00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց բանակի օրը. ՀՀ Զինված ուժերը ստիպված են լինելու կայացման նոր ճանապարհ անցնել

© Photo : official site of the MoD of RAՀայ զինծառայողներ
Հայ զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Հայ զինծառայողներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զինված ուժերի առջև ծառացած են բարեփոխումների, նոր սպառազինությամբ համալրման և պատերազմ մղելու մեթոդների վերաիմաստավորման հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայկական բանակն իր կայացման ուղին անցել է առաջին արցախյան պատերազմի ժամանակ, 44-օրյա պատերազմից հետո նա պետք է նորից անի դա։ Հունվարի 28-ին հիշենք, թե ինչպես էր ձևավորվում հայկական բանակը, և թե ինչ խնդիրներ են նրա առջև դրված այսօր։
«Բանակի օրը» ՀՀ պետական տոների օրացույցում հայտնվեց 2001թ.-ին։ Այդ տարվա հունվարի 6-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը։ 2002թ.-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց օրենքի լրացումը, որի համաձայն Ազգային բանակի օրը դարձավ ոչ աշխատանքային։

Կայացումը

1990թ. օգոստոսին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Ազգային բանակի ստեղծման հարցում այն նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց։ Նույն թվականի սեպտեմբերին ձևավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում հինգ վաշտ ձևավորվեց։

1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարների խորհրդին կից ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտեն։ 1992թ.-ի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել պաշտպանության նախարարություն և ազգային բանակ: Բանակը ձևավորվում էր մարտական գործողությունների ընթացքում։ Դրա հիմքը դարձան արցախյան մարտերում անմիջականորեն ներգրավված զանազան կամավորական ջոկատները։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Բանակի կայացումն ընթացավ երեք փուլով։ Առաջին փուլը ժամանակագրորեն համընկնում է 1988թ.-ի փետրվար – 1992թ.-ի մարտ ժամանակահատվածի` Արցախյան հակամարտության մեկնարկի հետ։ Ադրբեջանի կողմից իրական սպառնալիքի պայմաններում հայ բնակչության ռազմական անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիր էր։
Երկրորդ փուլում (1992 թ.-ի հունիսից մինչև 1994 թ.-ի մայիս) տեղի էր ունենում Ազգային բանակի կայացումը` Ադրբեջանի հետ շարունակական դաժան և արյունահեղ պատերազմի պայմաններում:
Ազգային բանակի զարգացման երրորդ փուլը տևում է 1994 թ.-ի հունիսից մինչև 2020 թ.-ի 44-օրյա պատերազմ: Այդ ընթացքում տեղի է ունեցել հայկական բանակի կազմակերպչական կառուցվածքի ամրապնդում, մարտական պատրաստության զարգացում, այլ պետությունների զինված ուժերի հետ մարտական համագործակցության զարգացում։

Մարտահրավերները

Արցախում 44-օրյա պատերազմը մեծ հարված հասցրեց հայկական բանակի մարտունակությանն ու հնարավորություններին։

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ու Արցախի զինվորականների ու քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը 3809 է, 199 մարդ համարվում է անհետ կորած։ Բանակը տեխնիկայի, մասնավորապես՝ հրետանու, ՀՕՊ միջոցների ու զրահատեխնիկայի մեծ կորուստներ է կրել։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Հաշվի առնելով մարդկային և նյութական կորուստները՝ զինված ուժերի առջև ներկայումս ծառացած են ներուժի վերականգնման, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայով վերազինման և ռազմական գործողությունների ռազմավարության ու մարտավարության վերանայման խնդիրները։
Պատերազմից հետո սկսված և շարունակվող կադրային «հավալան» (գլխավոր շտաբի պետի փոփոխությունը, երկու անգամ`պաշտպանության նախարարների փոփոխությունը) ոչ մի կերպ չեն նպաստում զինված ուժերի բարեփոխմանը։
2021 թվականի օգոստոսին նոր կառավարությունը հրապարակեց իր հնգամյա ծրագիրը, որում ասվում է, որ ռազմավարական հեռանկարում հանրապետությունն աստիճանական անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, զգալիորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինվորական ծառայության կառուցվածքը:
Հաշվի առնելով, որ ՊՆ-ն փակ կառույց է, դրսից բավականին դժվար է գնահատել կատարվող փոփոխությունների մասշտաբները, արագությունն ու արդյունավետությունը։ Հանրությանը հիմնականում տրամադրվում են զորավարժությունների անցկացման, երբեմն` սպառազինության գնման մասին չոր հաղորդագրություններ։
Սակայն Հայաստանի Զինված ուժերի վիճակի սուբյեկտիվ և էմոցիոնալ գնահատման համար շատերին հիմք են ծառայում Ադրբեջանի հետ շարունակվող տեղային բախումների ընթացքում հայկական կողմից կրած/չկրած կորուստների և ոչ մարտական կորուստների մասին հաղորդագրությունները։
Ավելի մանրամասն այն մասին, թե ինչպիսին էր անցած տարին հայկական բանակի համար` Sputnik Արմենիայի հոդվածում։
Լրահոս
0