00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական լոլիկը վերացման եզրին է. թուրքական էժան ապրանքի ու թանկ գազի հնարավոր հետևանքները

© Sputnik / Asatur YesayantsԼոլիկի ջերմոցային տնտեսություն Արարատի մարզի Ղուկասավան գյուղում
Լոլիկի ջերմոցային տնտեսություն Արարատի մարզի Ղուկասավան գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2022
Լոլիկի ջերմոցային տնտեսություն Արարատի մարզի Ղուկասավան գյուղում
Բաժանորդագրվել
Հայաստանի գյուղոլորտի գլխին միանգամից երկու լուրջ վտանգ է կախվել։
Թուրքական ու պարսկական էժան լոլիկ–վարունգի ֆոնին առանց այդ էլ թանկ հայկական բանջարեղենը կարող է ավելի թանկանալ` վերջնականապես դուրս մղվելով սեփական երկրի շուկայից։ Գյուղմթերքի արտադրության ներկա ու կանխատեսվող խնդիրների մասին Sputnik Արմենիային պատմել են Արարատի մարզի ջերմոցների սեփականատերերը։

Լոլի՞կ, թե՞ հապալաս. գազի թանկացումը նոր հարցերի առաջ է կանգնեցրել հայաստանցի ջերմոցատերերին

Գեղանիստ գյուղում գործող ջերմոցային տնտեսության սեփականատեր Հրաչյա Բաբախանյանն արդեն հաշվարկել է` եթե գազի գինն ավելանա ևս 30-35 դրամով, ջերմոցային տնտեսությունները կմնան առանց շահույթի։

«Ջերմոցներում աճեցված 1 կգ պոմիդորի ինքնարժեքը գազի գործող գներով 400-500 դրամ է։ Դրա 70-80 տոկոսը միայն գազի գինն է։ Եթե այն ևս 30-35 տոկոսով ավելանա, մեր շահույթը կհավասարվի զրոյի»,– ասաց տնտեսվարողը։

Նշենք, որ այսօր ջերմատներն ու ջերմոցները գազի 1 խմ–ի դիմաց 107-110 դրամ են վճարում` կախված տվյալ պահին ՀՀ–ում սահմանված դոլարի փոխարժեքից։ Բանն այն է, որ դեռ 2016թ–ից, ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով կառավարությունը որոշել էր որոշակի չափով սուբսիդավորվել գյուղատնտեսական բիզնեսի ծախսած գազի գինը։
© Sputnik / Asatur YesayantsԼոլիկի ջերմոցային տնտեսություն Արարատի մարզի Ղուկասավան գյուղում
Արարատի մարզի Ղուկասավան գյուղի լոլիկի ջերմոցային տնտեսություն - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Լոլիկի ջերմոցային տնտեսություն Արարատի մարզի Ղուկասավան գյուղում
Բայց եթե գազը ջերմոցների համար թանկանա մինչև 140 դրամ, ապա տեղական լոլիկի ինքնարժեքը կարող է 700 դրամի հասնել։
© Sputnik / Shushanik Avdalyan2019-2020–ին Հայաստան ներկրված բանջարեղեն
2019-2020–ին Հայաստան ներկրված բանջարեղեն - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
2019-2020–ին Հայաստան ներկրված բանջարեղեն
Հայկական կաշեգործները պատրաստ են թուրքական նոր «գրոհին». ինչ է փոխել էմբարգոն
Արարատի մարզի Ղուկասավան գյուղում գտնվող ջերմոցային տնտեսության սեփականատեր Կարեն Համբարչյանն էլ նշեց, որ եթե գազի գինը բարձրանա ապրիլից, այս տարվա բերքի գնի վրա այն դեռ չի ազդի, քանի որ մինչ այդ ջեռուցման սեզոնն ավարտված կլինի։ Թանկացման հետևանքները ջերմատներում կզգան արդեն հաջորդ տարի, երբ ստիպված կլինեն որոշել` ցանել լոլիկ, թե չցանել։
© Sputnik / Asatur YesayantsՋերմոցային տնտեսության սեփականատեր Կարեն Համբարչյան
Ջերմոցային տնտեսության սեփականատեր Կարեն Համբարչյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Ջերմոցային տնտեսության սեփականատեր Կարեն Համբարչյան
«Մյուս տարի արդեն ես կմտածեմ` դնե՞մ ձմեռը պոմիդոր, թե՞ չդնեմ, թե՞ դնեմ գարնանը, որ ավելի քիչ գազ ծախսեմ, կամ ոչ թե պոմիդոր–վարունգ դնեմ, այլ ուրիշ բան, օրինակ` հապալաս, որը պահանջում է +5-ից +7 աստիճան, որ քիչ գազի ծախսով, բայց նաև քիչ եկամուտով աշխատեմ։ Որովհետև ջերմոցը կա, հո չե՞ս քանդելու։ Ստիպված պետք է մտածես` ինչ անես»,– ասաց Համբարչյանը։
Փոխարենը գյուղատնտեսները համոզված են` տեղական լոլիկի գինը գազի թանկացումից չի բարձրանա։ Այն ուղղակի բարձրանալու տեղ չունի։ Եթե հարևան երկրներից լոլիկի 1 կգ–ը 300-400 դրամով է գալիս Հայաստան, թանկանալու դեպքում տեղական լոլիկն ուղղակի դուրս կմնա մրցակցությունից։
© Sputnik / Shushanik Avdalyan2019-2000-ին Հայաստան ներկրված միրգ (տոննա)
2019-2000-ին Հայաստան ներկրված միրգ (տոննա) - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
2019-2000-ին Հայաստան ներկրված միրգ (տոննա)

