00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանին տուրք է վճարում իրանցի վարորդների մոտ 5%–ը. Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրը

© Sputnik / Andranik GhazaryanԳորիս–Կապան ճանապարհը
Գորիս–Կապան ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Գորիս–Կապան ճանապարհը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհը (որը շրջանցում է ներկայումս ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վերահսկվող Գորիս-Կապան մայրուղին) առայժմ հեռու է կատարյալ լինելուց, և որոշ իրանցի վարորդներ գերադասում են վճարել ադրբեջանցի մաքսավորներին, բայց տեղ հասնել հարմարավետ ճանապարհով։
Սյունիքում հայկական ուժերի հետ քաշվելուց հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, ադրբեջանցի ուժայինները (զինվորականներ, սահմանապահներ, ոստիկանություն) վերահսկողության տակ վերցրին Իրանն ու Հայաստանը կապող հիմնական մայրուղու՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը։
Սկզբում հայկական և իրանական մեքենաների անցման հետ կապված խնդիրներ չկային (ադրբեջանցի ծառայողներն էլ ոչ միանգամից հայտնվեցին)։ Սակայն կարճ ժամանակ անց այդ դրանք առաջացան։
Խնդրին անցնելուց առաջ կարճ ներկայացնենք ստեղծված իրավիճակի նախապատմությունը։

Ինչպե՞ս սկսվեց

Դեռևս 2020թ․-ի հուլիսյան մարտերից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տեղադրել Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածի շինարարությունից, որը պետք է այլընտրանքային դառնար Գորիս-Կապանի համար։ Ի սկզբանե նախատեսվում էր աշխատանքներն ավարտին հասցնել 2022 թվականին։
Սակայն պատերազմն իր շտկումները մտցրեց։ Վերանորոգման աշխատանքները վերսկսվեցին 2021թ․-ին, նախատեսվում էր ավարտել դրանք 2021թ․-ի աշնանը, սակայն Գորիս-Կապան ճանապարհին խնդիրներն ավելի շուտ ծագեցին։
Օգոստոսի վերջին ադրբեջանցի զինվորականները փակեցին Գորիս-Կապանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկույն ևեթ հայտարարեց, որ ադրբեջանական Զինված ուժերի գործողությունները հակասում են նախորդ տարի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված ինչ-որ եռակողմ պայմանավորվածություններին (հնարավոր է՝ բանավոր)։
Թե ինչ պայմանավորվածությունների մասին էր խոսքը, մինչև օրս պարզ չէ, դրանք հաստատող փաստաթղթեր չեն հրապարակվել։
Իսկ այդ ընթացքում հարյուրավոր բեռնատարներ փակված էին մնացել Հայաստանում և Իրանում, դադարել էին գործել Թեհրան-Երևան-Թեհրան ուղևորատար ավտոբուսները ։
Մի քանի օր հետո ճանապարհը բացվեց, սակայն կասկած չկար, որ այդ ճանապարհով տեղաշարժն ավելի ու ավելի խնդրահարույց է դառնալու։

Արդեն սեպտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի ոստիկանները Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին կանգնեցնում են իրանական բեռնատարները՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար և պահանջում են վճարել անցնելու համար։ Ադրբեջանցի մաքսավորներն իրանցի վարորդներից 130-300 դոլար էին վերցնում՝ կախված բեռից։ Բեռնատարի երկու վարորդի նույնիսկ ձերբակալել էին (հոկտեմբերին ազատ արձակեցին)։

Ի պատասխան, հայկական համապատասխան գերատեսչությունները բեռնատարներին առաջարկեցին շրջանցիկ ճանապարհով գնալ, բայց Կապան-Տաթև-Շինուհայր ճանապարհն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր (վերանարոգումը շարունակվում էր). բեռնատարները չէին կարող անցնել՝ ճանապարհը նեղ էր։ Դրանում մենք անձամբ ենք համզվել։
ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ Հայաստանի հարավում շրջանցիկ ճանապարհը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Իսկ այդ ընթացքում Գորիս-Կապան ավտոճանապարհին միջադեպերը շարունակվում էին։
Նոյեմբերի սկզբին իրավիճակը վատթարացավ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ գիշերն Ադրբեջանը ճանապարհին մաքսակետեր կտեղադրի` հավելելով, որ պատրաստ Է Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհը, որով կարելի է մեկնել ինչպես Գորիս, այնպես էլ Երևան: Եվ վստահեցրեց, որ Հայաստանն անվտանգ այլընտրանք ունի ինչպես ավտոմեքենաների երթևեկության, այնպես էլ բեռների փոխադրման համար։
Որոշ ժամանակ Գորիս-Կապան ճանապարհահատվածում հայկական մեքենաները շարունակում էին երթևեկել, սակայն արդեն շարասյուներով, ռուս սահմանապահների ուղեկցությամբ: Շուտով հայկական մեքենաների համար երթևեկությունն ամբողջովին փակվեց։

