«Տանը մենակ» հանրահայտ ֆիլմի գլխավոր դերասանն ամուսնանում է

© AFP 2023 / Jayne Kamin-Oncea / Getty Images via AFPԴերասան Մակոլեյ Կալկինը
Դերասան Մակոլեյ Կալկինը  - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Դերասան Մակոլեյ Կալկինը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
41-ամյա դերասանն իր ընտրյալի հետ ծանոթացել է 2017 թվականին Թաիլանդում։ Նրանք արդեն երեխա էլ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Տանը մենակ» ընտանեկան կատակերգության գլխավոր դերասան Մակոլեյ Կալկինն ամուսնանում է։ Տեղեկությունը հայտնում է People-ը։
Մակոլեյն առաջարկություն է արել դերասանուհի Բրենդա Սոնգին, որին հետ հանդիպում է արդեն չորս տարի։
Զույգին պապարացիները նկարել են Բևեռլի Հիլզում զբոսնելու ընթացքում։ Դերասանուհու ձախ ձեռքին ադամանդե մատանի է եղել։
Քանյե Ուեսթը Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը հայտնվել է նոր սիրեցյալի հետ
41-ամյա Կալկինը Սոնգի հետ ծանոթացել է 2017 թվականի հուլիսին Թաիլանդում «Փոփոխությունների երկիր» ֆիլմի նկարահանումների ընթացքում, ինչից հետո ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել։ Նախորդ տարի ծնվել է նրանց որդին։ Երեխայի անունը Դակոտա Սոնգ են դրել՝ ի պատիվ Մակոլեյի քրոջ, որը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Կալկինն առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկանում։ Նրա ընտրյալը դերասանուհի Ռեյչել Մայներն էր, որի հետ ամուսնությունը կարճ տևեց։ 2002թ․-ին Մակոլեյը սկսել է հանդիպել Միլա Կունիսի հետ։ Նրանք բաժանվել են ավելին քան 10 տարվա հարաբերություններից հետո։
Լրահոս
0