումները կհանվեն
Կառուցապատողները կկարողանան ընդլայնել իրենց հողամասերը․ ֆորմալ սահմանափակումները կհանվեն
Ըստ նախարարի` առաջարկվող փոփոխությունը թույլ կտա կառուցապատողներին շտկել իրենց հողամասերը, որպեսզի դրանք ավելի հարմար լինեն շենքեր կառուցելու համար։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T11:39+0400
2022-01-27T11:39+0400
2022-01-27T12:59+0400
շինարարություն
հայաստան
հհ կառավարություն
օրենք
կառուցապատում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/17/26897606_0:84:1601:984_1920x0_80_0_0_664b2f86f90d0770d01dd46bd65f3bbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Կառուցապատողները կկարողանան իրենց հատկացված հողամասերն ընդլայնել առանց սահմանափակումների։ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում, որով կվերացվեն գործող օրենքով սահմանված սահմանափակումները։Օրենսդրական առաջարկն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Երկորորդ սահմանափակումն այն է, որ հողամասի ընդլայնման հնարավորությունից սեփականատիրոջը թույլատրվում է օգտվել միայն մեկ անգամ։ Մինչդեռ, ըստ նախարարի, բազմաթիվ են դեպքերը, երբ այդ սահմանափակման պատճառով կառուցապատողը զրկվում է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից։«Դա թույլ կտա կառուցապատողներին իրենց հողամասերը շտկել, լավացնել, որպեսզի ավելի հարմար լինի շենքեր–շինություններ կառուցելու համար»,– ասաց Քերոբյանը։Կառավարությունը հաստատեց նախարարության առաջարկը։ Օրենքի փոփոխության նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի դատին։Քաղաքաշինության կոմիտեի առաջարկը տեղին է, կառուցապատողները թող ձգվեն. Մինասյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/03/17/26897606_88:0:1511:1067_1920x0_80_0_0_713c37380a30cf9d05ca74779b7563e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կառուցապատողներ ֆորմալ սահմանափակումներ
կառուցապատողներ ֆորմալ սահմանափակումներ
Կառուցապատողները կկարողանան ընդլայնել իրենց հողամասերը․ ֆորմալ սահմանափակումները կհանվեն
11:39 27.01.2022 (Թարմացված է: 12:59 27.01.2022) Ըստ նախարարի` առաջարկվող փոփոխությունը թույլ կտա կառուցապատողներին շտկել իրենց հողամասերը, որպեսզի դրանք ավելի հարմար լինեն շենքեր կառուցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Կառուցապատողները կկարողանան իրենց հատկացված հողամասերն ընդլայնել առանց սահմանափակումների։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում, որով կվերացվեն գործող օրենքով սահմանված սահմանափակումները։
Օրենսդրական առաջարկն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Գործող օրենքով` անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը՝ ծախսելով իրենց թե՛ ֆինանսական և թե՛ ժամանակային ռեսուրսները»,– ասաց Քերոբյանը։
Երկորորդ սահմանափակումն այն է, որ հողամասի ընդլայնման հնարավորությունից սեփականատիրոջը թույլատրվում է օգտվել միայն մեկ անգամ։ Մինչդեռ, ըստ նախարարի, բազմաթիվ են դեպքերը, երբ այդ սահմանափակման պատճառով կառուցապատողը զրկվում է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից։
«Դա թույլ կտա կառուցապատողներին իրենց հողամասերը շտկել, լավացնել, որպեսզի ավելի հարմար լինի շենքեր–շինություններ կառուցելու համար»,– ասաց Քերոբյանը։
Կառավարությունը հաստատեց նախարարության առաջարկը։ Օրենքի փոփոխության նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի դատին։