00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հարաբերությունների կարգավորման քողի տակ Թուրքիան կատարում է իր սև գործը. Լոքմագյոզյան

Լոքմագյոզյան. Մեր մշակութային կոթողների ոչնչացումը Թուրքիայում ի սկզբանե կրել է սիստեմատիկ բնույթ
Բաժանորդագրվել
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազատության ստոկհոլմյան կենտրոնի զեկույցին, որում թվարկվել են անցած տարվա ընթացքում Թուրքիայում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերը։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ստոկհոլմյան կենտրոնին առաջարկում էավելի հետ գնալ և ավելի ընդգրկուն դարձնել տեղեկությունները, որովհետև Թուրքիայում հայկական մշակութային հետքերի ոչնչացումը ոչ թե 2021 թվականի խնդիր է, այլ ավելի քան հարյուր տարի շարունակվող քաղաքականություն է։

«Հայկական մշակութային կոթողների ոչնչացումը Թուրքիայում ի սկզբանե կրել է սիստեմատիկ բնույթ։ Այսօր շատ քիչ բան է մնացել, սակայն այդ մնացած կոթողներն էլ ցանկանում են իսպառ վերացնել։ Հատկապես Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներում գրեթե հայկական գերեզմանատներ, հուշաքարեր չեն պահպանվել, էլ չենք խոսում մատուռների ու վանքերի մասին։ Եկեղեցիներ հատուկենտ կան, որոնք 1915 թվականից հետո սեփականացվել են և հայտնվել ինչ–որ մարդկանց տնօրինության տակ։ Վերջին տարիներին ոմն թուրքերի պատկանող այդ եկեղեցիները համացանցի միջոցով հանվել են վաճառքի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետը` ընդգծելով, որ այդ վանքերը Ցեղասպանությունից առաջ ունեցել են ազգային պատկանելություն և դրանցում մատուցվել են պատարագներ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է հակազդել հայկական մշակութային ժառանգության դեմ Թուրքիայի կողմից վարվող նենգ քաղաքականությանը, Լոքմագյոզյանն ընդգծեց, որ խնդրին Հայաստանը պետք է անդրադառնա պետական մակարդակով, քանի որ երեսուն տարի առաջ միայն սահմանափակ կարողություններ ունեցող հայկական սփյուռքն է զբաղվել նման խնդիրներով։ Սակայն սփյուռքը չի կարող առանձին պետության անունից խոսել կամ գործել, ուստի Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերվելիս բարձրաձայնի խնդիրը և այդ մասին խոսի նաև միջազգային կազմակերպություններում։
«Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում հայտարարեց, որ Հայ դատի հարցը թողնվել է սփյուռքի ուսերին։ Դժբախտաբար այդպես է, և գործող կառավարությունը կարծում է, թե միայն սփյուռքն է ցեղասպանության արդյունք, կարծեք թե ՀՀ շատ քաղաքացիներ Մեծ եղեռնից մազապուրծ եղածների շառավիղները չեն։ Սա արդարացում չէ, որպեսզի կառավարությունն այլևս չզբաղվի Հայ դատի հարցերով։ Սա անընդունելի տարանջատում է սփյուռքի, Հայաստանի ու Արցախի միջև»,– ասաց թուրքագետը։
Շոկային գրառում թուրքերի համար. հայազգի հաղորդավարուհին գրել է հողերի բռնազավթման մասին
Անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը ներառվել հայ–թուրքական մեկնարկած բանակցությունների օրակարգում, Լոքմագյոզյանը շեշտեց, որ երկխոսության մեջ առայժմ ընդգրկվում են միայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերին առնչվող հարցերը և ընդհակառակը` ոտնակոխ են արվում մեր շահերը։ Ըստ նրա` մեզ պատրաստում են այն հեռանկարին, որ ճանաչվի Թուրքիա–Հայաստան սահմանը, որ հայկական կողմն ընդունի Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, հրաժարվի իր պահանջատիրությունից` Ցեղասպանության միջազգային ճանաչումից։

Լոքմագյոզյանի կարծիքով` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի քողի տակ Թուրքիան նորից կատարում է իր սև գործը, ինչը ցույց է տալիս, որ Թուրքիան ամբողջովին ուրիշ նպատակներ ունի, քան այն, ինչ ներկայացնում է մեզ։ Լոքմագյոզյանի պնդմամբ` Թուրքիան չի կարող իսկապես բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որովհետև առաջնորդվում է տիրոջ և ծառայի սկզբունքով։

Նշենք, որ «Փոքրամասնությունների և փախստականների իրավունքները Թուրքիայում. 2021 թվականի ամփոփում» վերնագրով հոդվածում Ազատության ստոկհոլմյան կենտրոնը թվարկել է անցած տարվա ընթացքում Թուրքիայում հայկական ժառանգության ոչնչացման և ազգային փոքրամասնությունների նկատմամբ աղաղակող իրավախախտումների դեպքերը։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ կրոնական ազատության միջազգային հանձնաժողովը Պետդեպին խորհուրդ է տալիս կրոնական անհանդուրժողականության, իրավախախտումների և վանդալիզմի համար հատուկ ցանկում ներառել Թուրքիային։
Լրահոս
0