Թուրքական լոլիկը կլցվի Հայաստան, հայկականը կդառնա դելիկատես

Այս խնդիրն էլ ավելի ակնհայտ կդառնա Թուրքիայի հետ սահմանները բացելու ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դեպքում։ Շուկայի մասնակիցների համոզմամբ` այդ ժամանակ թուրքական լոլիկն ավելի մեծ թափով կլցվի տեղական շուկա։

«Հիմա էլ ժամանակ է լինում, որ տեղական շուկան ողողվում է թուրքական անհայտ ծագման ապրանքներով։ Խնդրեմ, մոնիթորինգ արեք մեծածախ շուկաներում, կտեսնեք, որ այսօր էլ առանց այդ հարաբերությունների, այդ ներկրումները շատ լուրջ ազդեցություն են ունենում մեր տեղական արտադրանքի գնի վրա»,– ասում է Հրաչյա Բաբախանյանը։

Բանն այն է, որ էժան գյուղմթերքի հատկապես մեծաքանակ ներկրումների ֆոնին տեղական արտադրողներն իրենց տեղը շուկայում չկորցնելու համար ստիպված են լինում իրենց ապրանքի գինը համապատասխանեցնել ներմուծվածի գնին, շատ հաճախ` ի վնաս իրենց։
© Sputnik / Asatur YesayantsՋերմոցային տնտեսության սեփականատեր Հրաչյա Բաբախանյան
Ջերմոցային տնտեսության սեփականատեր Հրաչյա Բաբախանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Ջերմոցային տնտեսության սեփականատեր Հրաչյա Բաբախանյան
«Օրինակ` հաշվում ես, որ լոլիկի 1 կգ–ը պետք է վաճառես 700 դրամով, բայց հանկարծ ներմուծվում է թուրքական էժան ապրանք, ու այդ 700 դրամը դառնում է 300-400 դրամ»,– ասաց Բաբախանյանը։
Բանն այն է, որ թե՛ թուրքական, թե՛ պարսկական գյուղմթերքի ինքնարժեքը հայկականի համեմատ բավական ցածր է` նախ ի հաշիվ այդ երկրների բնակլիմայական պայմանների, որտեղ ջերմոցներն անգամ ձմռանը միայն անոմալ ցրտերի դեպքում են ջեռուցվում, ապա նաև` այդ երկրներում գյուղմթերքի արտադրության բնագավառին տրվող բազմատեսակ սուբսիդիաների հաշվին։
© Sputnik / Asatur YesayantsԼոլիկի ջերմոցային տնտեսություն Արարատի մարզի Ղուկասավան գյուղում
Արարատի մարզի Ղուկասավան գյուղի  լոլիկի ջերմոցային տնտեսություն - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Լոլիկի ջերմոցային տնտեսություն Արարատի մարզի Ղուկասավան գյուղում
Կյանքի 35 տարիներից 15-ը այդ բնագավառում անցկացրած Կարեն Համբարչյանը հայկական լոլիկի ապագայի մասին մեր մտահոգությանն ի պատասխան ասաց, որ հայկական լոլիկը չի վերանա, այն ուղղակի կդառնա տարվա մեջ միայն մի քանի ամիս հանդիպող եզակի ապրանք։

«Մենք հիմա տարվա 4 ամիսներին ենք թուրքական, պարսկական լոլիկ ուտում, մնացած ամիսներին` մերը, էդ դեպքում հակառակն է լինելու` 8 ամիս թուրքական կամ պարսկական ենք ուտելու, մնացած 3-4 ամիսը` մեր խեղճ գյուղացու արտադրանքը։ Որովհետև առանց ջերմոցների տեղական բերք միայն մի երկու ամիս ենք ստանալու»,– նշեց գործարարը։

Գյուղատնտեսությունը վտանգված է, իսկ Հայաստանում նույնիսկ նախարարություն չկա

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայ գործարարների մտահոգությունների ու տխուր կանխատեսումների հետ համամիտ է։ «Թուրքական արտադրանքի ներմուծումը միանշանակ լուրջ հարված կլինի մեր տեղական արտադրողներին։ Իսկ եթե դրան գումարենք նաև գազի գնի շարունակական թանկացումը, ապա սա ուղղակի կործանարար ազդեցություն կունենա ոլորտի վրա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մասնագետը։
© Aram NersesyanԳառնիկ Պետրոսյան
Гарник Петросян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Գառնիկ Պետրոսյան
Պետրոսյանը չբացառեց, որ հարևան ոչ բարեկամ երկիրը, ստեղծված իրավիճակից օգտվելով, կարող է անգամ նպատակադրված ձևով կործանել ՀՀ գյուղատնտեսությունը։
Ինչ վերաբերում է պետության գործառույթին, նախկին փոխնախարարն արձանագրեց, որ ՀՀ գործող կառավարությունում այդ ոլորտով զբաղվող գերատեսչություն անգամ չկա, իսկ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող կառույցը միայն փոքր խնդիրների լուծումներ է առաջարկում` առանց խնդիրների խորքային ուսումնասիրության ու իրավիճակի գնահատման։
© Sputnik / Shushanik Avdalyan2021-ի 1-ին կիսամյակում Թուրքիայից ներկրված միրգ-բանջարեղեն (տոննա)
2021-ի 1-ին կիսամյակում Թուրքիայից ներկրված միրգ-բանջարեղեն (տոննա) - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
2021-ի 1-ին կիսամյակում Թուրքիայից ներկրված միրգ-բանջարեղեն (տոննա)
Լրահոս
0