Հին ու նոր մայրուղիների արանքում

Աստիճանաբար իրանական բեռնատարների հիմնական հոսքը տեղափոխվեց Կապան-Տաթև-Շինուհայր այլընտրանքային ճանապարհ։ Վարորդների մեծ մասը չի ցանկանում լրացուցիչ 130-280 դոլար (կախված բեռից) վճարել ամեն անգամ ադրբեջանական անցակետով անցնելու համար։
Եվ այնուամենայնիվ, վարորդների մի մասը նախընտրում են Գորիս-Կապան ճանապարհը՝ հաշվի առնելով այլընտրանքային ճանապարհի նեղությունը, հատկապես Ներքին Խոտանան գյուղի և Տաթևի լեռնաճանապարհի հատվածում։
© Sputnik / Andranik GhazaryanԻրանական բեռնատարը Սյունիքի ճանապարհին
Ситуация с иранскими фурами в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Իրանական բեռնատարը Սյունիքի ճանապարհին. Արխիվային լուսանկար
Sputnik Արմենիան մաքսային ծառայությունից տվյալներ է խնդրել Մեղրու սահմանային անցակետով անցնող իրանական բեռնատարների թվի վերաբերյալ: Ստացված տվյալների համաձայն՝ վերջին ամիսներին Իրանից ժամանող բեռնատարների թիվը կազմում է օրական շուրջ 165-170 մեքենա։
Դիմել ենք նաև ՀՀ ԱԱԾ (Գորիս-Կապան ճանապարհը վերահսկում են սահմանապահները)։ Սկզբում մեզ հետ կապվեցին` ճշտելու համար, թե ինչ տեսքով ներկայացնեն տվյալները, այնուհետև ուղարկեցին պատասխանը․ «ԱԱԾ-ն ձեր խնդրած տվյալների վերաբերյալ վիճակագրություն չի իրականացնում»։ Պետեկամուտների կոմիտեում մեզնից լրացուցիչ ժամանակ խնդրեցին։ Ոստիկանությունից դեռ պատասխան չի ստացվել։
Եվ մինչ մենք սպասում էինք հարցման պատասխանին, Պետեկամուտների կոմիտեիի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ մեքենաները գրեթե այլևս չեն երթևեկում հին՝ Գորիս-Կապան ճանապարհով։

Ճշգրիտ տվյալների բացակայության պայմաններում մենք որոշեցինք շփվել Կապան-Գորիս (Որոտան-Շուռնուխ-Գորիս) ճանապարհի երկայնքով տեղակայված բնակավայրերի բնակիչների հետ։ Եվ այսպես, ըստ տեղացիների դիտարկումների` այդ ճանապարհով օրական 5-8 մեքենա է անցնում։ Ոմանք նախընտրում են այդ ճանապարհը` որպես փորձած, քանի որ լավ ծանոթ չեն մյուս ճանապարհերին, ոմանք էլ ուզում են խուսափել լեռնային ճանապարհի հավանական խնդիրներից (Տաթև-Սև Կամուրջ հատվածում)։ Դա հատկապես վերաբերվում է մեծ և երկար բեռնատարներին, որոնց համար դժվար է շրջադարձ կատարելը։

Այսպիսով, եթե համեմատենք եղած տվյալները, ընդհանուր առմամբ, Գորիս-Կապան ճանապարհով ներկայումս անցնում է Իրանից եկող բեռնատար տրանսպորտի ընդամենը 5 տոկոսը։

Գորիս-Կապան ավտոճանապարհի ճակատագիրը

Որոտան-Շուռնուխ հատվածը, որը Գորիս-Կապան ճանապարհի մի մասն է, աստիճանաբար քանդվում է։
© Sputnik / David GalstyanՈրոտան - Շուռնուխ ճանապարհը
Որոտան - Շուռնուխ ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Որոտան - Շուռնուխ ճանապարհը
Ճանապարհային դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ճանապարհի ամառային և ձմեռային սպասարկումն իրականացնում է կապալառուն:
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Շուռնուխ հատվածում ընթացիկ ամառային և ձմեռային պահպանումն իրականացվում է համապատասխան կապալառու կազմակերպության կողմից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կատարում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների հսկողություն»,-հայտնեցին դեպարտամենտից:
Գորիս-Կապան ճանապարհը շարունակում է «միջպետական» համարվել, նույն կարգավիճակը կստանա Կապան-Տաթև հատվածը։
Մեր կողմից նշենք, որ Հայաստանի իշխանություններին ձեռնտու է, որ իրանական բեռնատարները հրաժարվեն Գորիսի տարածքով երթուղուց։ Դա կնվազեցնի «գլխացավանքը»՝ կլուծի ադրբեջանական մաքսատան հետ միջադեպերի հարցը։
Այլընտրանքային երթուղին ավելի հարմար դարձնելու համար Երևանը կառուցում է Տաթև-Լծենճանապարհը։ Դա թույլ կտա շրջանցել Տաթև-Հալիձոր հատվածի դժվարանցանելի լեռնանցքները, որոնց մասին գրել ենք վերևում։
© Sputnik / Shushanik AvdalyanՃանապարհներ և կառուցվող ճանապարհ Սյունիքում
Ճանապարհներ և կառուցվող ճանապարհ Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Ճանապարհներ և կառուցվող ճանապարհ Սյունիքում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը:
Բացի այդ, «Հյուսիս-Հարավ» մայրուղու շրջանակներում նախատեսվում է ևս մեկ շրջանցիկ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարանի կառուցումը, որը կտրուկ կկրճատի դեպի Իրան ճանապարհը։ Սակայն, հաշվի առնելով շինարարության ներկայիս տեմպերը, նախագծի շուտափույթ իրականացման մասին խոսք լինել չի կարող։
Այսպիսով, առաջիկայում Գորիս-Կապան միջպետական մայրուղին փաստացի կվերածվի միջհամայնքային ճանապարհի, և կարելի է ենթադրել, որ, հաշվի առնելով առկա խնդիրները, բարձիթողի վիճակում կհայտնվի։
Ընդ որում, այդ վիճակում կհայտնվի ոչ միայն ճանապարհը, այլև մասնակիորեն մեկուսացած Շուռնուխ (բաժանված է երկու մասի), Որոտան և Բարձրավան բնակավայրերը, որոնք գտնվում են այդ հատվածում և անվտանգության լուրջ խնդիրների են բախվում:
Լրահոս
0