Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ղազախստանից ՀՀ է տեղափոխվել. հայտնի է`որ ակումբում կխաղա

© Photo : Hakob Berberyan / Football Federation of ArmeniaՍոլոմոն Իմե Ուդո
Սոլոմոն Իմե Ուդո - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Սոլոմոն Իմե Ուդո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական հավաքականի կազմում նիգերիացին Սոլոմոն Իմե Ուդոն 13 խաղ է անցկացրել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն ղազախական ֆուտբոլային գրանցումը փոխարինել է հայկականով։ Իր կարիերան նա կշարունակի «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Սոլոմոն Իմե Ուդոն կարիերան սկսել է Բելգիայի «Էյպեն» ակումբում։ Հայաստանի առաջնությունում նիգերիացին երևանյան «Ուլիսի» կազմում է սկսել խաղալ 2015 թվականին։ Հանդես է եկել նաև «Բանանցում» (ներկայումս` «Ուրարտու») և Գյումրու «Շիրակում»։

Նիգերիացին խաղացել է նաև Ղազախստանի «Շախտյորի» (Կարագանդա) և «Ատիրաուի» կազմում։
Հայկական հավաքականի կազմում Ուդոն 13 խաղ է անցկացրել։
Լրահոս
0