Տաջիկստան–Ղրղզստան սահմանին փոխհրաձգություն է սկսվել

© Photo : пресс-служба Министерства обороны КРՂրղըզ զինվորականներ
Ղրղըզ զինվորականներ - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Ղրղըզ զինվորականներ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երկու երկրի պաշտոնյաները դեպքի վայր են մեկնել իրավիճակը մեղմելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրղզստանի սահմանային գերատեսչության մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության` տաջիկական կողմն ականանետներ և նռնականետներ է կիրառում:
Ղրղզստանի սահմանապահներն ուժեղացված ծառայության են անցել, քանի որ Տաջիկստանի սահմանապահները Բատկենի շրջանի Տորտ Կոչո տեղանքում միակողմանիորեն փակել են ճանապարհի այն հատվածը, որը միացնում է Ղրղզստանի Բատկեն և Իսֆանա քաղաքները: Երկու երկրի պաշտոնյաները դեպքի վայր են մեկնել իրավիճակը մեղմելու համար։

«Սակայն ժամը 19:35–ի սահմանում (Երևանի ժամանակով` 17։35) իրավիճակն ավելի է վատացել Բատկենի շրջանի Չիր Դոբո տեղանքում, որտեղ տաջիկական կողմը զենք է կիրառել: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև հիմնական փոխհրաձգություններն ընթանում են Տորտ Կոչո և Չիր Դոբո շրջաններում»,- հայտարարել է սահմանային գերատեսչության ներկայացուցիչը։

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը պարբերաբար հակամարտությունների գոտի է դառնում 2 երկրի բնակիչների և սահմանապահների միջև: Պատճառը չսահմանազատված հատվածներն են, որտեղ հնարավոր չէ որոշել, թե ինչպես է անցնում պետությունների միջև սահմանը։
Ղրղզստան-Տաջիկստան սահմանին դպրոցականների և ծնողների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Լրահոս
0